ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

50-55 հազար կրճատվող պետաշխատողների մասին տեղեկություններն իրական չեն

15:08, 26 Դկտ, 2018

ԱԺ ընտրություններից հետո կառավարության օպտիմալացման հարցը լայն քննարկումների թեմա դարձավ՝ հատկապես, երբ սկսեց խոսվել նախարարությունների թվի կրճատման մասին: Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։

Թեման արդեն հասցրել է բավականին շահարկվել մամուլի և տարբեր փորձագետների կողմից, ինչի արդյունքում էլ ի հայտ են եկել 50-55 հազար պետական աշխատողների կրճատման մասին տեղեկությունները։

Նախ, դիտարկենք այն հինգ նախարարությունները, որոնք իրականում ոչ թե վերացվելու են, այլ՝ կցվելու մյուս նախարարություններին։ Դրանք են՝ Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի և Սփյուռքի նախարարությունները։

Այս հինգ գերատեսչությունները միասին, 2018 թվականի բյուջեի համաձայն, ունեն ընդամենը 630 աշխատող՝ քաղաքացիական ծառայող։ 2019 թվականի բյուջեով այստեղ նախատեսված է 631 քաղծառայողի հաստիք, այսինքն՝ մեկով ավելի։ Այս թվի մեջ, սակայն, ներառված չեն այս նախարարությունների ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ), ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) և հիմնադրամների աշխատակիցները։

ՀՀ-ում, ըստ Ազգային վիճակագրական ծառայություն 2017թ․ տվյալների, կա 247,600 պետական աշխատակից, որոնց մեջ են մտնում բոլոր քաղծառայողները, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի և պետական հիմնադրամների աշխատակիցները։

Պետական վիճակագրությունը մանրամասն տվյալներ չի ներկայացնում բոլոր ոլորտներում պետական աշխատողների թվի մասին, բայց, օրինակ, «օպտիմալացվող ոլորտներից», թերևս ամենախոշորում՝ գյուղատնտեսությունում, կա ընդամենը հազար պետական աշխատող, որից նախարարության աշխատակիցները մոտ 130-ն են, իսկ մյուսները՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի և հիմնադրամների աշխատակիցներ։

Վերը նշված հինգ նախարարություններում ներգրավված ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը, սակայն, այլ նախարարությունների համեմատ ավելի քիչ են և դրանցում աշխատողների քանակը ենթակա է շարունակական փոփոխությունների։ Ինչ վերաբերում է պետական հիմնադրամներին, ապա ըստ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի, ՀՀ-ում կա մոտավորապես 70 պետական հիմնադրամ, որոնցում, ընդհանուր առմամբ, աշխատում է 3,500 մարդ։

Օրինակ՝ Մշակույթի նախարարության ենթակայության տակ են գտնվում մոտ հինգ տասնյակ թանգարաններ, թատրոններ և գրադարաններ, որոնք գործում են որպես ՊՈԱԿ-ներ և որոնց կրճատման մասին խոսք չի եղել։ Իսկ, օրինակ, Սփյուռքի նախարարությունն ունի ընդամենը մեկ ՊՈԱԿ՝ «Հայրենիք-Սփյուռք կենտրոն», գրանցված մոտ 30 աշխատակցով։

Այս ամենից պարզ է դառնում, որ վերոնշյալ հինգ նախարարությունների ընդհանուր աշխատակիցների թիվը չի կարող հասնել 50-55 հազարի։ Այսինքն՝ նույնիսկ եթե այս բոլոր նախարարությունները վերացվեին, չէր կարող դրա արդյունքում գործազուրկ դառնալ այդպիսի մեծ թվով մարդ։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 151
  • 151
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens