ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
11:21, 30 Հնս, 2025

ՍԽԱԼ

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է արել, ինչի արդյունքում խեղաթյուրել է Հայաստանում կատարվող դեպքերի էությունը։ 

Վերլուծելով «Փաշինյանն ընդդեմ հայկական եկեղեցու․ ի՞նչ է կատարվում» վերնագրով փոդքասթի ընթացքում լրագրողի հնչեցրած հայտարարությունները՝ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հակափաստարկներ։ 

Ի դեպ, Գրիգոր Աթանեսյանը երկար տարիներ BBC-ի ռուսական ծառայության լրագրողն է, ապրում է Հայաստանից դուրս, սակայն լուսաբանում է հայաստանյան քաղաքական անցուդարձը։

Փոդքասթի սկզբում լրագրողը ներկայացնում է Հայաստանի կառավարություն-եկեղեցի հակամարտությունը, այնուհետև հիշատակում 2024 թվականի ապրիլին սկիզբ առած՝ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանի ղեկավարած «Հանուն Տավուշի փրկության» շարժման մասին։ 

«Դա պոպուլիստական մի շարժում էր, քանի որ ղեկավարում էր ոչ թե քաղաքական գործիչ, այլ եկեղեցական, և եկեղեցին, նկատի ունեմ նրա գլխավորը, դիստանցավորվել է, ուղղակիորեն չի աջակցել այդ շարժմանը»,- ներկայացրել է Աթանեսյանը։ 

Լրագրողի այս պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Հայ-առաքելական եկեղեցին և հատկապես դրա տարբեր թեմերի ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ հոգևորականներ աջակցել են այդ շարժմանը, տեղ-տեղ մասնակցել քայլերթերին, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է Գալստանյանի ղեկավարած շարժումը։ «Վեհափառ Հայրապետն օրհնել է այս շարժումը»,- 2024 թ․ մայիսի 8-ին իր ճեպազրույցում ասել էր Բագրատ Գալստանյանը։ 

Ավելի վաղ՝ 2020 թվականին, Կաթողիկոսը «հայրաբար հորդորել էր» Փաշինյանին հրաժարական ներկայացնել, նույնը պնդել էր նաև 2021 թվականին։ 2022 թվականին Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության քաղաքական ակցիաներին նաև հոգևորականներ են մասնակցել։ Այս ամենը վկայում է, որ եկեղեցին ամբողջությամբ չի դիստանցավորվել, և Աթանեսյանը ներկայացնում է իրավիճակը այնպես, կարծես Հայ-առաքելական եկեղեցին իրեն պահել է չեզոք կամ հեռու քաղաքական անցուդարձից, ինչը փաստացի սխալ է։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողին՝ Աթանեսյանը նրան նմանեցրել է Վրաստանի իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» հիմնադիր, առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ ու միակ տարբերությունը համարել այն, որ վերջին տարիներին նա չի միջամտել Հայաստանի քաղաքական կյանքին։ Ասել է նաև, որ Կարապետյանը  փողն ու իր հարստությունը աշխատել ու աշխատում է Ռուսաստանում, Հայաստանում զբաղվել է  բարեգործությամբ, աջակցել է եկեղեցուն և հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերը։ «Էլեկտրական ցանցերի մենաշնորհին էր տիրապետում, սակայն դա մինչև այժմ որևէ հարց չէր առաջացրել»,- նշել է Աթանեսյանը։ Լրագրողը, սակայն, չի հիշատակել ՀԷՑ-ից դժգոհությունների, պարբերական անջատումների մասին, որոնց շուրջ քննարկումները սկսվել էին դեռ շատ վաղուց։ Ավելին, չի նշվում նաև պայմանագրային խախտումների, սպառողներին պատճառած անհարմարությունների համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին պարբերական տուգանելու մասին (խախտումների ու դրանց համար տուգանքների մասին՝ ըստ տարիների 1, 2, 3, 4, 5)։ 

Այսպիսով, Գրիգոր Աթանեսյանը խեղաթյուրել է իրականությունը, ինչի արդյունքում փոդքասթի ունկնդրի մոտ ՀԷՑ-ի հետ կապված խնդրի մասին ամբողջական պատկեր չի ձևավորվում։

Ի՞նչ չի հիշատակել լրագրողը Սամվել Կարապետյանի մասին 

BBC-ի լրագրողը, իր հարցազրույցում խոսելով Սամվել Կարապետյանի մասին, մի քանի կարևոր հանգամանք չի հիշատակել։  

Սամվել Կարապետյանը, որն այժմ մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար, նկատենք, ռուսաստանցի միլիարդատեր է, նրա «Տաշիր գրուպ» ընկերությունը (իր մեջ ներառում է ավելի քան 200 ձեռնարկություն) գրանցված է Ռուսաստանում։ 2011 թվականին առաջին անգամ հայտնվել է Forbes-ի մեծահարուստների  ցուցակում։ 2025 թվականի սկզբի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվել է 3.2 միլիարդ դոլար, իսկ այս ապրիլի դրությամբ նա գտնվել է մեծահարուստների ցանկի 44-րդ հորիզոնականում։ Կարապետյանը սերտ կապերի մեջ է Կրեմլի հետ, և Հայաստանում նրա կալանքը Մոսկվայում ցավագին են ընդունել ՌԴ իշխանությունը և կրեմլամերձ քարոզիչները: 

Հավելենք նաև, որ Սամվել Կարապետյանը, որպես ռուսաստանցի մեծահարուստ, որևէ այլ երկրի պատժամիջոցների տակ չէ։ Սակայն նրա ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թվականի աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Իսկ Ֆրանսիայում դատարանը դեռևս 2024 թվականին սառեցրել է 120 մլն եվրո արժողությամբ Irina Maria անունով շքեղ առանձնատան սեփականության իրավունքը, որը պաշտոնապես պատկանում է Սամվել Կարապետյանին։ Այդուհանդերձ, ֆրանսիական դատախազությունը պարզել է, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային խոշոր «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ 

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը դեռևս 2018 թվականին հրապարակել էր «Կրեմլյան զեկույցը», որի մեջ, որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձ, Սամվել Կարապետյանը ներառվել էր ավելի քան 200 անձանցից կազմված ցուցակում։ Բայց սա պատժամիջոց չէր, այլ Պուտինին մոտ կանգնած ազդեցիկ անձանց ցուցակ, որոնք կարող էին հետագայում հայտնվել պատժամիջոցների տակ։ Այսինքն, Կարապետյանը նշվում է որպես պատժամիջոցներին համապատասխան անձ (sanctions-relevant person)։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens