ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Ադրբեջանական «Haqqin.az»-ը կեղծիք է տարածել, որը տեղ է գտել հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներում

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
01:08, 19 Հլս, 2025

ՖԵՅՔ

Ադրբեջանական «Haqqin.az» ռուսալեզու կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ ասում է, թե իբր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել են իրեն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու համար։ 

Այդ տեսանյութը ուղեկցող երկար տեքստը հրապարակվել է ոչ միայն ադրբեջանական այս կայքում, այլ նաև տարածվել է նույն կայքի տելեգրամյան ալիքով, ինչպես նաև «Цицак/Ծիծակ», «Արցախ 44  և» ռուսալեզու հայկական տելեգրամյան ալիքներով։

Տեսանյութում մի աղջիկ, որը ներկայանում է Արփինե անունով, ասում է, որ «հուլիսի 13-ին Երևանում մասնակցել է հանրահավաքի, որից հետո բերման է ենթարկվել ու տեղափոխվել է Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ բաժանմունք։ Այստեղ ըստ նրա, իրեն բռնության են ենթարկել, կոտրել մատները, այնուհետև՝ բռնաբարել»։

Նախ, հուլիսի 13-ին Երևանի կենտրոնում հանրահավաք տեղի չի ունեցել։ Հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը, ինչպես նաև այդ ընթացքում հասարակական կարգը պահպանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, և ԱԱԾ ծառայողների կողմից հանրահավաքի մասնակցին բերման ենթարկելու փաստ չի արձանագրվել։ 

Աղջկա արտասանած բառերը թեպետ հայերեն են, սակայն խոսքը մեխանիկական հայերեն է, բառերը կարդում է հատ–հատ և պարզ երևում է, որ դրանցից ոչ մեկը իր սեփականը չեն։ Եթե հավատանք բռնության մասին նրա պնդմանը, ապա դեմքից դատելով ցավի զգացում չունի, նրա դեմքին չկան էմոցիաներ, նույնիսկ, երբ խոսում է բռնաբարության մասին։ Բացի այդ, տեսանյութում աղջկա շուրթերի շարժումը և խոսքը սինխրոն չեն, շուրթերին բառերը կիսատ են։  Այդ ամենը հուշում են, որ տեսանյութը կեղծ է կամ ամենայն հավանականությամբ արհեստական բանականության (AI) միջոցով է ստեղծված։ 

Այս տեղեկությունը առաջինը հրապարակվել է ադրբեջանական կայքում։ Այն մի քանի ժամ անց տարածել են հայկական վերոնշյալ երկու տելեգրամյան ալիքները։ Առաջինը հրապարակվել է «Արցախ 44 և» տելեգրամյան ալիքում։

Վերջինը ունի 1900 բաժանորդ, ռուսալեզու է, ստեղծվել է Հայաստանում։ ՀՀ ԱԱԾ ծառայողների նկատմամբ անհայտ կնոջ մեղադրանքի մասին տեղեկությունը ու տեսանյութը այս ալիքում ունի 2000-ից ավելի դիտում։ 

Այս ալիքից այդ մասին նյութը տարածել է «Ծիծակը», որի բաժանորդների թիվը անցնում է 8000-ից։

Այս երկու ալիքները հայաստանյան պրոռուսական տելեգրամյան ալիքներ են։

TGStat-ի վերոնշյալ սխեմայից երևում է՝ «Ծիծակ» տելեգրամյան ալիք մտնող և դուրս եկող տեղեկությունները պրոռուսական ալիքներ/ից են։

Այսպիսով, Հայաստանի ԱԱԾ ծառայողների կողմից աղջկան բռնաբարելու մասին տարածվող տեսանյութը կեղծ է։ Այն նախ տարածել է ադրբեջանական հայտնի կայքը, որից հետո՝ հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներ։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աածպրոռուսականֆեյք

Հարակից հոդվածներ

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից

16:10, 3 Ապր, 2024

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել գովազդային հոլովակներ, որտեղ հայտնի անձինք «հայտարարում են» ներդրումային նոր պլատֆորմի մասին և հրավիրում նվազագույն...

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն
Սխալ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն

15:02, 31 Հնվ, 2024

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը 15-20 հազար է...

Նոթատետր

Լեոնարդոյի «սելֆին»՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում. ինչպես «հաճելի» լուրը տարբերել կեղծիքից

18:52, 26 Մյս, 2023

Անցած առավոտյան՝ մինչև Մոսկվայում սպասվող կարևոր քաղաքական իրադարձությունների մեկնարկը, հայկական Ֆեյսբուքը քննարկում էր հայտնի հաղորդավարուհիներից մեկի գրառումը: Նա կիսվել էր...

ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին և հաստատում դիրքային փոփոխությունը
Սխալ

ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին և հաստատում դիրքային փոփոխությունը

18:46, 31 Մրտ, 2023

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցող գործընթացներից ու Հայաստանը Արցախին կապող երթուղու փոփոխությունից, հայտարարեց, որ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens