ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ֆինանսների փոխնախարարը աղավաղում է փաստաբանների դերը

Նախարարի տեղակալի խոսքերը կարող են դիտվել իբրև խտրական մոտեցում այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ հայտնվել են քրեադատավարական վարույթի մեջ

19:15, 6 Փտր, 2019

Համացանցում ակտիվ քննարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով փաստաբանական, իրավաբանական, խորհրդատվական ծառայություն մատուցող կազմակերպությունները չեն համարվելու շրջանառության հարկ վճարողներ և չեն հանդիսանալու միկրոձեռնարկության սուբյեկտներ։

Այսինքն՝ նախագծի ընդունման և ուժի մեջ մտնելու դեպքում, փաստաբանական ծառայություն մատուցող կազմակերպությունները, այդ թվում նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանները, այսօր գործող շրջանառության 5 տոկոս հարկի փոխարեն պիտի վճարեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, 18 տոկոս՝ շահութահարկ:

Փոփոխությունների փաթեթն առաջարկել է ֆինանսների նախարարությունը։

Փաստաբանական ծառայություններն ԱԱՀ-ից ազատելու առաջարկի վերաբերյալ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պատասխանել է հետևյալ կերպ․ «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»:

Նախարարի տեղակալի խոսքերը կարող են դիտվել իբրև խտրական մոտեցում այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ հայտնվել են քրեադատավարական վարույթի մեջ։ Ըստ նրա խոսքի, այդ անձանց շրջանում կան հանցագործներ, և նրանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու ոչ իմաստ կա, ոչ էլ՝ պարտականություն: Ստացվում է, որ այդ անձանց պաշտպանելու կարիք կամ նրանց աջակցելու կարիք բնավ չկա, ընդհակառակը՝ նրանց հաշվին պետք է ավելացնել պետության միջոցները:

Սակայն անձին պաշտպանելու և իրավաբանական աջակցություն տրամադրելու պարտականությունը սահմանված է Սահմանադրությամբ։ Մասնավորապես, 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ  յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Այսինքն՝ որոշ դեպքերում հանցագործության մեջ մեղադրվող անձանց անգամ պետության հաշվին է փաստաբան տրամադրվում:

Իրավաբանական օգնություն ստանալու և անձի՝ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքներն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին»  միջազգային դաշնագրով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային պայմանագրերով։

Այս նորմերի նպատակն այն է, որ բոլորը ունենան արդյունավետ պաշտպանության իրավունք, քանի որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ուժի մեջ մտած դատարանի վճռով: Եվ անձը պետք է կարողանա ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, կամ հիմնավորի այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել իրեն վերաբերվող դատական ակտի վրա: Հակառակ պարագայում հնարավոր չէ ապահովել արդարադատությունը:

Վերոգրյալից կարող ենք փաստել, որ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր անձի և չի կարելի անձանց վարքագծից կամ արարքների բնույթից ելնելով (նույնիսկ այն դեպքում, երբ անձը հայտարարում է, որ ինքը մեղավոր է և կատարել է հանցավոր արարք), սահմանափակել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ավելին՝ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի որակյալ և պատշաճ իրավաբանական օգնության մատչելիության ապահովման ուղղությամբ, այդ ծառայությունները բոլորի համար դարձնի հասանելի:

Որպես օրինակ՝ հիշենք Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության գործընթացը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը, ելնելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով սահմանված սկզբունքից, նրան տրամադրել էր հանրային պաշտպան, որը պետության միջոցների հաշվին  իրականացնում էր նրա պաշտպանությունը: Այն ժամանակ ոչ ոք չասաց, թե ինչու է Հայաստանը իր միջոցների հաշվի տրամադրել հանրային պաշտպան Պերմյակովին, քանի որ դա պետության պոզիտիվ պարտականությունն է։

Պետք է հավելենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել փաստաբանական ծառայության արժեքի թանկացման, ինչպես նաև փաստաբանական համայնքի անկախության սկզբունքի խախտման՝ հաշվի առնելով ավելացված արժեքի հարկով հարկման դաշտում առկա վարչարարության բնույթը, փաստաթղթաշրջանառության ծավալները և բյուրոկրատիան։

Արթուր Հարությունյան

  • Total: 52
  • 52
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens