Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգոստոսի 29-ին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, հայտարարել է, թե այդ համատեքստում Ռուսաստանը արտատարածքային ռեժիմ չի առաջարկել՝ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար։
«Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ նման ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել»,-հավելել է նա։