Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Լեոնարդոյի «սելֆին»՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում. ինչպես «հաճելի» լուրը տարբերել կեղծիքից - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Նոթատետր

Լեոնարդոյի «սելֆին»՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում. ինչպես «հաճելի» լուրը տարբերել կեղծիքից

18:52, 26 Մյս, 2023

Անցած առավոտյան՝ մինչև Մոսկվայում սպասվող կարևոր քաղաքական իրադարձությունների մեկնարկը, հայկական Ֆեյսբուքը քննարկում էր հայտնի հաղորդավարուհիներից մեկի գրառումը: Նա կիսվել էր մի լուսանկարով, որտեղ հայոց լեզուն ներկայացվում էր որպես աշխարհի ամենահին լեզուն՝ 45,000 տարվա պատմությամբ ու մոտ 40,000 տարվա գրավոր ժառանգությամբ: Առանց խորանալու մանրամասների մեջ՝ ասեմ, որ սա ակնհայտ հակագիտական պնդում է: Որովհետև, թեև հայերենը աշխարհի ամենահին կենդանի լեզուներից է ու իսկապես հարուստ գրավոր ժառանգություն ունի, այնուհանդերձ, ըստ գիտական տվյալների, շուրջ տասն անգամ ավելի երիտասարդ է՝ հաշվի առնելով հնդեվրոպական նախալեզվից առանձնանալու մոտավոր ժամանակը: Ինչևէ, գրառումը հարյուրավոր լայքեր ու բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էր հավաքել: Ու երբ մի քանի հոգի կասկածեցին այս տվյալի իսկությանը և հեղինակից աղբյուր պահանջեցին, նա նախ խմբագրեց գրառումը՝ հայտնելով, թե իբր դա ոչ թե պնդում է, այլ քննարկման հրավեր, ապա հեռացրեց այն: 

Նույն օրվա ընթացքում էնպես ստացվեց, որ Ֆեյսբուքում հանդիպեցի New York Art Museum խմբում տեղադրված հետեւյալ գրառմանը: Դրա նկարագրությունը «փորձում է համոզել», որ վինտաժային լուսանկարում պատկերված են Լեոնարդո դա Վինչին և Մոնա Լիզան: Սա բավական զվարճալի կատակ թվաց, բայց երբ տեսա, որ հազարավոր մարդիկ են լուսանկարով կիսվել և նրանց մի մասը, հավանաբար, կատակը չի ընկալել, որոշեցի տեղայնացնեմ այն ու ֆեյսբուքյան ընկերներիս շրջանում «միջնադարյան լուսանկարով» փոքր մասնագիտական էքսպերիմենտ անեմ: Ու, իրար հետ միքսելով հայության համար «զգայուն» մի քանի միֆեր, զինվեցի ֆեյսբուքյան լայքահավաք էջերին բնորոշ բառապաշարով և այսպիսի մի գրառում արեցի. 

Վենետիկի Մխիթարյան միաբանության արխիվներում հայտնաբերվել է բացառիկ լուսանկար, որում պատկերված են Լեոնարդո դա Վինչին և նրա հռչակավոր կտավ Մոնա Լիզայի բնորդուհին՝ դոննա Լիզա Ջոկոնդան: Ըստ մասնագետների նախնական եզրակացության, լուսանկարը իտալական արշավանքների ժամանակ միաբանությանն է նվիրել Նապոլեոն Բոնապարտի մտերիմ զինակից, հայազգի մարշալ Ժոաքին Մյուրատը (Մուրադ Հովակիմյան):

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը ակտիվ բանակցություններ է վարում՝ բացառիկ գտածոն օրինական տերերին՝ Հայաստան վերադարձնելու համար:  Հայեր ջան, պլյուս դրեք, որ մեր բոլորիս ցանկությունը կատարվի

 

 

Նախ, որքան էլ ակներև լինի, թվենք մի քանի պատճառ, թե ինչու է սա ապատեղեկատվություն. 

  1. Իտալական Վերածննդի հռչակավոր նկարիչ Լեոնարդո դա Վինչին  (1452-1519 թթ.), թեև իր ժամանակից շատ առաջ ընկած բազմատաղանդ հանճար էր, որի ինժեներական նախագծերը կանխատեսում էին իրենից մի քանի հարյուր տարի հետո կատարված տեխնոլոգիական զարգացումը, սակայն նա ապրել է լուսանկարչության գյուտից ավելի քան 300 տարի առաջ: Հետևաբար, Լեոնարդոն և Մոնա Լիզան համատեղ լուսանկար չունեն և չէին կարող ունենալ:
  2. Հայտնի է, որ Նապոլեոն Բոնապարտը լավ հարաբերություններ էր ստեղծել Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանության հետ և, ի հեճուկս ժամանակի հակակրոնական թրենդի, արտոնություններ էր տրամադրել հայ կաթոլիկ Մխիթարյաններին: Հենց այստեղ է մեր խայծը՝ միջին հայ ընթերցողը, ոնց էլ չլինի, դպրոցից նման մի պատմություն հիշում է: Այս խայծը ավելի գրավիչ է դառնում մեկ այլ միֆի հետ մատուցելու դեպքում, այն է՝ Նապոլեոնի հայտնի մարշալ Մյուրատի «հայկական ծագումը»: Շատերը հանդիպած կլինեն այն կեղծ պնդմանը, թե Բոնապարտի ժամանակաշրջանի հռչակավոր զորավար, Նեապոլիտանական թագավորության թագավոր Ժոաքին Մյուրատը (Մյուրա), իբր, հայ է եղել՝ Մուրադ Հովակիմյան անունով: Սակայն Մյուրատի ծագման հարցում ամեն ինչ պարզ է. նա, ըստ 1911-ին Լոնդոնում հրատարակված կենսագրական գրքի (հեղ.՝ Էնդրյու Հիլիարդ), ծնվել է Ֆրանսիայի հարավային Օքսիտանիա երկրամասում: Նրա հայրը պանդոկապան Պյեռ Մյուրան էր, վերջինիս հայրը՝ Գիյոմ Մյուրան, իսկ Գիյոմի պապը 1634 թվականին ծնված Պյեռ Մյուրան էր: Մարշալ Մյուրատի մայրը Ժաննա Լուբյեն էր՝ Պյեռ Լուբյեի դուստրը:  Ինչպես տեսնում ենք, հռչակավոր զորավարի հայ լինելու մասին որեւէ հավաստի տեղեկություն չկա, հակառակը՝ նրա բնիկ ֆրանսիացի լինելու մասին տեղեկությունները ոչ մի կասկածի տեղիք չեն տալիս:
  3. Մյուրատը, եթե անգամ զտարյուն հայ էլ լիներ, չէր կարող իտալական արշավանքների ժամանակ Վենետիկի մխիթարյաններին որևէ լուսանկար նվիրել, որովհետև լուսանկարչության առաջին շատ թե քիչ հաջողված փորձերը արվել են1820-ականներին, մինչդեռ իտալական արշավանքը տեղի է ունեցել 1796-1800 թվականներին, իսկ մարշալ Մյուրատը մահացել է 1815-ին: 
  4. Գրառման մեջ մի փոքր դրվագ էլ կա, որը հուշում է նրա կեղծ կամ առնվազն տարօրինակ լինելու մասին: Դա [ապա]տեղեկատվությունն է այն մասին, որ իբր Վատիկանում ՀՀ դեսպանությունը ակտիվ աշխատանքներ է տանում՝ «լուսանկարը» Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Ինչպե՞ս կարելի է մի բան վերադարձնել այնտեղ, որտեղ այն երբեք չի եղել: 

Այսպիսով, գրառումն արեցի՝ սահմանափակելով այն միայն ընկերներիս համար, որոնց թիվը, ճիշտ է, մոտենում է 5000-ին, և շատ-շատերին անձամբ չեմ ճանաչում: Հին հայկական ավանդույթով՝ 40 րոպե հետո փակեցի գրառումը, և այդ պահի դրությամբ ունեի հետևյալ պատկերը՝ գրառմանն ընդհանուր առմամբ արձագանքել է 86 հոգի, նրանցից 54-ը «հա-հա»  է դրել, 18 օգտատեր բթել են, այսինքն, լայք են դրել, ևս 11-ը սրտիկել են, և 3 հոգի սեղմել է «ուա՜ու» կոճակը: Եթե հանենք ծիծաղները, կա հավանականություն, որ արձագանքողների մի խոշոր մասը լուրջ է ընդունել գրառումը: Դա կարելի է եզրահանգել նաև մեկնաբանություններից. ոմանք հարցնում էին՝ «սա լո՞ւրջ է», և երբ ի պատասխան դնում էի The New York Art Museum էջից «սկզբնաղբյուրը», ասում էին՝ «էդ հասկացանք, բայց էս Հայաստանի պահերը ճի՞շտ են»: Ուրիշները փորձում էին վիճարկել, թե Լեոնարդոյի ժամանակներում լուսանկար լինել չէր կարող՝ հղում անելով Վիքիպեդիայի «Լուսանկարչություն» հոդվածին: Բայց տպավորություն կար, որ եթե մի քիչ երկար համոզեի, կկարողանայի սասանել նրանց վստահությունը, չէ՞ որ Վիքիպեդիայի բովանդակությունը մեզ նման մարդիկ են ստեղծում: Օգտատերերից մեկը, որը, ի դեպ, ըստ Ֆեյսբուքում գրանցված տվյալների, դպրոցի ուսուցիչ է, հասցրեց գրառումը արտատպել լայքաբեր խմբերից մեկում և հեռացրեց միայն իմ խնդրանքից հետո: Իսկ հայտնի ֆրենդներիցս մեկը ակնարկեց, որ ես Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը զուգահեռ «թեմա եմ ջրում»: «Էս իիիինչ կարևոր գործի ես լծվել, Հակոբ ․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Так держать. …….. ….» — հանդիմանական տոնով գրել էր նա (ուղղագրությունն ու կետադրությունը՝ ըստ բնագրի):

Սա, հաշվի առնելով հատկապես իմ ընկերների շրջանակի առանձնահատկությունները, բավական ուշագրավ պատկեր է: Բանն այն է, որ  իմ ֆեյսբուքյան ընկերների զգալի մասը լրագրողներ են կամ մեդիայի հետ այս կամ այն կերպ մասնագիտորեն առնչվող մարդիկ: Կարելի է պատկերացնել, թե ավելի «լայն զանգվածներին» հասանելի լինելու դեպքում այս գրառումը ինչ էֆեկտ կարող էր ունենալ: 

Եվ ուրեմն, որտեղո՞վ է անցնում կեղծ լուրի ու աբսուրդի սահմանը, ինչպե՞ս անել, որ ակնհայտ, հայերեն ասած՝ «զռռացող» ապատեղեկատվությունը կամ հումորային բովանդակությունը մարդիկ տարբերեն իրական կամ գոնե ճշմարտանման փաստերից: Սրա համար մի քանի հանրաճանաչ սկզբունքներ ու միջոցներ կան. 

Նախ՝ 

Ստուգել ցանկացած տեղեկատվության աղբյուրը 

Սա, կարող է թվալ, թե օրվա վազվզոցի մեջ ավելորդ ժամանակ պահանջող գլխացավանք է, բայց այն նախ կենսականորեն անհրաժեշտ է, հետո՝ մի քանի բազային բանաձևերի տիրապետելու դեպքում ամենևին էլ բարդ գործ չէ: 

Ինչու է անհրաժեշտ ստուգել

Ամեն աստծո օր մենք մթերային խանութներում, դեղատներում և այլուր առևտուր ենք անում և բոլոր դեպքերում պահանջում ենք տեղեկություններ մեր գնած ապրանքի վերաբերյալ. ծագման երկիր, արտադրող կազմակերպություն, պիտանելիության ժամկետներ, բաղադրություն և այլն: Որովհետև մենք գիտենք, որ եթե անորակ սննդամթերք ընդունենք, կարող ենք թունավորվել կամ թունավորել մեր խնամարկյալներին՝ երեխաներին, ծնողներին և այլն: Կամ եթե դեղամիջոցի բաղադրությունը, դեղաչափն ու այլ տվյալներ հստակ չիմանանք, կարող ենք բուժվելու փոխարեն ավելի վնասել մեր առողջությունը: Ուրեմն, ինչո՞ւ ենք կարծում, որ չպետք է ստուգենք մեր սպառած տեղեկատվության ծագումը, ժամկետները, պարզ ասած՝ որակը: Չէ՞ որ անորակ տեղեկատվությունը բառացիորեն ազդում է մեր կյանքի վրա, իսկ որոշ դեպքերում, բառացիորեն, կարող է սպանել: Իսկ համակարգված և շարունակական ապատեղեկատվությունը մեդիադաշտում կարող է նաև ազգային անվտանգության սպառնալիք դառնալ: Ասածի ապացույցները տեսել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո: Հետևաբար, ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել: 

Ինչպե՞ս 

Մեր բերած՝ Լեոնարդոյի «սելֆիի» օրինակը դիտարկելիս կարելի է հակաճառել. «Իսկ ինչո՞ւ պետք է միջին վիճակագրական ընթերցողն իմանա, թե երբ է ապրել Լեոնարդոն կամ երբ է ստեղծվել առաջին լուսանկարչական սարքը: Բարի եղեք, ճշմարիտ տեղեկատվություն մատուցեք»:

Այո, ոչ մեկս էլ բոլոր ոլորտներում գիտակներ չենք, բայց մեզ քիչ ծանոթ կամ անծանոթ ոլորտների մասին տեղեկատվությունը սպառելիս կարելի է դրա մասին լրացուցիչ ինֆո հավաքել ոլորտի գիտակներից, փնտրել այլընտրանքային աղբյուրներ, համադրել տարբեր տվյալները: Մանավանդ, որ մեր ժամանակաշրջանում կարելի է հանգիստ «հարցնել» Գուգլին և բառացիորեն մի քանի վայրկյանում ստանալ բոլոր հարցերի պատասխանները գոնե հանրագիտարանային մակարդակում: Ի վերջո, եթե մարդը հետաքրքրված է, ասենք, Մխիթարյանների միաբանությամբ կամ հպարտանում է հայոց փառահեղ պատմությամբ, ավելորդ չի լինի լրացուցիչ մի քանի վայրկյան ծախսել՝ ավելի ճշգրիտ տեղեկություն ունենալու համար: 

Եվ հատկապես, սենսացիոն նորություններ հանդիպելիս հաշվի առեք, որ եթե գրվածը համապատասխանում է իրականությանը, ապա դրա մասին հաստատ կգրեն առաջատար լրատվամիջոցները: Մեկ-երկու կայքի լրահոսը հապճեպ աչքի անցկացնելով՝ կարելի է հավաստիանալ՝ արդյո՞ք գրվածը իրականություն է, թե ոչ: 

Պարբերաբար կարդացեք փաստեր ստուգող լրատվամիջոցների հրապարակումները

Փաստեր ստուգող լրագրողները մեդիադաշտի watchdog-երն են՝ հսկիչները. նրանք ոչ միայն օգնում են հասկանալ՝ որքանով է այս կամ այն քաղաքական գործչի հայտարարությունը կամ սոցցանցային ինֆլուենսերի գրածը համապատասխանում իրականությանը, այլև ընդհանուր առմամբ բարձրացնում են ընթերցողի մեդիագրագիտության մակարդակը՝ օգնելով հասկանալ տեղեկատվության հավաստիությունը ստուգելու մեթոդաբանությունը: Հայաստանում փաստերի ստուգման թիմեր ունեն Media.amը, CivilNet-ը, Infocom-ը, «Հետքը»: Եվ իհարկե, «Փաստերի ստուգման հարթակ» — FIP.am-ը: Մեր աշխատանքի գերակշիռ մասը նվիրված է փաստերի ստուգմանը և ապատեղեկատվության դեմ պայքարին:

Այնպես որ, կարդացեք մեր նյութերը Fip.am կայքում և բաժանորդագրվեք մեզ սոցցանցերում՝ Facebook-ում, Telegram-ում Instagram-ում, Twitterում և Youtube-ում, եւ առողջ եղեք:

Հակոբ Կարապետյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ֆեյք

Related Posts

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից

16:10, 3 Ապր, 2024

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել գովազդային հոլովակներ, որտեղ հայտնի անձինք «հայտարարում են» ներդրումային նոր պլատֆորմի մասին և հրավիրում նվազագույն...

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման

15:01, 15 Մրտ, 2023

Որևէ հանրային գործչի կամ կազմակերպության սոցցանցային էջում հրապարակման արձագանքների քանակն ու բնույթը ընկալվում են որպես նրանց վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։...

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում
Ֆեյք

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում

14:00, 15 Հնս, 2022

Այսօր Ֆեյսբուք սոցիալական հարթակի հայկական տիրույթում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ տեղեկություն է տարածվել, թե նրանք պատրաստվում են 200...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և...

Related Posts

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են զեղծարարները deepfake-ով խաբեությամբ գումար հափշտակում հայաստանցի օգտատերերից

16:10, 3 Ապր, 2024

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել գովազդային հոլովակներ, որտեղ հայտնի անձինք «հայտարարում են» ներդրումային նոր պլատֆորմի մասին և հրավիրում նվազագույն...

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման

15:01, 15 Մրտ, 2023

Որևէ հանրային գործչի կամ կազմակերպության սոցցանցային էջում հրապարակման արձագանքների քանակն ու բնույթը ընկալվում են որպես նրանց վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։...

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում
Ֆեյք

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում

14:00, 15 Հնս, 2022

Այսօր Ֆեյսբուք սոցիալական հարթակի հայկական տիրույթում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ տեղեկություն է տարածվել, թե նրանք պատրաստվում են 200...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens