ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

Nane Manasyan Nane Manasyan
12:45, 26 Հնս, 2025

ՍԽԱԼ

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին տրված ապօրինի հանձնարարականների գաղտնալսում։ 

«Համացանցում շրջանառվում է մի գաղտնալսում, որից պարզվում է, որ «հիբրիդային պատերազմի» մասին գործը ամբողջությամբ թխված է իրավապահների կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամաններով: Հրապարակելով այդ ձայնագրությունը՝ դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ ձայնագրության իսկությունը անհապաղ քննելու և այն հաստատելու դեպքում Փաշինյանի նկատմամբ անհապաղ քրեական հետապնդում սկսելու պահանջով»,- գրել է կայքը։ 

Տեսանյութում, որի հիման վրա կայքը նման պնդումներ է արել, Փաշինյանի նկարն է ու նրա ձայնը՝ կասկածելի առոգանությամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» այդ ձայնագրությունը ստուգել է արհեստական բանականությամբ գեներացված տեսաձայնագրությունները հայտնաբերող երկու գործիքների միջոցով և պարզել, որ այն կեղծ է՝ deepfake։

Այսպես, համաձայն Deepware հարթակի վերլուծության՝ տեսանյութում հայտնաբերվել է deepfake․ մասնավորապես, արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը գնահատվում է 96%: 

Արտապատկերումները՝ Deepware հարթակից։

Մեկ այլ՝ attestiv.com հարթակը վերլուծել է տեսանյութում լսվող ձայնն ու դրան տվել է կասկածելի կարգավիճակ՝ գնահատելով ԱԲ-ով գեներացված լինելու հավանականությունը 58%։ 

Արտապատկերումը՝ attestiv.com-ից:

FIP.am-ը ChatGPT-ին ևս խնդրել է վերլուծել ձայնը․ դրա տրամադրած ակուստիկ պրոֆիլի համաձայն ևս՝ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված կամ փոփոխված լինելու հավանականությունը մեծ է։ Մասնավորապես, ձայնի մոտավոր բարձրությունը (~50 Հց) ավելի ցածր է, քան բնորոշ է մարդու խոսքին, ինչպես նաև բացակայում է բնական խոսքին բնորոշ տոնի փոփոխականությունը (դինամիկան)։ Փոխարենը նկատվում է ձայնի կանոնավոր դինամիկա, ինչը բնորոշ է հենց ԱԲ-ով գեներացված խոսքին։   

Այսպիսով, «Չորրորդ իշխանության» տարածած՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է՝ գեներացված ԱԲ-ի միջոցով։ Հետևաբար, պնդումը, թե այն ապօրինի հանձնարարականների մասին գաղտնալսում է, փաստահեն չէ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens