ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Որքան է կազմել ԼՂ-ից տեղահանվածների համար տրամադրված միջազգային օգնությունը․ տվյալներ

Nane Manasyan Nane Manasyan
13:35, 17 Ապր, 2025

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ (մոտ 294.3 մլն դոլար)։  

«Ես նաև ավելորդ չեմ համարում ասել, որ այդ միջոցների 85-90%-ը ծախսվել են Կառավարության բյուջետային միջոցների հաշվին: Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների լրացուցիչ աջակցության գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք և որը շատ բարձր ենք գնահատում»,- նշել է փոխվարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ միջազգային օժանդակություն է ստացել ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով, և ստացված պատասխանի հիման վրա ամփոփել է միջազգային օգնության ծավալները՝ ըստ երկրների ու միջազգային կառույցների։ 

Ուղիղ բյուջետային հատկացումները

Այսպես, FIP.am-ի հարցմանն ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնել են, որ ուղիղ բյուջետային աջակցության միջոցով օգնություն են տրամադրել Լիտվայի և Լատվիայի կառավարությունները՝ համապատասխանաբար €350 000-ի ($398,000)  և  €100 000-ի ($113,00) չափով։ 

2024 թ․ հունիսին ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում տրամադրվել է €15 մլն։ Գրասենյակից հայտնում են, որ ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերին, համաձայնագրում լրացումների արդյունքում ևս €25 մլն է հատկացվել։ 

$1 մլն է հատկացրել Չինաստանի կառավարությունը։ 

Գործընկեր կառույցների միջոցներ

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են նաև, որ բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման նպատակով 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի» հիմնադրամի շահառու, ինչի արդյունքում հավաքագրվել է $16 մլն։ 

Հիմնադրամի շրջանում հավաքագրված 16 մլն դոլարի դրամաշնորհային միջոցները հավաքագրվել են «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնությունը» բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում տրամադրվող $92.3 մլն-ի վարկային միջոցների լրացման արդյունքում․ այն կնքվել է 2024 թ․ մայիսին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։ 

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի» շրջանակում հավաքագրվել է $52 մլն։ 

Եվս $50 մլն են հատկացրել Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունը, մի շարք այլ կազմակերպություններ և երկրների զարգացման գործակալություններ։ 

Այսպիսով, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրված միջազգային օգնությունը դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ $165 մլն կամ մոտ 64.5 միլիարդ դրամ։ 

Փաստացի, միջազգային օգնության այս ծավալը կազմում է արցախցիների կարիքների համար առ այս պահը հատկացված 115 միլիարդ դրամի կամ 294.3 մլն դոլարի օգնության կեսից փոքր-ինչ ավելին`56.12%-ը։ 

Բնաիրային աջակցություն  

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվել է նաև բնաիրային օգնություն, որի ծավալները փոխվարչապետի գրասենյակից չեն ներկայացրել։ FIP.am-ի հարցման պատասխանում միայն նշվում է, որ այդպիսի օգնություն է տրամադրվել ԵՄ  քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և առանձին պետությունների, մասնավոր նախաձեռնությունների կողմից։ 

Ինչպես և որքան գումար է բաշխվել 

Կառավարությունից հայտնել են, որ ԼՂ-ում էթնիկ զտումից ի վեր առ այս պահը բաշխվել է միջազգային դրամական օգնությունից փոքր մասը՝ մոտ 8 միլիարդ դրամը կամ 12.4%-ը։  

«Այս համատեքստում հայտնում ենք, որ հաշվետու ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային և սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացվել են 960 մլն դրամի վճարներ։ 

Իսկ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ծրագրով մոտ 6.8 մլրդ դրամի վճարումներ»,- նշվում է հարցման պատասխանում։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens