ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ո՞վ է համարվում օլիգարխ և կա՞ն արդյոք Հայաստանում օլիգարխներ

12:18, 22 Հկտ, 2018

Վերջերս լայն քննարկման առիթ դարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում չկա ոչ օլիգարխիա, ոչ էլ օլիգարխներ։ Նա այս հայտարարություններն արեց հոկտեմբերի 18-ին՝ Գագիկ Ծառուկյանի հետ Առինջ մոլի հարևանությամբ բացված մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո՝ ի պատասխան Ծառուկյանի օլիգարխ լինել-չլինելու մասին հարցերին։ Նա նմանանատիպ պնդում արել էր դեռևս սեպտեմբերի 16-ին՝ Երևանու ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Հաջորդ օրը, Կապանում հանրահավաքի ժամանակ, Փաշինյանն ավելի մանրամասն բացատրեց, թե ինչ նկատի ունի. «Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն։ Օլիգարխ նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ։ Եվ ասելով, որ Հայաստանում չկա օլիգարխիա և չկան օլիգարխներ, ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունը այլևս տապալված է։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է շատերի, այսինքն ժողովրդի՝ այսինքն ձեր, իշխանությունը»։

Նա նաև հավելեց, որ «Դա չի նշանակում, թե մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են եղել, կամ օլիգարխ  են կոչվել, դադարել են գոյություն ունենալուց։  Բայց նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց, որովհետև Հայաստանում չի կարող լինել մարդ, չի կարող լինել անհատ, որ մտածի ինքն ուժեղ է ժողովրդից, որ մտածի իր իշխանությունը ավելի ուժեղ է ժովորդի իշխանությունից, պետական իշխանությունից»։

Օլիգարխիայի և օլիգարխների սահմանումներ․ Կապանում Փաշինյանը բերեց «օլիգարխիա» և «օլիգարխ» բառերի դասական արևմտյան սահմանումները։ Ի վերջո, «օլիգարխիա» եզրույթը  ծագում է հունարեն ὀλιγαρχία բառից, որը կազմված է ὀλίγος (օլիգոս, «մի քանի») +‎ -αρχία (-արխիա, «իշխանություն») արմատներից։

Սակայն ժամանակակից քաղաքագիտության մեջ կա ավելի խորը սահմանում։ Օրինակ, ամերիկացի քաղաքագետ Ջեֆրի Ա․ Ուինթերսը (Jeffrey A. Winters) իր «Օլիգարխիա» (Oligarchy, 2011) գրքի մեջ այսպիսի սահմանում է առաջարկում: Ըստ նրա՝ օլիգարխներ են այն անձինք, ում վերահսկողության տակ են կենտրոնացած խոշոր նյութական ռեսուրսներ, որոնք նրանք կարող են օգտագործել իրենց անձնական հարստությունը և բացառիկ սոցիալական դիրքը պաշտպանելու կամ բարձրացնելու նպատակով։ Հետևաբար, օլիգարխիան հարստության պաշտպանման քաղաքականությունն է՝ վերը նշված անձանց կողմից։

Հետխորհրդային կոնտեքստում, մասնավորապես Ռուսաստանում և Ուկրաինայում, «օլիգարխ» բառը հիմնականում կիրառվում է այն մեծահարուստների դեպքում (հիմնականում դոլարային միլիարդատերների), ովքեր լավ կապեր ունեն նախագահի հետ։ Ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից են Բորիս Բերեզովսկին, Միխայիլ Պրոխորովը և Ռոման Աբրամովիչը։ Ռուսաստանում կան նաև ազգությաբ հայ օլիգարխներ, որոնցից ամենահայտնին Սամվել Կարապետյանն է։

Օլիգարխները Հայաստանում․ Հարցը, թե Հայաստանում օլիգարխներ եղել են թե ոչ, նախկին իշխանությունների օրոք, վիճելի չէ` կան բազամաթիվ ապացույցներ նրանց ազդեցության և դերի մասին։ Նրանցից շատերը հայտնի են իրենց մականուններով, փաստ, որը շատ անգամ ծաղրանքի առիթ է դարձել, նաև ընդդիմադիր գործիչ Փաշինյանի կողմից։ Ինչ վերաբերում է հենց Ծառուկյանին, ապա կասկած չկա որ նա այդպիսին է եղել։ Օրինակ, նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը 2006-ին Ծառուկյանին՝ WikiLeaks-ի գաղտնազերծված գաղտնի փաստաթղթում, բնութագրում է որպես «ազդեցիկ օլիգարխ՝ բիզնես շահերով տարբեր ոլորտներում»։ Ամերիկահայ պատմաբան և քաղաքագետ Սիմոն Փայասլյանը անկախ Հայաստանի մասին գրքում Ծառուկյանին անվանում է Հայաստանի «իշխող օլիգարխիայի ամենահարուստ և ամենահայտնի անդամ»։

Արդյոք Հայաստանում այսօր կան օլիգարխներ, թե ոչ, կախված է նրանից, թե որ սահմանումն ենք հիմք ընդունում։ Եթե հետխորհրդային սահմանումն ենք վերցնում, ապա չկան օլիգարխներ, քանզի որևէ խոշոր գործարար սերտ կապեր չունի Փաշինյանի կամ նրա կառավարության վերին օղակների հետ, որոնք կօգտագործի սեփական հարստությունը պաշտպանելու կամ ընդլայնելու համար։ Եթե վերցնում ենք Ուինթերսի սահմանումը, ապա Ծառուկյանը կարող է ինչ-որ չափով համարվել օլիգարխ, քանի որ նա դեռ ունի որոշ քաղաքական ազդեցություն՝ ի դեմս «Ծառուկյան» դաշինքի մոտ 3 տասյնակ ԱԺ պատգամավորների։ Այդ ազդեցությունը բխում է  նրա ունեցվածքից։ Սակայն նրա ազդեցությունը զգալի կերպով պակասեց ԲՀԿ մարզպետների և նախարարների պաշտոնանկությունից հետո՝ հոկտեմբերի սկզբին Փաշինյանի կողմից։

Հովհաննես Նազարեթյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens