ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ինքնիշխանության զիջում», «կապիտուլյացիա», «միջանցքը տվեց»․ տարածված թեզերը ու հրապարակված հայ-ամերիկյան փաստաթղթերը

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
18:14, 29 Օգս, 2025

Օգոստոսի 29-ին՝ ստորագրումից 21 օր անց, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը։ Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը՝ հասարակական-քաղաքական գործիչներ, փորձագետներ, օրեր շարունակ  դիտարկումներ, կանխատեսումներ և նույնիսկ ապոկալիպտիկ եզրահանգումներ էր անում, այժմ արդեն հնարավոր է հրապարակված պաշտոնական փաստաթղթերի հիման վրա փաստերով արձագանքել այդ հայտարարություններին։

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է տարբեր հարթակներում հիմնականում ընդդիմադիր դաշտից հնչած թեզերը ու դրանք համադրել հուշագրերի դրույթների հետ։

Հայ-ամերիկյան փոխըմբռնման երեք հուշագրերը 

ՀՀ կառավարությունը այսօր հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու ԱՄՆ կառավարության միջև հրապարակված 3 հուշագրերը՝

  • Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին
  • էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին
  • «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին

Ուշագրավ է, որ հուշագրում շեշտվում է «Խաղաղության խաչմերուկ» եզրույթը և դրանում որևէ տեղ նշված չէ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որն առավել տարածված է ադրբեջանական խոսույթում։

«Հայաստանը զիջում է սուվերեն վերահսկողությունը», «Սա կապիտուլյացիա է»

Ընդդիմախոսների հիմնական թեզը օգոստոսից 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին եռակողմ հռչակագիրն ու հայ-ամերիկյան հուշագրերը, հետևյալն էր՝ «Հայաստանը զիջում է սուվերեն վերահսկողությունը», «Սա կապիտուլյացիա է», «Միջանցքը տվեց»։ Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նույնիսկ համեմատություն էր անցկացրել 2020-ի նոյեմբերի 9-ի ՀՀ-ՌԴ-ԱՀ եռակողմ հայտարարության հետ, հայտարարել, որ հայ-ամերիկյան փաստաթուղթը հերթական կապիտուլյացիա է ու ընդգծել էր․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ավելի լավն էր, քան՝ Վաշինգտոնում նախաստորագրվածը»։

Իսկ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ «Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ՝ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր հարցազրույցներից մեկում շեշտել էր․ «Դե ֆակտո Հայաստանի ինքնիշխանության զիջում է», իսկ դաշնակցական մեկ այլ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր․ «Իշխանությունները սուտ են ասում, որ միջանցք չի տրվելու»։

«Փաստը մնում է այն, որ Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է», — սա էլ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն էր։

Բացի այդ, հուշագրերի ստորագրումից հետո Հ․Յ․ Դաշնակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ ստորագրված փաստաթղթերը «․․․ ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և արգրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ»։

Հայ Ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հեռուն գնացող դատողություններ էր արել․ «Այնպես են սարքել, որ հուշագրերը չհրապարակվեն։ Մեզնից թաքցնում են»։ 

Այդուհանդերձ, օգոստոսի 8-ին ստորագրված բոլոր փաստաթղթերը արդեն հրապարակված են։

Ի՞նչ է ասում հրապարակված պաշտոնական փաստաթուղթը

Ի տարբերություն ընդդիմադիր դաշտից հնչած վերոնշյալ հայտարարությունների, «Խաղաղության խաչմերուկի» հուշագիրը շեշտում է աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, իսկ համագործակցությունը վերաբերում է մաքսային/սահմանային հզորացմանը, կարողությունների զարգացմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը՝ ոչ թե արտատարածքային ռեժիմի ստեղծմանը։

Հուշագրում մասնավորապես շեշտվում է․ «․․․աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու և Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում»։

Նշվում է, որ հայ-ամերիկյան հուշագրի նպատակն է «․․․փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ ՀՀ և ԱՄՆ միջև ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և գործընկերության միջոցով»։

Ըստ հուշագրի, մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝ 

  • մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
  • մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը և կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման և մաքսանենգության դեմ պայքարելու համար,
  • ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով, 
  • կիբեռանվտանգության ոլորտում լավագույն գործելակերպերը և կարողությունները ընդլայնելով:

Հրապարակված հուշագրում նշվում է, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն համագործակցելու են հետևյալ ոլորտներում՝ 

  • Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների և ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով
  • կիբեռպաշտպանության գործողությունների մասով ներդրումների ավելացում 
  • ներդրումների խթանում՝ Հայաստանի ենթակառուցվածքները, ինչպես նաև սահմանային անվտանգության ոլորտն արդիականցնելու համար։

Սակայն նաև շեշտվում է, որ այս ոլորտներով կողմերը չեն սահմանափակվելու։ 

Հրապարակված հուշագրերով նաև հերքվում են այն մտահոգություններ- հայտարարությունները, թե «սա ճանապարհ է դեպի ԱՄՆ ռազմական ներկայություն/բազա»։ Որևէ հուշագրում չկա անվտանգային-ռազմական բազայի, ուժի տեղակայման կամ պաշտպանական պարտավորության մասին։

Մինչդեռ հրապարակված հուշագրերում խոսքը սահմանային անվտանգության կարողությունների և տրանսպորտային ու ենթակառուցվածքային ներդրումների խթանման մասին է։ 

Ժամկետների մասին 

Փաստաթղթերում 99 տարի վարձակալության մասին նշում չկա։ Փոխըմբռնման հուշագիրը գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից և նախատեսված է, որ գործի 1 տարի ժամկետով։ Ակնկալվում է՝ դրա շրջանակներում համագործակցությունը կշարունակվի ևս 3 ժամկետներով, եթե կողմերից (ՀՀ և ԱՄՆ) մեկը մյուսին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի՝ դադարեցման ամսաթվից առնվազն 60 օր առաջ։ 

99 տարի վարձակալության մասին հայտարարել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, այդ մասին գրել էր նաև Reuters-ը, այնուհետև այդ մասին խոսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ «Հայաստանը նաև ստեղծում է բացառիկ գործընկերություն ԱՄՆ-ի հետ՝ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի»։

Սակայն 99 տարի ժամկետի մասին վերջին հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել էր․ «99 տարվա մասին խոսակցությունն առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ, այսինքն` պայմանավորվածություն կա այն բաների մասին, որոնք գրված ու հրապարակված են, այսինքն` ժամկետ, որևէ տեխնիկական այլ մանրամասներ դեռ պետք է քննարկենք։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»։

Այսպիսով, պաշտոնապես հրապարակված հուշագրերը չեն ենթադրում Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային վերահսկողության զիջում, և ընդդիմախոսների կողմից շրջանառվող «միջանցքային» կամ «կապիտուլյացիոն» սպառնալիքները փաստացի հիմնավորված չեն: 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens