ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի դիրքորոշումը ճանապարհի արտապատվիրակման հարցում նոր չէ․ ինչ տարբերակներ էին առաջարկում պաշտոնյաները

Nane Manasyan Nane Manasyan
16:13, 14 Հլս, 2025

Հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը կրկին ակտիվացրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է թեմայի վերաբերյալ վերջին զարգացումներն ու պաշտոնական հայտարարությունները։

Ի՞նչ էր նշվում Քարնեգիի հոդվածում

Այսպես, հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ․ նախատեսվում է ճանապարհի կառավարումը արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության․ որպես աղբյուր հղում էր արվում  օտարերկրյա երկու դիվանագետի։ 

«Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի, համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում», — նշվում էր հոդվածում։

ԱԳՆ-ի՝ զգուշավոր, Պետդեպի՝ անորոշ արձագանքը

Օրեր անց արձագանքելով հրապարակմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել էր, որ «միջազգային տարբեր գործընկերներ պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»։ 

«Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով», — ասել էր նա:

Հուլիսի 10-ին՝ այն նույն օրը, երբ Աբու Դաբիում ընթանում էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարությունն  «Արմենպրեսի»  հարցմանն ի պատասխան արձագանքեց Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված վերոհիշյալ լուրերին։ 

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք կիսելու որևէ տեղեկատվություն չունենք մամուլի hրապարակումների վերաբերյալ»,- նշել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։ 

Փոխարտոգործնախարարի խոսքն աղճատվեց մամուլում 

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մի քանի անգամ ընդգծել էր, որ միայն երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին համապատասխանելու դեպքում ՀՀ-ն դեմ չի լինի ճանապարհի արտապատվիրակմանը երրորդ ընկերության։ 

Մասնավորապես, հարցին, թե կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն, Սաֆարյանը նշել էր՝ «վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում»։ 

«Կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի», — նշել էր ՍաՖարյանը:

Հրապարակումից հետո մամուլում թեմայի լուսաբանմանն անդրադարձավ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նկատելով, որ փոխնախարարի խոսքն աղճատվել է (1,2,3 և այլն), կտրվել համատեքստից և մանիպուլյատիվ եզրահանգումներով ներկայացվել: 

«Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը, չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը», — նշել է Բադալյանը։

Արդյո՞ք արտապատվիրակման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը նոր է 

2024 թվականի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում խոսելով ճանապարհների ապաշրջափակման թեմայից, նշել է՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի համար՝ «առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու ՀՀ  ինքնիշխանությունը, ՀՀ սահմանների անխախտելիությունը, տարածքների ամբողջականությունը, իրավազորությունը և, իմիջիայլոց, մեր երկրի տարածքում անվտանգությունն ապահովելու մեր պարտականությունը»։ 

Այս համատեքստում Փաշինյանը նշել էր, որ «անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև էստեղ՝ ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող ասենք օրինակ պահնորդական կազմակերպություններ»։  

Օրեր անց՝ սեպտեմբերի 9-ին, թեմային անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  ի պատասխան լրագրողի՝ Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին հնարավոր փոխանցման մասին հարցին։ 

«Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է»,– ասէլ էր ԱԳ նախարարը։

Միևնույն ժամանակ, նա շեշտել էր, որ որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի՝ չի քննարկվում։

«Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի` տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող երրորդ կողմի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չի»,– հավելել էր Միզրոյանը։

Հատկանշական է, որ այդ օրերին Բաքուն արձագանքելով Երևանից հնչող պաշտոնական հայտարարություններին՝ նշել էր, որ  Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի մասնակցությունը։

«Ինչ վերաբերում է երկու երկրների տարածքում իրականացվող գործընթացին, մասնավոր պահնորդական ընկերություն ներգրավելու վերաբերյալ գաղափարին, ապա Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում իրականացվող գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,– ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Այսպիսով, նախքան Քարնեգի հիմնադրամի հոդվածում ճանապարհի արտապատվիրակման ամերիկյան ենթադրյալ առաջարկի մասին լուրերի հայտնվելը, ՀՀ իշխանությունները չէին բացառել ՀՀ-ում գրանցված մասնավոր ընկերության որոշակի գործառույթների արտապատվիրակումը։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens