ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական ID-ներ, թե՞ ՀԿ անդամատոմսեր. իրականությունն ու քաղաքական նպատակները

Gayane Markosyan Gayane Markosyan
16:28, 4 Սպտ, 2025

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձի նպատակով ավելի քան 100.000 մարդու՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» գրանցման թեմային, իր ֆեյսբուքյան էջում նշել էր․ 

«Ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը…»:

Ասվածի համատեքստում Թաթոյանը կցել էր մի լուսանկար, որն այդ կազմակերպության անդամներից մեկի անդամատոմսն է:

Արտապատկերումը՝ Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 4-ին արված ֆեյսբուքյան հրապարակմամբ Թաթոյանը պարզաբանել էր, թե, երբ նշում է՝ «ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արևմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, ևս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Արման Թաթոյանի պնդումն ու պարզել, որ գրառմանը կից ներկայացված լուսանկարն «Արևմտյան Ադրբեջան համայնք» հասարակական կազմակերպության անդամատոմսերից մեկն է, որը պաշտոնական փաստաթուղթ չէ:

Կցված վկայականում նշված է․

  • Կազմակերպության անվանումը՝ «Արևմտյան Ադրբեջան համայնք»
  • Անդամության վկայական № 007408
  • Բնակության վայր՝ «Արևմտյան Ադրբեջան, Ճամբարակ»: 

FIP.am-ը պարզել է, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքը» ոչ պետական, հասարակական կազմակերպություն է։ Կազմակերպության տրամադրած անդամատոմսերը արտաքինով նման են ID քարտի, սակայն դրանք հավաստում են միայն տվյալ ՀԿ-ին անդամակցությունը և ոչ ավելին։ Այսինքն՝ դրանք իրավական որևէ հիմք չունեն:

Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀԿ-ն վայելում է Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցությունը և իր գործունեությամբ ծառայում է պետական քաղաքականությանը։

«Արևմտյան Ադրբեջան» տերմինը Ադրբեջանում օգտագործվում է պաշտոնական և քարոզչական մակարդակով՝ Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Կազմակերպությունն էլ ծառայում է այդ օրակարգի առաջմղմանը՝ միջազգային հարթակներում «վերադարձի իրավունքի» պահանջը լեգիտիմացնելու նպատակով։

Նկատենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ նախագահն է ադրբեջանական Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

2022 թվականի դեկտեմբերի 2-ին Բաքվում գտնվող կազմակերպության շենք այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ շենքը կառուցվել է իր հրամանով և նախկինում ծառայել է ներքին տեղահանվածների կազմակերպությանը, իսկ այժմ փոխանցվում է «Արևմտյան Ադրբեջան համայնքին»։ 

Ալիևը շեշտել էր. «Կարծում եմ, որ այսուհետ շատ կարևոր է բոլորիս համար՝ ինչպես Արևմտյան Ադրբեջանի բնակիչների, այնպես էլ ողջ ադրբեջանցի ժողովրդի համար, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքը գործի ավելի կազմակերպված ձևով»։ 

Վերջինս մատնանշել է ՀԿ-ի գործունեության կարևորությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին ու միջազգային հարթակներում․

«Համայնքի գործունեությունը պետք է ավելի տեսանելի լինի երկրի ներսում։ Ամեն դեպքում, նրա ակտիվությունը Ադրբեջանի ներսում կարող է շատ կարևոր լինել։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ համայնքը պետք է գործի նաև միջազգային մակարդակով, ինչը ոչ պակաս կարևոր է։ Մենք պետք է այս ճշմարտությունները փոխանցենք համաշխարհային հանրությանը՝ ճիշտ այնպես, ինչպես փոխանցեցինք Ղարաբաղի մասին ճշմարտությունը»։ 

Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքը» իրավահաջորդն է 1989 թվականին ստեղծված «Ադրբեջանի փախստականների ընկերություն» ասոցիացիայի։ 2022 թվականի օգոստոսի 3-ին այն վերանվանվեց «Արևմտյան Ադրբեջան համայնք»։ Կազմակերպությունը պաշտոնապես իր նպատակ է հռչակել  «Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար պայմաններ ստեղծելը և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական ​​և կոլեկտիվ իրավունքներն ապահովելը»։

Այսպիսով, կազմակերպության տրամադրած անդամատոմսերը որևէ պետական կամ միջազգային իրավական ուժ չունեն։ Այդուհանդերձ, պետք է ընդգծել, որ դրանց ձևավորումն ու հանրայնացումը, ինչպես նաև կազմակերպության պետական մակարդակով հովանավորումը, վկայում են, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքը» գործնականում Ադրբեջանի իշխանությունների տարածքային քաղաքական օրակարգը սպասարկող գործիք է։

Գայանե Մարկոսյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens