ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թյուրիմացությո՞ւն, թե՞ միտում․ ինչ հանգամանքներում է 2008 թ․-ին հայ-թուրքական ֆուտբոլային խաղից առաջ փոխվել զինանշանը

15:41, 23 Ապր, 2025

Ազգային ժողովի ապրիլի 23-ի արտահերթ նիստում ընդդիմություն-իշխանություն բանավեճի ժամանակ պատգամավորները հիշել էին 2008 թվականի իրադարձությունները, երբ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլը այցելել էր Հայաստան և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Հիշել էին նաև, թե ինչպես էր այդ ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկի վրայի զինանշանից ջնջվել կամ անհետացել Արարատ լեռը։ 

Բանավեճն է՛լ ավելի էր թեժացել, երբ ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե Արարատ լեռը ՀՖՖ զինանշանի վրայից անհետացել է «թյուրիմացության հետևանքով»։

«Պարոն Մանուկյան, Արարատը հանկարծակի, հենց Թուրքիայի հետ խաղի ժամանակ վրիպակի շնորհիվ տենց դուրս մնա՞ց․․․»,- Մանուկյանին արձագանքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Թերահավատ էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․ «Գեղամ Մանուկյանը ասում է՝ Արարատը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաշապիկից թյուրիմացաբար ա անհետացել։ Ո՞նց կարա Արարատը թյուրիմացաբար․․․ դուք, այսինքն, Արարատը այդքան նսեմացնում կամ նսեմացրել եք, որ համարում եք՝ Արարատին կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից։ Հիմա մե՞նք ենք Արարատը ուրանում, թե՞ դուք»։

Ֆուտբոլային դիվանագիտությունն ու քաղաքական քննարկումները

«Փաստերի ստուգման հարթակը» պատմական էքսկուրս է կատարել և փորձել է ներկայացնել, թե ինչ հանգամանքներում են 2008 թ․-ին տեղի ունեցել Հայաստանի զինանշանի հետ կատարված փոփոխությունները։

Հայ-թուրքական երկխոսության շրջանակներում 2008 թ․ սեպտեմբերի 6-ին Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլը այցելել էր Հայաստան։ Նրան բողոքի ակցիաներով էին դիմավորել այդ ժամանակ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն կառավարության մաս կազմած Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցության անդամները։ 

««Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ». այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, «կենդանի շղթա» էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ»,- այդ օրերի մասին իր հոդվածում գրում է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Ի դեպ, այդ ժամանակահատվածում կոալիցիոն կառավարության մաս կազմող 4 կուսակցություններից միայն Դաշնակցությունն էր ընդդիմանում Գյուլի այցին, բողոքի ակցիաներով դիմավորում նրան։ Կոալիցիոն «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները նույնիսկ պատմական իրադարձություն էին համարել այդ այցը։

«Մի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել»,- ասել էր դաշնակցական Արմեն Ռուստամյանը։

«Համաշխարհային պատմությունն ունի օրինակներ, երբ սպորտը նպաստել է երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հիշենք, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունեցավ սեղանի թենիսի մրցաշարը Չինաստանում, այսպես կոչված, «պինգպոնգի» դիվանագիտությունը 1972-ին, չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում։ Եվ այժմ արդեն ֆուտբոլային դիվանագիտություն որակված այս կարևոր քաղաքական նախաձեռնության 1-ին ու ամենադժվարին քայլն արված է, քայլ, որը ՀՀ նախագահից պահանջել է քաղաքական կամք և վճռականություն՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև կուտակված խնդիրներն ու օբյեկտիվ զգացմունքները, այդուհանդերձ, ամենադժվար այդ քայլն արվեց, որովհետև կար հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ, առկա խնդիրների բեռը չթողնել հաջորդ սերունդների վրա»,- Գյուլի այցելությունից հետո՝ 2008 թ․ սեպտեմբերի 9-ին, ԱԺ հայտարարությունների ժամին արտահայտվել էր այն ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար սա պատմական իրադարձություն էր։ Մենք գտնում ենք, որ դրական քայլ է նաև ապագա հարաբերությունների հստակեցման և զարգացման համար»,- նույն նիստում հայտարարել էր ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը։  

Ի դեպ, այս իրադարձություններից հետո՝ արդեն 2009 թ․-ին, Դաշնակցությունը լքեց կոալիցիոն կառավարությունը, որը ձևավորվել էր 2008 թ․ մարտին ստորագրված հուշագրի հիման վրա։ 

Ինչպես և ինչու է Արարատ լեռը հանվել զինանշանի վրայից

Գյուլի այցից առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկի վրա տպագրվող զինանշանի վրայից հեռացվել էր Արարատ լեռը։ Եթե մինչ այդ ՀՖՖ զինանշանի վրա Արարատ լեռն էր, ապա նոր տարբերակի վրա ֆուտբոլային գնդակ էր պատկերված։

Դրա վերաբերյալ մտահոգություն հայտնող քաղաքական ուժը դարձյալ Դաշնակցությունն էր։ «Նախ, որքանո՞վ է օրինական գերբի փոփոխությունը, իսկ եթե այդ փոփոխությունը կապված է այս խաղի հետ, ապա մտահոգվելը քիչ է այս իրավիճակում»,- հայտարարել էր ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Հարցին, թե Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ինքնուրույն կարո՞ղ էր նման փոփոխություն կատարել, Կիրո Մանոյանը պատասխանել էր․ «Չեմ ուզում մտածել, որ դա հաշվարկված քայլ էր կամ երկրի ղեկավարին հաճոյանալու խնդիր էր»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս խաղից հետո ասուլիս էր տվել ու ներողություն խնդրել կատարվածի համար։ «Ես, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա որևէ առնչություն չունի Թուրքիայի հանդիպման հետ: Ցանկալի չէր, որ այս վրիպման համար մեզ մեղադրեին դավաճանության մեջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կարսի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրն եմ ստորագրել»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Սեպտեմբերի 10-ին՝ արդեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, զինանշանի փոփոխության հարցը բարձրացրել էր դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը․ «Ամոթալի և անպատվաբեր խմբագրության արդյունքում տարբերանշանից հանվեց մեր ազգային խորհրդանիշը, մեր սրբազան լեռը՝ Արարատը։ Արդյունքում ունեցանք զինանշանի օգտագործման խեղված տարբերակ և անթույլատրելի նահանջ մեր ազգային խորհրդանիշի նկատմամբ։ Հարցս այսպիսին է՝ որքանո՞վ էր նպատակահարմար Հայաստան-Թուրքիա, հենց այդ խաղից ընդամենը 1-2 օր առաջ կատարել այս խմբագրումը, ինչո՞վ էր այն պայմանավորված և ո՞րն է մեր կառավարության վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ»։ 

Պատգամավորի այս հարցին այդ ժամանակվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այսպես էր պատասխանել․ «Ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և ինքն ընդունել է այդ զինանշանը, ուրիշ հարց է, որ օրենքները, որոնք մենք 2006 թվականին ընդունեցինք, հավանաբար, շատ խիստ և հստակ չեն սահմանում նմանատիպ գործողությունները զինանշանի հետ։ Ես կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս, որովհետև «Զինանշանի մասին» օրենքն ասում է, որ չեն կարող նմանատիպ զինանշաններն այլ կազմակերպություններն օգտագործել, չեն կարող, բայց այդպիսի խիստ դրույթ օրենքը չի պարունակում, հավանաբար, մենք կվերանայենք այդ օրենքի դրույթը և խիստ պահանջով կամրագրենք։ Իսկապես, ես կարծում եմ, որ զինանշանների նկատմամբ պետք է հստակ դրսևորում ունենան հասարակության բոլոր շերտերը»։

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens