ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Կառավարության ձևավորման ժամանակ խախտվել են օրենքն ու Սահմանադրությունը

Կառավարության կազմավորումը սահմանված է Սահմանադրության 150-րդ, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածներով

19:00, 23 Հնվ, 2019

Օրեր առաջ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կնշանակվեն կառավարության անդամների 2/3 -ը, իսկ 1/3-ը չի նշանակվի, քանի որ սպասվում են նախարարությունների կրճատումներ և օպտիմալացում։ Ու թեև վարչապետը դա ներկայացրեց որպես օրենքին չհակասող գործողություն, այդուհանդերձ, իրականությունն այլ է:

Կառավարության կազմավորումը սահմանված է Սահմանադրության 150-րդ, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածներով: Կարգավորումներով հստակեցվում է, թե ինչպես է ձևավորվում կառավարությունը, սակայն այնքան էլ հասկանալի չի ներկայացվում կառավարության անդամների առաջադրման և ընտրության կարգը։

Ըստ ՀՀ Սահմանադրության, «Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում։ Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է առաջարկված թեկնածուներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Դրանից հետո Սահմանադրական դատարանը քննում է դիմումը և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում վերոնշյալ հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»:

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պարտավոր է նախագահին ներկայացնել բոլոր փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Նույնը ամրագրված է  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով:

Նույն հոդվածում նշվում է, որ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն երկու երրորդը: Օրենքի հենց այս կետով առաջնորդվելով էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների մի մասի ու մեկ փոխվարչապետի թեկնածու պարզապես չի առաջարկել նախագահին:

Այնինչ, Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է, որ վարչապետը պետք է նախագահին առաջարկի թեկնածուներ նշանակել, իսկ կառավարության կազմը ձևավորված է, եթե նշանակվել են երկու երրորդը։ Այսինքն, վարչապետը պետք է առաջարկի բոլոր նախարարների ու փոխվարչապետների թեկնածուներին, իսկ կախված նախագահի կողմից այդ թեկնածուների նշանակման կամ սահմանադրական դատարանի քննարկման ուղարկման գործընթացից՝ կառավարության անդամների մի մասի նշանակումը կարող է ձգձգվել: Հենց այդպիսի իրավիճակում հստակության համար էլ սահմանված է, որ երբ երկու երրորդը նշանակված են, ապա կառավարությունը համարվում է ձևավորված:

  • Total: 113
  • 113
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens