ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է

11:15, 18 Հնս, 2025

ՍԽԱԼ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։ Բարձրաստիճան պաշտոնյան այս հայտարարությունն արել է՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի, և նաև չմասնավորեցնելով, թե աշխարհի հատկապես ո՞ր երկրի համեմատությամբ է Հայաստանում միջին աշխատավարձը բարձր։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է աշխարհում աշխատավարձերի վերաբերյալ հայտնի զեկույցները, վիճակագրությունը և պարզել, որ պաշտոնյան սխալվել է, նրա հայտարարությունն իրականության հետ աղերս չունի։

Աշխարհի միջին աշխատավարձի հաշվարկը բարդ է, քանի որ այն կախված է տվյալների աղբյուրներից, հաշվարկման մեթոդներից և տնտեսությունների բազմազանությունից։ Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, 2022 թվականին -0․9 տոկոս անկումից հետո համաշխարհային իրական աշխատավարձը վերականգնվեց 2023 թվականին՝ գրանցելով 1.8 տոկոս աճ, իսկ 2024 թ-ին՝ 2․7 տոկոս։ 

Նույն աղբյուրի համաձայն, չնայած 2021 թվականին համաշխարհային միջին ամսական աշխատավարձը գնահատվում էր շուրջ 1728 ԱՄՆ դոլար (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ), վարձու աշխատողների 10 տոկոսը համաշխարհային մակարդակով ամսական վաստակում է 250 ԱՄՆ դոլարից պակաս, իսկ 1 տոկոսը՝ 62 ԱՄՆ դոլարից պակաս։ Ավելի վաղ՝ 2012 թ․-ի տվյալներով, աշխարհի միջին աշխատավարձը կազմում էր ամսական 1480 դոլար, ինչը տարեկան ընդամենը 18,000 դոլարից պակաս էր։

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թ․ ապրիլին կազմել է 285,106 դրամ կամ 748․24 դոլար, ինչը բավականին ցածր է վերը նշված համաշխարհային միջին ամսական աշխատավարձի չափից։  

Հայաստանի միջին աշխատավարձը ցածր է զարգացած երկրների մեծ մասից։ Օրինակ՝ եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան (3419 ԱՄՆ դոլար), Ավստրիան (3910 եվրո) կամ Բելգիան (4918 եվրո), միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է։

Հայաստանի միջին աշխատավարձը կարող է համեմատվել Հարավային Կովկասի երկրների հետ։ Վրաստանում միջին աշխատավարձը կազմում է 796․50 ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 613 ԱՄՆ դոլար։ Հայաստանի 2025 թ․ ապրիլի ցուցանիշը մրցակցային կարող է համարվել մեր տարածաշրջանում։

Ըստ Statista-ի տվյալների, հաշվի առնելով գնողունակության համարժեքությունը, Լյուքսեմբուրգը 2024 թվականին աշխարհում ամենաբարձր ամսական աշխատավարձ ունեցող երկիրն է եղել։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ամենաբարձր աշխատավարձ ունեցող երկրների մեծ մասը գտնվում է Արևմտյան Եվրոպայում, իսկ եթե դիտարկենք մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը ըստ աշխարհի տարածաշրջանների, ապա ամենաբարձր ցուցանիշը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային, որտեղ մեկ շնչի հաշվով եկամուտներն ամենաշատն են աճել 1970 թվականից ի վեր: Մեկ շնչի հաշվով եկամուտը զգալիորեն աճել է նաև Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում, ինչը ցույց է տալիս զարգացող երկրների տնտեսական առաջընթացը վերջին տասնամյակների ընթացքում:

Նշենք նաև, որ ըստ Statista-ի, 2024 թվականին աշխարհում աշխատողների ամենաբարձր միջին ամսական աշխատավարձ ունեցող 20 երկրների ցանկում (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ) Հայաստանը չկա։ Ցանկի առաջին հնգյակում են Լյուքսեմբուրգը, Բելգիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Ավստրիան։

Արտապատկերումը՝ Statista կայքից:

Country Cassette-ի տվյալներով, որը փաստեր և վիճակագրություն է հավաքում կառավարության հաղորդակցման ուղիներից կամ տեղական լրատվամիջոցների միջոցով, 2025 թ․-ին ամենաբարձր ամսական աշխատավարձ ունեցող երկիրը Շվեյցարիան է՝  6 հազար դոլար։ 

Արտապատկերումը՝ Country Cassette կայքից:

Նույն տվյալների համաձայն, Հայաստանը 65-րդ տեղում է՝ 553․94 դոլարով։

Արտապատկերումը՝ Country Cassette կայքից:

Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ավելի բարձր է համաշխարհային միջինից, անհիմն է, ոչ փաստահեն, ավելին՝ իրականության հետ աղերս չունի։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens