Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

13:58, 11 Դկտ, 2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։

Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 ֆեյք սկզբունքով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում մենք կարողացել ենք պարզել այն ամենը, ինչը կներկայացնենք ստորև։

Եվ այսպես, փաստացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպությունը ղեկավարում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ 21-ամյա այս աղջիկը, սակայն, պատգամավորի օգնականի հաստիքում գրանցված լինելով հանդերձ, ղեկավարել է «ՄԱՊ» կոչվող այս ՀԿ-ն, որի առաքելությունը եղել է Վահե Էնֆիաջյանի դրական քարոզչությունը Ֆեյսբուքում։ Կազմակերպության անդամները բաժանված են եղել մի քանի խմբերի, որոնցից ամեն մեկին տրվել են ֆեյսբուքյան 5-ական ֆեյքերի մուտքանուններ և գաղտնաբառեր, որոնցով  վերջիններս պարտավոր են եղել աշխատել։

Այնուհետև Ֆեյսբուքում հատուկ ստեղծված խմբերով Լիաննան կամ ԲՀԿ երիտթևից այլ անդամներ հրահանգներ են տվել աշխատակիցներին՝ այս կամ այն հրապարակումը մեկնաբանելու, տարածելու կամ հավանելու։ Այս ամենը պետք է արվեր նախապես տրված 5-ական ֆեյքերով։

Աշխատանքը կատարելուց հետո «ֆեյքապահները» պարտավոր էին լուսանկարել (screenshot) կատարված աշխատանքը և կրիչի միջոցով ներկայացնել Լիաննային, որն էլ, իր հերթին, այդ ամենը ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի աշխատակազմին։

Ինչպե՞ս պարզեցինք այս ամենը

Նախապես մշակված ծրագրով մեր թիմի ներկայացուցիչ Օֆելյա Սիմոնյանին հաջողվեց հայտնվել «ֆեյքերի բանակում»։ Լիաննա Մանուկյանի հետ հարցազրույցի բարեհաջող ավարտից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Օֆելյան պետք է զբաղվի ԲՀԿ PR-ով և դրա դիմաց վճարվի՝ ամսական 100 հազար դրամի չափով։ Որևէ տեսակի աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն, չստորագրվեց, Օֆելյան հարկային մարմիններում չգրանցվեց (ինչը վարչական իրավախախտում է):

Պայմանավորվածությունից մի քանի օր անց Լիաննա Մանուկյանը մեր թիմակցին ավելացրեց ֆեյսբուքյան հատուկ խումբ, որտեղից էլ պետք է հանձնարարականներ տար։

Խումբը, որում հայտնվեցինք, կոչվում էր «Հանուն Հայաստանի 3», որում կար թվով 13 մասնակից՝

Լիաննա Մանուկյան — https://www.facebook.com/profile.php?id=100007822238894

Մարիամ Աբրահամյան — https://www.facebook.com/mariam.abrahamyan.568

Գայանե Միլիտոսյան — https://www.facebook.com/gayan.militosyan

Հովհաննես Խանդիլյան — https://www.facebook.com/hovo.kandilyan

Լիլիա Մանուկյան — https://www.facebook.com/lilia.manukyan.77

Մարիամ Ստեփանյան — https://www.facebook.com/mariam.stepanyan.10

Նվեր Գասպարյան — https://www.facebook.com/profile.php?id=100016819658468

Տաթևիկ Միլիտոսյան – https://www.facebook.com/tatevik.militosyan

Տաթև Սինանյան — https://www.facebook.com/tatev.sinanyan.1

Հակոբ Բադիրյան — https://www.facebook.com/profile.php?id=100006485079877

Ալլա Թումանյան — https://www.facebook.com/alla.tumanyan.39

Աննա Կարապետյան — https://www.facebook.com/anulya98

Մերի Հախվերդյան — https://www.facebook.com/profile.php?id=100010074371245

Այս խմբում հայտնվելուց և ֆեյքերը ստանալուց հետո մեր թիմակիցը պետք է հատուկ կոդավորված նամակ գրեր պատգամավոր Էնֆիաջյանին, որպեսզի վերջինս ընդուներ ֆեյքին իր ընկերների ցանկ։

Էնֆիաջյանի հավանությունը ստանալուց հետո սկսվում էր բուն աշխատանքը։ Խմբում ամենօրյա ռեժիմով տեղադրվում էին հանձնարարականներ, որոնք պետք է արագ կատարվեին։ Ներկայացնում ենք դրանց մի մասը։

Ի դեպ, Լիաննան բավականին խիստ ղեկավար է և չի սիրում, երբ իր ենթակաները ուշանում են։ Լուսանկարում երևում է, որ վերջինս զայրացած հայտնում է, որ ժողովից ուշացողներն այլևս չեն աշխատի։

Մեկ այլ ժողովի շրջանակներում ֆեյքապահ ակտիվիստների հետ պետք է հանդիպեր Վահե Էնֆիաջյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե որ թեկնածուներին պետք է աջակցեն ֆեյքերը։

Ինչպես տեսնում եք, որոշվեց, որ ֆեյքերը պետք է աջակցեն միայն Վահե Էնֆիաջյանին։

Աշխատանքը բավականին հանգիստ իր հունով էր ընթանում, երբ «Հետք» պարբերականը մի հրապարակում կատարեց, որը խառնաշփոթ մտցրեց «ֆեյքապահ» կազմակերպության անդամների մոտ։

Խոսքը «Լուծարված ՀԿ-ն, պատգամավորի թեկնածուի ՀԿ-ն և ծառուկյանամերձ այլ կազմակերպություններ դիտորդական առաքելության հայտեր են ներկայացրել» գլխագրով հոդվածի մասին է, որում ներկայացված է նաև Լիաննա Մանուկյանի ՀԿ-ն։ Պարզվել էր՝ «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպությունը, որը գրանցված է Մանուկյանի բնակության հասցեով, խորհրդարանական արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել՝ թվով 5411 դիտորդով։

Նկատենք, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.

«Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին»:

Ինչպես տեսնում ենք` օրենքի խախտումն ակնհայտ է, և «Հետք»-ի այս հրապարակմանը ֆեյքապահների արձագանքը շատ բուռն էր։

Այդուհանդերձ, երիտԲՀԿ-ական այս կազմակերպությունը կարողացավ դիտորդական առաքելություն իրականացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններում՝ կրկին խախտումներով։

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/3 ընտրատեղամասում «Ասպարեզ» ակումբի դիտորդը նկատել էր, թե ինչպես են ԲՀԿ հովանու ներքո գործող «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի երկու դիտորդներ միաժամանակ գտնվում նույն ընտրատեղամասում։ Խնդրի քննարկման ընթացքում հայտնվեց անգամ երրորդ դիտորդը։

Հրապարակում ենք նաև այն 5 ֆեյքի մուտքանունները, որոնք մեր թիմակցին էր փոխանցել Լիաննա Մանուկյանը։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ԲՀԿ երիտասարդական կառույցներից մեր թիմակից Օֆելյա Սիմոնյանի նկատմամբ հնարավոր սպառնալիքների առկայության դեպքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմելու է իրավապահ մարմիններին։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens