ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԲՀԿ պատգամավորների դիրքորոշումները՝ հուշագրի ստորագրումից առաջ և հետո

13:57, 11 Հկտ, 2018

Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր՝ արտահերթ ընտրություններ անելու վերաբերյալ։

Հուշագրի ստորագրումից հետո ԲՀԿ կուսակցության անդամները հանդես եկան մեկնաբանություններով՝ մասնավորապես Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը որոշեց ընդառաջել, անսալ ժողովրդի ձայնին և ընտրություններն անցկացնել դեկտեմբերին:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ Ծառուկյանի հայտարարությունը հստակ է՝ ժողովրդի կողքին է, և ժողովրդի պահանջն ու ցանկությունը իրենց համար կարևոր է, ինչը արտացոլվում է հուշագրում։

«Փաստերի ստուգման հարթակը»  որոշեց ժամանակագրական առումով հետ գնալ և տեսնել, թե ինչ դիրքորոշումներ ունեին այս պատգամավորները մինչ հուշագրի ստորագրումը և դրանից հետո:

Հուշագրից առաջ

Հոկտեմբերի 2-ին, մինչ առաջ քաշված օրինագծի քվեարկությունը, Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ  խմբակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով՝ ընդգծելով, որ ԱԺ բնականոն գործընթացն այնուամենայնիվ պետք է ապահովվի։

Սակայն կեսգիշերին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստանը»՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին կողմ քվեարկեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրենքի նախագծին։ Նիստի արդյունքում ընդունվեց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, եթե ինչ-որ պատճառներով Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է, կամ քվորում չի ապահովվում, նիստն ընդհատվում է։

Նախագծին կողմ քվեարկած ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվանեց հակահեղափոխական ուժեր։

Գևորգ Պետրոսյանը  օրինագծի առաջ քաշումը մեկնաբանեց հետևյալ կերպ՝ «խնդիրը ազգային ժողովի աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու անհրաժեշտությունն է․․․ ես չգիտեմ էստեղ ով ինչ է որոշում , այս նախաձեռնության  հիմքում ընկած է եղել զուտ իրավաբանական բնույթի նկատառում»։

Այս պատգամավորները խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ բազմիցս են արտահայտվել։

Մասնավորապես, Գևորգ Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ անձամբ դեմ է հապշտապ ընտրություններ անելուն․«ժողովորդի մոտ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ»։

Հուշագրից հետո

Հոկտեմբերի 8-ին Ծառուկյան-Փաշինյան հուշագրի ստորագրումից հետո Գևորգ Պետրոսյանը ասել է, որ  չնայած ցանկանում էր ընտությունները լինեին ըստ կառավարության ներկայարած ծրագրի, կար ժողովորդին հակադրվելու խնդիր ։

Վահե էնֆիաջյանը ասել է, որ ԲՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներին․  «Ընտրությունների  հետ կապված կառավարության ծրագրում հստակ նշված է, մինչև մեկ տարի ժամանակահատված, մենք որպես ծրագիր դրան կողմ ենք քվեարկել, ընդ որում՝ մասնակցություն ենք ունեցել այդ ծրագիր իրականցնացնելու հարցում (…) դեռևս ամիսներ առաջ պարոն Ծառուկյանի կողմից հայտարարվեց, որ ԲՀԿ-ն Փաշինյանի հետ քննարկելու ժամանակահատվածում  պատրաստ է արտահերթ ընտրություների գնալու հուլիս ամսին, դետալային հարցեր կար, որոնք պետք է քննարկվեին․․․»:

Նա նաև նշել է, որ եթե ժողովուրդը ցանկանում է խորհրդարանական ընտրությունները օր առաջ անցկացնել, «Ծառուկյան» դաշինքը, ԲՀԿ-ն որևէ խնդիր այդտեղ չեն տեսնում։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens