ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում», նրան «համարելով կոռուպցիայի Էյնշտեյն»։ 

Քոչարյանը նաև կասկած է հայտնել, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է:

«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ամենից հարուստ մարդն է: Ես իրենից մի 10 անգամ, 15 անգամ չգիտեմ՝ որտեղ եմ էլի: Նույնիսկ էն որ ասում են՝ даже обидно»,- ասել է Քոչարյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց աղբյուրներում առկա տվյալները և ներկայացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող գույքը, որը, որպես ապօրինի ծագում ունեցող, բռնագանձելու պահանջ է ներկայացնում Գլխավոր դատախազությունը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի հայտարարագիրը։

Այսպես, 22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ․ սա դատախազության ներկայացրած գույքային պահանջն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից։ Գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանը մայիսի 12-ին ԱԺ-ում ներկայացրել էր, թե ինչ գույքային պահանջներ ունեն Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․

«Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8․3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3․8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է տասը տարի՝ 1998 թվականից մինչև 2008 թվականը։ Հայաստանի իրավապահ մարմինները ներկայացվածը համարում են ապօրինի ծագում ունեցող գույք, և դրա վերաբերյալ հայցերը այժմ դատարանում են։

Ներկայացնում ենք նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր, 40-ամյա Լևոն Քոչարյանի («Հայաստան» խմբակցություն-խմբ․)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագիրը։ Այսպես, ըստ պաշտոնական աղբյուրի, կրտսեր Քոչարյանը համատեղ սեփականության իրավունքով Երևանում ունի  2 բնակարան, միանձնյա սեփականության իրավունքով՝ 1 բնակարան և ավտոկայանատեղի։ Նա հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց․ 2013 թ․-ին գնված՝ 2013  թվականի արտադրության և 2019 թ․-ին գնված՝ 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, հայտարարագրել է նաև 3-րդ անձի պատկանող 2020 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։

2023 թ․-ի տարեվերջի դրությամբ Լևոն Քոչարյանի բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները կազմել են՝ 1․1 մլրդ դրամ, 100 հզր եվրո, 300 հզր դոլար և 5000 ռուբլի։ Ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամ ներդրումը Լևոն Քոչարյանը կատարել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ 2008 թվականին այդ ընկերության հիմնադիր Հովիկ Շահինյանից գնելով բաժնեմաս։   

Ընդդիմադիր պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները 2023 թ․-ին կազմել են 12․8 մլն դրամ, 36 հզր դոլար և SEK 6700, կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ, հանձնված և վերադարձված փոխառությունները՝ 248,722,574 դրամ և 9,000 դոլար։ 2023 թ․-ին Լևոն Քոչարյանը ստացել է 321 մլն դրամ եկամուտ։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագրին, ապա դրա համաձայն, Նիկոլ Փաշինյանի բանկային ավանդները 2023 թ․-ի տարեվերջի դրությամբ կազմել են 3 մլն 426,000 դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 831 հզր դրամ և 1․27 դոլար, իսկ կանխիկ գումարը՝  950 հզր դրամ և 800 դոլար։

2023 թ․-ին Նիկոլ Փաշինյանը ստացել է 22 մլն 727,883.8 դրամ եկամուտ՝ «Վարչապետի աշխատակազմից», «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից և «Անտարես հոլդինգից»։

Փաշինյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 5,3 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի 2023 թվականի հայտարարագրի համաձայն, միանձնյա սեփականության իրավունքով նրան է պատկանում 2005 թ․-ին գնված բնակարան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և բաժնային սեփականության իրավունքով ժառանգություն ստացած բնակարան Երևան քաղաքում։ 

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց․ 2009 թ․-ին ձեռք բերված՝ 2004 թվականի արտադրության VAZ մակնիշի մեքենա, 2009 թ․-ին ձեռք բերված՝ 2006 թվականի արտադրության RENAULT մակնիշի մեքենա և 2010 թ․-ին ձեռք բերված՝ 2008 թվականի արտադրության NISSAN մակնիշի մեքենա։ Նա հայտարարագրել է նաև բաժնային արժեթղթեր և այլ եկամուտներ, որոնք տարեվերջին կազմել են 25,000 դրամ։

2023 թ․-ին Աննա Հակոբյանը ստացել է 3 մլն 250,000 դրամ եկամուտ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի ամենահարուստ մարդն է», չի հաստատվում հայտարարագրերի և բաց աղբյուրների համատեքստում։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens