ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Հովիկ Աղազարյանը սխալ է․ կարճաժամկետ պարտքը պետք էր հայտարարագրել

11:42, 1 Ապր, 2025

Մարտի 26-ին ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ Աղազարյանը, խոսելով Արամ Մկրտչյանից պարտքով 8000 ԱՄՆ դոլար վերցնելու, երրորդ անձի տալու և այն հայտարարագրել–չհայտարարագրելու  մասին, ասել էր․ «Ինչ վերաբերում է այդ հայտարարագրմանը, գիտեք, ես կարծեմ օրենքի մեջ թույլատրվում է, եթե չեմ սխալվում, որ եթե պրոցես է լինում, ասենք վերցնում ես մի երկու ամսով, երեք ամսով, վերադարձնում ես, բան-ման, կարիք չկա հայտարարագրելու, եթե չեմ սխալվում»։ Այնուհետև հավելել էր․ «Երևի թե չեմ հայտարարագրել կամ կարող էի չհայտարարագրել, չգիտեմ»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հայտարարագրման վերաբերյալ հայաստանյան օրենսդրությունը և պարզել, որ Հովիկ Աղազարյանը սխալվում է՝ նա պետք է հայտարարագրեր այդ խոշոր չափի գումարը:

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայտարարագրման ենթակա են ՀՀ դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված մի շարք եկամուտներ, այդ թվում՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները):

«Հանրային ծառայության մասին» օրենքը ևս սահմանում է, որ հայտարարագրման ենթակա են նաև նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված):

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված), կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020-ի որոշմամբ, լրացվում են նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագրերում:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նաև Հովիկ Աղազարյանի 2023 թվականի հայտարարագիրը, որում պատգամավորը որևէ տեղ չի ներկայացրել քրեական վարույթով որպես պարտք ներկայացվող 8000 դոլարը։

Նա, ըստ 2021-2023 թթ. հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով հողամաս ունի Արարատի մարզի Սուրենավան համայնքում և համատեղ սեփականության իրավունքով բնակարան Երևանում, որը, ի դեպ, ձեռք է բերել 2021 թ․ մայիսին 31 մլն 805,671 դրամով: Որպես շարժական գույք՝ 2022 թ․ և 2023 թ․ հայտարարագրերում ներկայացրել է  երրորդ անձի պատկանող՝ 2012 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի ավտոմեքենա: 

Տարեկան եկամուտներ բաժնում Աղազարյանը ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը. 2021 թ․-ին՝ 8 մլն, 2022-ին՝ 8.4 մլն, 2023-ին՝ 10․7 մլն դրամ: Կանխիկ միջոցները 2021 թ․-ին կազմել են 1 մլն դրամ, 2022 թ․-ին՝ 6 մլն դրամ և 2023 թ․-ին՝ 3 մլն դրամ: 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է նաև վարկեր, որոնց մայր գումարի մնացորդը 2021 թ․-ի տարեվերջին կազմում էր 29․4 մլն դրամ, 2022 թ․-ին՝ 28 մլն դրամ, 2023 թ․-ին՝ 25․6 մլն դրամ: Նա հայտարարագրել է նաև փոխառություններ, որի մնացորդի չափը 2021 թ․-ի տարեվերջի դրությամբ կազմում էր 30․6 մլն դրամ, իսկ 2023 թ․-ին՝ 9․4 մլն դրամ: 

Այսպիսով, Հովիկ Աղազարյանի հայտարարությունը, թե կարճաժամկետ պարտքի դեպքում պարտադիր չէ հայտարարագրել այն, սխալ է։ Եթե գումարը վերցվում է որպես պարտք, այն պետք է հայտարարագրվի՝ անկախ նրանից, որ այն կարճ ժամկետով է վերցվել և վերադարձվել։

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens