ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5 տարի, երկու մրցույթ, ծախսված միլիարդներ և նույն տեխհսկողը․ Դովեղի դպրոցի ոդիսականը

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
11:46, 9 Սպտ, 2025

Տավուշի մարզի Դովեղ գյուղի երեխաներն այս ուսումնական տարին ևս նոր դպրոցում չեն սկսել։ Դպրոցի շինարարությունը, որը մեկնարկել էր դեռ 2020 թվականին, հինգ տարի անց էլ չի ավարտվել։ Թեև իշխանությունները պնդում են, որ շինարարությունը «ակտիվ փուլում է», այդուհանդերձ, այն ավարտին հասցնելու վերջնաժամկետը շարունակում է անորոշ մնալ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Դովեղի դպրոցի կառուցման շուրջ հնգամյա ոդիսականը։ 

Դպրոցի շինարարության մեկնարկը

Ամեն ինչ սկսվել է 2020 թվականին․ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցապատումն իրականացնելու համար Քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է երեք ընկերություն։ 

«Կանժիլստրոյ» ՍՊԸ — 743 մլն 233 հազար դրամ
«Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ — շուրջ 900 մլն դրամ
«Տ-քնսթրաքշն» ՍՊԸ — 1,1 մլրդ դրամ

Հաղթել է «Կանժիլստրոյը», որի հետ պայմանագիր է կնքվել 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ 743 մլն դրամով։

Արտապատկերումը՝ 2020 թվականի պայմանագրից:

Սակայն շինարարությունը փաստացի սկսվել է միայն երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերին։

Արտապատկերումը՝ համաձայնագրից:

Ինչո՞ւ է ձգձգվել դպրոցի շինարարությունը

FIP.am-ը հարցմամբ դիմել էր Քաղաքաշինության կոմիտե ու հետաքրքրվել՝ ինչո՞ւ է երկու տարի շարունակ ձգձգվել շինարարական աշխատանքների մեկնարկը։ Պարզվում է՝ մինչև գնման մրցույթը և շինարարական կազմակերպության ընտրությունը, դպրոցի տեղանքի խորքային ուսումնասիրություն չի կատարվել, առաջացել են բարդություններ, ինչի հետևանքով էլ շինարարության մեկնարկը ձգձգվել է։

«Դպրոցի կառուցման համար համայնքն առաջարկել էր տարածք՝ մասնատված մի քանի հողամասերի, սակայն հետագայում համայնքը կատարել է հողամասի սահմանների ճշտում։ Արդյունքում առաջացել է նոր սահմաններով հողամասում նախագիծը տեղակապելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով դպրոցի մասնաշենքերի ու մարզադաշտի դիրքերը փոխվել են։ Հատկացված հողատարածքում դպրոցի կառուցման համար պարտադիր է եղել մեծ բարձրությամբ հենապատի կառուցումը», — որպես բացատրություն ներկայացրել են Քաղաքաշինության կոմիտեից։

Հետաքրքրվել էինք՝ արդյոք դա նշանակում է, որ ռելիեֆի և հողային պայմանների ճիշտ գնահատում չի արվել մինչև գնման մրցույթի հայտարարումը, ինչի արդյունքում պետբյուջեից հավելյալ գումարներ են հատկացվել շինաշխատանքների համար։ 

Ի պատասխան՝ Քաղշինից տեղեկացրել են, որ համայնքի հատկացրած հողատարածքը միակ տարբերակն է եղել և այդ տարածքին այլընտրանք գյուղում չի եղել։ Սկզբնական նախագիծը ավելի ուշ փոփոխության է ենթարկվել և օրինակ՝ 7 մ բարձրությամբ հենապատը փոխարինվել է մինչև 12 մ բարձրությամբ երկաթբետոնե հենապատով, արդյունքում պայմանագրով սահմանված սկզբնական արժեքը 2023 թվականի նոյեմբերին կնքված համաձայնագրով 400 մլն դրամով ավելացվել է։ 

Այսպիսով, դպրոցի շինարարության մասին պայմանագրի կնքումից հետո փոխվում են մարզադաշտի և մասնաշենքերի դիրքերը, առաջանում է մեծ բարձրությամբ հենապատ կառուցելու անհրաժեշտություն։ Նախագծի փոփոխությունները և փաստաթղթավորումը ձգձգվում է․ միայն 2022 թվականի դեկտեմբերի 22-ին է տրվել շինթույլտվությունը։

Արդյունքում, սկզբնական շրջանում 743 մլն դրամ գնահատված դպրոցաշինության ծրագրի արժեքը դառնում է 1․2 մլրդ դրամ։ 

Խախտումներ շինարարությունում, գործը հասնում է դատարան

«Կանժիլստրոյի» հետ Քաղաքաշինության կոմիտեն կապերը խզել է 2025 թվականի փետրվարի 14-ին՝ միակողմանի լուծելով պայմանագիրը։ Քաղշինից ասում են՝ «Կանժիլստրոյը» շինարարական աշխատանքները կատարել է ժամկետների խախտումներով և որակի շեղումներով։ Բացի այդ, չի ներկայացրել պայմանագրով պահանջված փաստաթղթերը։

Պայմանագիրը միակողմանի խզելուց հետո, ընկերությունը դիմել է դատարան, շինարարությունը որոշ ժամանակով կանգ է առել, սակայն ապրիլին դատարանը մերժել է նրա պահանջը։ Մինչ այդ կատարված աշխատանքների համար «Կանժիլստրոյին» վճարվել էր շուրջ 266 մլն դրամ։

Fip.am-ի հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրել են, որ խախտումների համար «Կանժիլստրոյ» ընկերությունից գանձվել են տույժեր՝ ընդհանուր 244 հազար դրամ, ինչպես նաև պայմանագիրը միակողմանի լուծելու արդյունքում գանձվել է պայմանագրի ու որակավորման ապահովման գումար՝ ընդհանուր 122 մլն դրամ։

Նոր մրցույթ, նոր կապալառու

«Կանժիլստրոյի» հետ անհաջող համագործակցությունից հետո դպրոցի կառուցումը շարունակելու համար այս տարվա մայիսին երկու անգամ հրատապ բաց մրցույթներ են հայտարարվել, որոնք սակայն չեն կայացել՝ մասնակից չի եղել։ Հունիսին արդեն ստիպված առանց մրցույթի մեկ անձից գնման միջոցով պայմանագիր են կնքել նոր կապալառուի հետ։

Նոր կապալառուն «Պրոմ Գրուպ» ՍՊ ընկերությունն է, որը, ըստ պայմանագրի, պարտավորվում է կատարել Դովեղի դպրոցի շինարարության մնացորդային աշխատանքները։ Գնման հրավերով այդ աշխատանքների իրականացման համար սահմանված գինը կազմել է 1 մլրդ 55 մլն դրամ, սակայն կազմակերպությունն առաջարկել է 985 մլն դրամ, և պայմանագիրը կնքվել է կապալառուի առաջարկած գումարով։

Արտապատկերումը՝ նոր կապալառուի հետ պայմանագրից:

Աշխատանքներն ավարտելու համար այս կազմակերպությանը տրվել է 365 օրացուցային օր ժամանակ։

«2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջացած ռիսկերը»,- հուլիսի 4-ին տարածած հաղորդագրության մեջ նշել են Կոմիտեից։ 

Տեխնիկական հսկողության խնդիրը կամ նոր շինարարություն՝ հին տեխհսկողով

Շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողությունը շարունակում է իրականացնել «Միքնար» ՍՊ ընկերությունը, որը դեռ առաջին փուլում էր պատասխանատու շինարարության որակի համար։

Ընկերության պարտականությունն է շինարարական մատյանում գրանցել շինարարական բոլոր փուլերը և ապահովել որակի վերահսկողությունը։ 

Սակայն Fip.am-ը շինհրապարակում չի տեսել տեխհսկողություն իրականացնող ընկերության ներկայացուցչի, ինչպես նաև չի ունեցել հասանելիություն նախորդ կապալառուի մասնակցությամբ շինարարական աշխատանքների վարման մատյանին, իսկ Քաղշինը մեր հարցմանն ի պատասխան, մերժել է մատյանի պատճեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ այն մնացել է նախկին կապալառուի մոտ՝ «պայմանավորված պայմանագրի միակողմանի խզմամբ և շինարարական աշխատանքների անավարտությամբ»։

Նկատենք՝ նոր կապալառուն սկսել է շինարարական աշխատանքը, սակայն նոր շինարարական աշխատանքների վարման մատյան շինհրապարակում չկար, ինչը պահանջվում է իրավական ակտերով։

Հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ նոր կապալառուի հետ կնքված պայմանագրից հետո ևս տեխհսկող է շարունակում մնալ «Միքնար» ՍՊԸ-ն և ինչո՞ւ նոր մրցույթ չի հայտարարվել, և վերջապես պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել նախորդ մրցույթի հաղթողի կողմից փաստացի չիրականացված աշխատանքները հսկելու ծառայության համար։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանից պարզվում է, որ չնայած բացթողումներին՝ «Միքնարին» միայն բանավոր նախազգուշացում է տրվել՝ «պարտավորությունները լիարժեք կատարելու պահանջով»։ Պետական մարմինը բացատրում է, որ շինարարության վերսկսումը չհետաձգելու համար անհրաժեշտ էր շարունակել աշխատել նույն տեխհսկողի հետ։

Այդուհանդերձ, այս դպրոցի շինարարության ընթացքի հետ կապված մի քանի հարց բաց է մնում՝ եթե երկու անգամ ժամանակ կար մրցույթ հայտարարելու, նոր կապալառու գտնելու համար, ապա ինչո՞ւ չկար ժամանակ նոր տեխհսկող գտնելու, ինչպե՞ս է հնարավոր մատյանի բացակայություն շինարարության ընթացքում, ինչո՞ւ է հին պայմանագիրը դեռ ուժի մեջ, եթե Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նոր հրամանով հսկողը պարտավոր է լինել շինհրապարակում։

«Միքնարի» կապը նախկին նախարարի հետ

Այս ընկերության գործունեությանը «Փաստերի ստուգման հարթակն» ավելի վաղ այլ առիթով անդրադարձել է․ պարզել էինք, որ այն սերտ կապ ունի Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի հետ։ Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող «Միքնար» ընկերությունը սկզբում գրանցված է եղել Փառանձեմ Նազինյանի անունով։ Վերջինը Իջևանի ավագանու ՔՊ-ական անդամ Խաչատուր Համզյանի կինն է։ Համզյանը և նախկին ոստիկանապետ, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի կինը ազգականներ են (Խաչատուր Համզյանի մայրը Վահե Ղազարյանի կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի հորաքույրն է-խմբ․)։ 

Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս ընկերության գործերը կտրուկ լավացել են հենց Ղազարյանի նշանակվելուց հետո։

Այսպիսով, Դովեղի դպրոցի շինարարությունը մեկնարկել է դեռ 2020 թվականին։ 5 տարվա ընթացքում ծրագրի արժեքը շուրջ 26 տոկոսով աճել է, առաջին կապալառուի հետ պայմանագիրը լուծվել է խախտումների պատճառով, իսկ երեխաները շարունակում են սովորել հին շենքում։

Թեպետ նոր կապալառուն խոստացել է շինաշխատանքներն ավարտել մեկ տարվա ընթացքում, այդուհանդերձ վերահսկողությունը կրկին վստահված է մի ընկերության, որը նախկինում աչք է փակել թույլ տրված խախտումների վրա։

Հասմիկ Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens