ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Կեսարյան հատումների թիվը Հայաստանում աճում է

13:46, 7 Ապր, 2025

Վերջին տարիներին Հայաստանում կեսարյան հատումների թիվը զգալի աճ է գրանցել։ 2023 թվականի դրությամբ կեսարյան հատումների թիվը հասել է ծննդաբերությունների ընդհանուր թվի գրեթե 40%-ին, ինչը զգալիորեն գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող 10-15%-ը: 

1985 թվականից ի վեր միջազգային առողջապահական հանրությունը կեսարյան հատումների իդեալական ցուցանիշը համարում է 10%-ից 15%-ը: Չնայած դրան, այդ ժամանակից ի վեր կեսարյան հատումները ավելի հաճախակի են դառնում և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կեսարյան հատումների մակարդակը 2021 թ․-ին կազմել է 21.1%։ Մեր տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում արձանագրվել էին հետևյալ մակարդակները՝ Իրան 48%, Վրաստան՝ 46․6%, Հայաստան՝ 37․5%, Բելառուս՝ 29․6%, Ռուսաստան՝ 20․8%, Ղազախստան՝ 18%, Ղըրղըզստան՝ 8․3%: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում կեսարյան հատումների վերաբերյալ տվյալները։

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Հայաստանում ևս կեսարյան հատումների թիվն աճում է։ Եթե 90-ականներին  դրանց  թիվը կազմել է  3.3 տոկոս, ապա 2023 թ․-ին այն արդեն 39.5  տոկոսի  է հասել։ Աճին նպաստում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Օբյեկտիվ գործոններ են՝ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացումը և կիրառումը մանկաբարձության մեջ, որոշ ծանր ախտաբանությունների տարածվածության աճը, 35 տարեկանից բարձր առաջնածինների թվի աճը, մեկ կամ ավելի կեսարյան հատում ունեցող հղի կանանց թվի շարունակական աճը, պտղի կողմից ցուցումների ավելացումը և այլն։ Իսկ սուբյեկտիվ գործոններ կարող են լինել կանանց ցանկությունը և բժիշկների մոտեցումը՝ լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար: 

Untitled
Infogram

Տվյալները՝  «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք․ 2024

Հայաստանի բնակչության թիվը, ըստ Վիճակագրական կոմիտեի, 3 մլն է, որի մեջ կանանց թիվը 1․6 մլն է կազմում։ Ըստ մասնագետների, Հայաստանում արդեն ամեն երկրորդ մայրացողը ծննդաբերությունն ավարտում է կեսարյան հատմամբ։

2022 թ․-ին հրապարակված՝ Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության զեկույցի համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում կեսարյան հատմամբ ծննդալուծված կանանց բժշկական քարտերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ կեսարյանների 81.4% դեպքերում կեսարյան հատումն իրականացվել է մանկաբարձական (մոր կողմից), 46.8% դեպքերում՝ պտղի կողմից ցուցումներով, իսկ 24.2% դեպքերում՝ ոչ մանկաբարձական ցուցումներով:

Կեսարյան հատումների ցուցանիշն էականորեն տարբերվում է Երևանում և մարզերում։ Եթե 2022 թ․-ին Երևանում կեսարյան հատումների թիվը կազմել է 9503 (43․8), ապա մարզերում՝ 4186։

Untitled
Infogram

Տվյալները՝ «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգիրք․ 2023

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024 թ․ նոյեմբերին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը հայտարարել է, որ ծննդօգնության ծախսային ուղղությունները վերանայել են՝ մտքում ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները: «Ամեն բան պետք է արվի այդ ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Մեր ներդրած փոխհատուցման նոր ծրագրի հիմքում հենց դա է: Բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման արժեքը հավասարեցվել և որոշ դեպքերում ավելի է, քան կեսարյան հատումների պարագայում»,— ասել է Ավանեսյանը: 

Նա նաև նշել է, որ պետությունն առաջին անգամ փոխհատուցում է ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց:

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens