ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Uncategorized @hy

Հայաստանի պաշտոնյաների մասին հերթական կեղծիքը․ Պրիգոժինի հիմնադրամի թիրախում այժմ էլ Ալեն Սիմոնյանն է

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
17:53, 21 Օգս, 2025

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում․ այս անգամ թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփսթինի (Jeffrey Epstein) հետ։ Վերջինը, նկատենք, ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։

«Հայազգի Ջեֆրի Էփսթին. ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մանկապիղծների կայսրություն կառուցել բարձրաստիճան պաշտոնյաների համար» վերնագրով հոդվածը հրապարակվել է VT Foreign Policy/Veterans Today հարթակում։ Հոդվածում պնդում կա, թե իբր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։ 

Ի դեպ, այս հոդվածը հրապարակվել է նաև Պրիգոժինի հիմնադրած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հոդվածը հրապարակած կայքը, դրանում եղած պնդումները և պարզել, որ այն անհիմն է, մեղադրանքները՝ առանց փաստերի, իսկ դրա հետքերը տանում են ռուսական շրջանակներ։ 

Ըստ WHOIS գործիքի, VT Foreign Policy կայքի դոմեյնը գրանցված է 2023 թվականին։ 

Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ VT-ն «գրաքննության չենթարկվող այլընտրանքային» հարթակ է, որտեղ որևէ մեկը կարող է հրապարակել այն, ինչ ցանկանում է։ «․․․վիրտուալ լրատվամիջոց, որը ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից 100% անկախ գրողներին տրամադրում է ազատ և բաց հարթակ՝ իրենց տեսակետները ներկայացնելու առանց գրաքննության», — նշվում է կայքում։

Հրապարակված հոդվածի հիմնական «աղբյուրը» «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» ուսումնասիրությունն է։ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice (FBR/FBI-նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI-խմբ․) սերտ առնչություն ունի «Վագներ» հիմնադրամի հետ։ Այս կառույցի հիմնադիրը, հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինն է։ Այն կապվում է պրոկրեմլյան ազդեցությամբ գործընթացների հետ։

Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թվականին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով։

Հոդվածում նշվում է, թե իբրև ամիսներ շարունակ հետաքննություն են անցկացրել «բացահայտելու Հայաստանի պատմության մեջ բարձրաստիճան պեդոֆիլների ամենամեծ ցանցը»։ Սակայն չկան այդ մասին ապացույցներ, տուժողների հետ զրույցներ կամ նրանց վկայություններ, փաստական տվյալներ և այլն։ Իսկ նրանք, ովքեր իբրև թե խոսել են հոդվածագրի հետ, ներկայացվում են առանց անունների։

Հիշեցնենք, ամիսներ առաջ այս ցանցը տարածում էր «բիոլաբորատորիաների» մասին հորինված պատմություն, որին անդրադարձել էր նաև Fip.am-ը և պարզել, որ անհիմն պնդումներով ու առանց փաստերի մեղադրանքներով պրոկրեմլյան օղակները թիրախավորել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հոդվածում հրապարակվել է մի լուսանկար և նշվում է, որ դրանում Ալեն Սիմոնյանն է անչափահաս աղջիկների հետ։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսանկարի տղամարդը նման չէ Ալեն Սիմոնյանին և ավելին, այն չի ապացուցում, որ դրա վրա պատկերված անձը հենց Սիմոնյանն է։

Հոդվածում հրապարակվել է հենց այս լուսանկարը։

Նմանատիպ նկարներ լայնորեն տարածված են stock պլատֆորմներում (Alamy, Depositphotos, Dreamstime և այլն)։ Ստուգումները ցույց են տալիս, որ կոնկրետ այս պատկերի՝ արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը 2․6 տոկոս է։

Ճշգրտումն իրականացվել է Illuminarty գործիքի միջոցով։

Միաժամանակ այս լուսանկարը ցանցում որպես stock տարբերակ ամբողջությամբ չի հայտնաբերվել։ Սա կարող է նշանակել, որ այն կա՛մ իրական stock լուսանկար է, բայց փոփոխության ենթարկված, կա՛մ պարզապես մի քանի պատկերներից ստացված ֆոտոմոնտաժ է։

Ո՞վ է կեղծ հոդվածի հեղինակը

Հիմնադրամի կայքում տեղադրված հոդվածի հեղինակ նշված չէ, սակայն VT Foreign Policy-ում որպես հոդվածի հեղինակ նշվում է բրազիլացի մի երիտասարդ՝ Լուկաս Լեյրոզ (Lucas Leiroz) անունով։ Կայքում Լուկասի մասին կան մանրամասներ․ «Բրազիլացի լրագրող, աշխարհաքաղաքական վերլուծաբան։ Ավարտել է Բրազիլիայի ռազմական քոլեջի մշակութային ընդլայնման ծրագիրը։ Աշխատում է որպես լրագրող և աշխարհաքաղաքական վերլուծաբան։ Գիտաշխատող է Ռիո դե Ժանեյրոյի դաշնային գյուղական համալսարանի «Ճգնաժամ, զարգացում և միջազգային հարաբերություններ» հետազոտական ​​խմբում։ Ժնևում ռուսական պատվիրակության հրավերով նա զեկույց է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանում և ԵԱՀԿ-ի «Լրացուցիչ քննարկումներում»։

Արտապատկերումը Լուկասի X-ի էջից։

Լուկասի X-ի էջը ավելի խոսուն է և ընդգծում է նրա պրոռուսական դիրքորոշումը․ նրա էջի ետնանկարում Լուգանսկն է, որին տիրանալու համար Ռուսաստանի զինված ուժերը տարիներ շարունակ պայքարում են, իսկ նրա գլխավոր լուսանկարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Արտապատկերումը Լուկասի Linkedin-ի էջից։

Այս լրագրողի Linkedin-ի էջում կարդում ենք․ «Ես հաճախ աշխարհաքաղաքական հարցերով մեկնաբանություններ եմ տալիս «Սպուտնիկ Ռադիոյին»»։ «Ռադիո Սպուտնիկը», նկատենք, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս է, ռուսական քարոզչական աղբյուրներից մեկը։

Այսպիսով, Հայաստանի ԱԺ նախագահին և բարձրաստիճան պաշտոնյաներին մանկապղծության համար մեղադրանք ներկայացնող հոդվածն առանց փաստերի է, իսկ դրանում նշված դեպքերը, հայտարարությունները, անանուն զրույցները՝ կասկածելի, անհիմն։ Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա հերթական տեղեկատվական հարձակումն է ռուսական շրջանակներից։  

Հասմիկ Համբարձումյան

Կից կարդացեք նաև — Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens