ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է փոխվել սահմանադրական բարեփոխումների օրակարգը 2019-ից մինչև այսօր

12:12, 5 Սպտ, 2025

Սահմանադրական փոփոխությունների, ապա նոր Սահմանադրություն ունենալու հարցը Հայաստանի ներքին օրակարգում է 2019 թվականից։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունը սկզբնական շրջանում պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով, իսկ հետագայում նաև՝ անվտանգության ու արտաքին գործոններով։

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 2019 թվականից ի վեր սահմանադրական գործընթացները, դրանց շուրջ իշխանության դիրքորոշումը և ներքին ու արտաքին  ազդեցիկ գործոնները։

Սահմանադրական բարեփոխումները, Քոչարյանի գործն ու ՍԴ ներքին ճգնաժամը 

2019 թվականի հոկտեմբերին ընդունված «2019-2023 թթ. իրավական և դատական բարեփոխումների ռազմավարությունը» փաստաթղթում Կառավարությունը սահմանադրական բարեփոխումները ներկայացրեց որպես առաջնային նպատակ։

Այդ ռազմավարության մեջ նշվում էր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները պայմանավորված էին «նախաձեռնող քաղաքական ուժի շահերով» (այդ ժամանակ իշխանության էր ՀՀԿ-ն–խմբ․), ուստի անհրաժեշտ էր վերանայել Սահմանադրական դատարանի կազմն ու դատավորների նշանակման մեխանիզմները, սահմանել պաշտոնավարման ժամկետներ, բարձրացնել դատական համակարգի թափանցիկությունն ու պատասխանատվությունը։

Այս օրակարգը զարգացավ Ռոբերտ Քոչարյանի գործի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորված ճգնաժամի պայմաններում։ Քոչարյանի պաշտպանները վիճարկում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, իսկ Թովմասյանի վարքագիծն ընկալվում էր որպես կողմնակալ և քաղաքականացված։ Դա խորացնում էր անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Հիշեցնենք՝ Թովմասյանը ՀՀԿ-ական իշխանությունների ներկայացուցիչ էր։

Ըստ իշխանությունների՝ այս ուղղություններով բարեփոխումները միտված պետք է լինեին «հին համակարգից ժառանգված» ճգնաժամը հաղթահարելուն։

«Այո»-ի հանրաքվեն և դրա չեղարկումը

Ռազմավարության հռչակումից հետո՝ 2020 թվականի փետրվարին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախաձեռնեց հանրաքվե Սահմանադրության փոփոխությունների մասին, որով առաջարկվում էր վաղաժամկետ դադարեցնել ՍԴ այն դատավորների՝ այդ թվում նաև Հրայր Թովմասյանի, լիազորությունները, որոնք նշանակվել էին նախկին Սահմանադրությամբ։

Այսպիսով, հանրաքվեի նպատակը ՍԴ կազմի փոփոխությունն էր։

Սակայն, 2020 մարտին COVID-19-ի պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն, ինչի պայմաններում հանրաքվե անցկացնելն անհնար էր։ Վերջնական արդյունքում այն չկայացավ։

Նույն տարվա հունիսին Ազգային ժողովը Մայր օրենքում կատարված փոփոխությամբ դադարեցրեց ՍԴ նախագահի և մի քանի դատավորների լիազորություններն՝ առանց հանրաքվեի։

Հատկանշական է, որ նոր կազմով ՍԴ-ն արդեն 2021 թվականին, այնուամենայնիվ, հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը, ինչի արդյունքում Քոչարյանի գործը կասեցվեց։

Պատերազմն ու նոր օրակարգը 

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմն ամբողջությամբ փոխեց իրավիճակը երկրի ներսում․ Սահմանադրական փոփոխությունները հետաձգվեցին, քանի որ առաջնային դարձան արտաքին սահմանների անվտանգության և ներքին քաղաքական ճգնաժամի կառավարումը։

Միևնույն ժամանակ, պատերազմը փոխեց նաև Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների շեշտադրումները, և օրակարգում հայտնվեց բոլորովին նոր Սահմանադրության անհրաժեշտության հարցը։

Այսպես, 2021 թվականի հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց բոլորովին նոր Սահմանադրության անհրաժեշտության հարցը՝ ընդգծելով, որ այն պետք է համապատասխանի «աշխարհաքաղաքական նոր պայմաններին»։

Փաստացի, սահմանադրական բարեփոխումների շրջանակում առաջին անգամ արձանագրվեց արտաքին գործոնը։ 

2021 թվականի մարտին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը 2022 թվականից սկսեց աշխատանքները։ Օրակարգային հարցերի թվում էին․

  • կառավարման մոդելը (խորհրդարանական կամ կիսանախագահական),
  • կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելը,
  • ՍԴ կարգավիճակը և լիազորությունները,
  • մարդու իրավունքների պաշտպանությունը,
  • հակակոռուպցիոն մեխանիզմները։

Ավելի ուշ որոշվեց պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը և չընդլայնել նախագահի լիազորությունները։

2024 թվականի փետրվարին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի պարզ խոսեց նոր Սահմանադրություն ունենալու դրդապատճառների մասին՝ համարելով, որ անհրաժեշտ է «նոր հանրային պայմանագիր»․

«․․․Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թ. և մի քանի անգամ փոփոխվել է, այդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես:․․․ Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել»։

Արդեն 2024 թվականի հունիսին Փաշինյանը փոխեց Խորհրդի մանդատը՝  հանձնարարելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու հաստատել։

Բաքվի պահանջներն ու Անկախության հռչակագրին հղումը 

Այս նույն ժամանակահատվածում՝ 2024 թվականի հունիսին Բաքուն պաշտոնապես բարձրաձայնեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը՝ որպես երկրների միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման։ Պաշտոնական Բաքուն կարծում է, որ Անկախության հռչակագրում կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։

Ի դեպ, մինչ այդ, Հանրային ռադիոյին տված նույն հարցազրույցում Փաշինյանը կարմիր զգեստի և ցուլի ալեգորիաներով, բայց ոչ ուղիղ, խոսել էր հնարավոր նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու մասին։ Այդ մասին նա ուղիղ խոսեց ավելի ուշ՝ 2025 թվականին, երբ հայտարարեց, որ Հռչակագրին հղումից հրաժարվելու հարցը քննարկվում է և ինքն անձամբ կարծում է, որ փաստաթղթին հղում չպետք է լինի նոր Սահմանադրության մեջ։

Ամփոփում

Այսպիսով, 2019 թվականից ի վեր Հայաստանում սահմանադրական գործընթացներն անցել են երեք փուլ․

  1. 2019-2020 թթ․ ՍԴ կազմի և դատական համակարգի փոփոխություն՝ Քոչարյանի գործի համատեքստում և չկայացած հանրաքվեի պայմաններում։
  2. 2021-2023 թթ․ առաջ քաշվեց նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարը՝ պատերազմից հետո՝ «աշխարհաքաղաքական նոր պայմաններին» համապատասխանելու անհրաժեշտությամբ։
  3. 2024 թվականից հետո, երբ իրողությունները պայմանավորվեցին արտաքին գործոնով՝ Բաքվի պահանջներն ու Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու քննարկումը։

Այս պահին քննարկումների առանցքում մնում են նոր Սահմանադրության մշակումը, կայուն խորհրդարանական մեծամասնության հարցը և Անկախության հռչակագրի ճակատագիրը։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens