ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Քվեաթերթիկը նկարելը վերահսկելու միջոց չի կարող լինել․ Արման Թաթոյանի գրառումը մոլորեցնող է

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
20:21, 29 Մրտ, 2025

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրու ավագանու ընտրություններին և հայտարարել, թե «ՔՊ–ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։

Արտապատկերումը՝ Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից, գցում քվեատուփը։ 

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

Գյումրիում ավագանու ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով և այս պարագայում ընտրողին տրամադրվելու է 9 քվեաթերթիկ, որից նա ընտրելու է մեկը, տեղադրի ծրարում և գցի տուփի մեջ։ Քվեարկության այս ամբողջ ընթացքը լուսանկարելու պահանջը, որպես ընտրողին վերահսկելու միջոց, անհասկանալի է, քանի որ շատ ձևեր կան դա շրջանցելու համար, օրինակ, ընտրողը կարող է՝ լուսանկարել պահանջվող քվեաթերթիկը ծրարում, հետո հանել և վերջնաարդյունքում իր ցանկալի քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրել ծրարի մեջ։

Մինչև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այսինքն՝ մինչև 2016 թվականը, հնարավոր էր ընտրողին վերահսկելու միջոցով նրանից պահանջել լուսանկարել քվեարկությունը, քանի որ այն ժամանակ ընտրողը գրիչով նշում էր կատարում քվեաթերթիկի վրա։ Սակայն այս դեպքում վերահսկման նման մեթոդը այսպես ասած, վերահսկողի համար հուսալի չէ, քանի որ դա շրջանցելու տարբեր ձևեր կան։

Ի դեպ, ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն, շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելու համար սահմանվում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով: Այսինքն՝ քվեաթերթիկը նկարելը գաղտնիության խախտում չէ, սակայն քվեաթերթիկը շահադիտական նպատակով լուսանկարելը և այն հրապարակելը կհամարվի քրեական հանցանք։ 

Այսպիսով, Արման Թաթոյանի հայտարարությունը, թե ընտրողներին պարտադրվում է լուսանկարել քվեաթերթիկը, մոլորեցնող է, քանի որ Ընտրական օրենսգրքով առաջարկվող լուծումները հնարավորություն են տալիս ընտրողին խուսափել քվեարկության վերահսկման նման ձևերից։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens