Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Վանաձորի համայնքապետարանում չեն հետևում Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ «ծիծաղելի գնով հողերի վաճառքները կանգնեցրե՛ք» - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Վանաձորի համայնքապետարանում չեն հետևում Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ «ծիծաղելի գնով հողերի վաճառքները կանգնեցրե՛ք»

14:12, 11 Ապր, 2025

Վանաձոր համայնքի ավագանին շարունակում է խախտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը և «ջրի գնով» հողատարածքներ է ներկայացնում աճուրդի։ 

Այսպես, ապրիլի 10-ին Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ստորագրել է մարտի 5-ին Վանաձորի ավագանու ընդունած մի որոշում՝ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն համարվող հողամասերը մրցույթով կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։ Այդ հողամասերը գյուղատնտեսական ու հասարակական նշանակություն ունեն, իսկ դրա համար սահմանվել է «ջրի գին»՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի 1 հեկտարի համար տարեկան 3500 դրամ, իսկ հասարակական նշանակության հողատարածքի 1 քմ․-ի համար՝ տարեկան 50 դրամ։

Արտապատկերումը՝ Վանաձորի ավագանու որոշումից

Չնչին գնով համայնքային հողատարածքների աճուրդների խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր այս տարվա մարտին և զարմացել՝ ինչո՞ւ է այդ խնդրի մասին քաղաքացուց իմանում։ 

«Ինչի՞ եմ ես սրա մասին իմանում նրանից, որ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրել: Սա ինստիտուցիոնալ խնդիր է, ձեր աչքը չի ծակո՞ւմ դա, ո՞նց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք, արգելեք: Համայնքն ասում է՝ իմ եկամուտն եք փակում, մենք պետական բյուջեից կտանք էդ 100 դրամանոց հողի գինը, արգելե՛ք, փակե՛ք»,- դիմելով կառավարության անդամներին՝ մարտի 13-ի նիստում հայտարարել էր Փաշինյանը։ 

Վանաձորի ավագանու այս որոշումը, ըստ ընթացակարգի, կուղարկվի Լոռու մարզպետարան, որի պաշտոնական կայքում կհրապարակվի աճուրդի օրվա ու ժամի մասին տեղեկությունը։ 

Ավագանու որոշմամբ հաստատված մրցույթով կամ վարձակալության իրավունքով տրամադրվող համայնքային հողամասերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Հայտնի էին ավելի վաղ շրջանառության մեջ դրված ավագանու որոշման նախագծում եղած տարածքները․ մասնավորապես, նախագծով առաջարկվում էր Վանաձորի կիրճին հարող հասարակական նշանակության տարածքը քմ․-ն ամսական 20 դրամով տալ վարձակալության, իսկ Գուգարք գյուղում գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ 1 հա-ն 3000 դրամով։ Ակնհայտ է, որ ավագանու որոշման նախագիծը մինչև հաստատվելը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

«Ձևական աճուրդը հիմք է վերանայման, ու պետք է ժամանակ ու էներգիա ծախսենք, գնանք և ձևական բոլոր աճուրդները գտնենք: Սա շատ վատ ազդակ է, մենակ հանձնարարությունով չէ, դեռ հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ: Եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ: Եթե չի համապատասխանում, վաղը, մյուս օրը պրոբլեմ է առաջանալու, և ես այդ պրոբլեմն ամենասուր ձևով դնելու եմ, ուզում եմ սա հաշվի առնեք: Որտեղ ծիծաղելու գնով հողեր են դրված վաճառքի, հրապարակային ասում եմ՝ կանգնեցրե՛ք, եթե չկանգնեցնեն համայնքները, չգիտեմ՝ ոնց կհնչի, համայնքների հետևից ենք ընկնելու: Գնալու ենք տեսնենք՝ ինչ է  տեղի ունեցել այդտեղ: Սա հրատապ է: ՏԿԵ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մեկ ամսվա ընթացքում տան առաջարկ»,- կառավարության նույն նիստում հայտարարել էր Փաշինյանը:

Վանաձորի համայնքապետարանը կառավարության ղեկավարի կոշտ հայտարարությունից հետո ևս, փաստացի, շարունակում է «ծիծաղելի գնով» համայնքային նշանակության հողատարածքներ դնել աճուրդի։ 

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens