ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի հայտարարության հետքերով. արդյո՞ք տուրիզմը Հայաստանում ապրում է «լավագույն ժամանակները»

Gayane Markosyan Gayane Markosyan
14:32, 2 Սպտ, 2025

Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181․436, հունիսին՝ 215․253, հուլիսին՝ 263․592 այցելու»։

Արտապատկերումը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը՝ թե՛ վարչապետի նշած երեք ամիսների, թե՛ հունվար-հուլիս ժամանակահատվածի կտրվածքով։

Մայիս-հուլիս ամիսների համեմատություն

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019-2025 թթ․ մայիս-հուլիս ամիսներին զբոսաշրջային մուտքերի ամենաբարձր ցուցանիշն, իսկապես, գրանցվել է հենց 2025 թվականին՝ 660․281 այցելու։ 

Համեմատության համար՝

  • 2024 թվականին գրանցվել է շուրջ 585 հզր զբոսաշրջիկ,
  • 2023 թվականին՝ 631 հզր,
  • 2022 թվականին՝ 435 հզր,
  • 2021 թվականին՝ 222 հզր,
  • 2019 թվականին՝ 503 հզր։

Այսպիսով՝ վարչապետի պնդումն այս երեք ամիսների վերաբերյալ համապատասխանում է իրականությանը։

Հունվար-հուլիս ամիսների համեմատություն

Այդուհանդերձ, FIP.am-ը փորձել է պարզել՝ արդյոք Հայաստանում զբոսաշրջությունը «լավագույն ժամանակներն» է ապրում: Ուսումնասիրել ենք 7 տարիների հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածների զբոսաշրջիկների այցելությունների դինամիկան։ Արդյունքում՝ պատկերը բոլորովին այլ է։

  • 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 1 մլն 170 հզր զբոսաշրջիկ,
  • 2024 թվականի հունվար-հուլիսին՝ 1 մլն 183 հզր,
  • 2023 թվականի հունվար-հուլիսին՝ 1 մլն 260 հզր,
  • 2022 թվականի հունվար-հուլիսին՝ 783 հզր,
  • 2021 թվականի հունվար-հուլիսին՝  351 հզր,
  • 2019 թվականի հունվար-հուլիսին՝ 973 հզր։

Ի դեպ, FIP.am-ն ուսումնասիրել է նաև վերջին տարիների տարեկան վիճակագրությունը և արձանագրել, որ 2019-2024 թթ․ ընթացքում զբոսաշրջիկների ամենաբարձր թիվը գրանցվել է 2023 թվականին՝ 2մլն 316 հզր մարդ։ 

Այսպիսով, եթե վարչապետի նշած մայիս-հուլիս ամիսների տվյալները   կարող են ներկայացվել որպես «լավագույն ժամանակներ»՝ կարճատև կտվածքով, ապա տարվա առաջին յոթ ամիսների համեմատությունը նման գնահատականի հիմք չի տալիս։ Այդ ցուցանիշներով ոլորտի «լավագույն ժամանակներ» դեռևս կարելի է համարել 2024 թվականը, երբ զբոսաշրջիկների թիվը ավելի քան 13 հազարով գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens