ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայության ադրբեջանամետ կեղծիքը

Nane Manasyan Nane Manasyan
20:04, 25 Հլս, 2025

ՍԽԱԼ

Այսօր՝ հուլիսի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը կեղծ տեղեկություն է տարածել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհի վերաբերյալ  ռեպորտաժում։  

Դրա հեղինակ Կիան Շարիֆին, որը ներկայանում է որպես փորձագետ, խոսելով ճանապարհի աշխարհաքաղաքական նշանակության մասին՝ այն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ 

«2020 թվականին շատ փխրուն խաղաղության համաձայնագիրը խոստանում էր նոր ճանապարհ՝ Զանգեզուրի միջանցքը՝ ուղիղ Հայաստանի տարածքով։ Մոսկվան դրան աջակցում է. դա նշանակում է պատժամիջոցներից զերծ առևտրային ուղի նրանց համար», — մասնավորապես ասել է լրագրողը՝ նկատի ունենալով Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրված նոյերմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ 

Այդ հայտարարության որևէ կետում գոյություն չունի ՀՀ տարածքով անցնող որևէ միջանցքի կամ կոնկրետ երթուղու մասին հիշատակում։ 

Դրա 9-րդ կետը սահմանում է միայն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում․

«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»։ 

Հայաստանը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել Ադրբեջանին ճանապարհ՝ բացառապես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինչպես նաև փոխադարձության սկզբիւնքի հիման վրա։ 

Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով անցնող ճանապարհի վարձակալման ամերիկյան առաջարկին, ապա «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել էր դրա վերաբերյալ զարգացումները։ Մենք անդրադարձել էինք նաև ի պատասխան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հնչեցրած՝ ճանապարհի վարձակալման առաջարկին, որին ի պատասխան պաշտոնական Երևանը արձագանքել էր․ «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»: 

Ավելին՝ Երևանը արձագանքել էր նաեւ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիների այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքով անցնելիս հայ սահմանների կամ որևէ մեկի չպետք է հանդիպեն»։ 

«Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը … Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա», — ասված էր պատասխանի մեջ։ 

Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության լրագրողը կեղծիք է տարածում․ ՀՀ-ն ոչ միայն որևէ փաստաթղթով ու մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չի պարտավորվել միջանցք տրամադրել Ադրբեջանին, այլ նաև բազմիցս պաշտոնապես բացառել է իր ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից դուրս որևէ երթուղու տրամադրումը։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազատություն ռ/կբանակցություններԻրան-ՀայաստանՄեղրիի միջանցք

Հարակից հոդվածներ

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը
Սխալ

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը

13:42, 25 Հլս, 2024

Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ...

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել
Սխալ

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել

13:11, 23 Հլս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հուլիսի 19-ին 24 TV-ին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել Իրանից ՀՀ ներկրվող...

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից

15:35, 20 Հնվ, 2022

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ Գորիս-Կապանին փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը տեղ-տեղ սկսել է...

Միջանցք տրամադրելու նախադեպերը․ եզրույթը՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միջանցք տրամադրելու նախադեպերը․ եզրույթը՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից

18:50, 30 Նյմ, 2021

44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանից պահանջում է տրամադրել միջանցք, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ադրբեջանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens