ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՌԴ-ն բազմիցս նպատակաուղղված հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա․ Լավրովի պնդումը կեղծ է

Nane Manasyan Nane Manasyan
14:21, 19 Փտր, 2025

ՍԽԱԼ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ փետրվարի 18-ին, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունները, հայտարարել է, թե ամերիկյան կողմն առաջարկել է առկախել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ 

Լավրովը պնդել է, թե «ՌԴ-ն երբեք Ուկրաինայի էներգետիկ համակարգը վնասելու խնդիր իր առջև չի դրել»։ 

Մինչդեռ, 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր, ՌԴ զինված ուժերը պարբերաբար նպատակաուղղված թիրախավորել են երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռուս-ուկրաինական պատերազմի առանձին դրվագներ և ներկայացնում է ռուսական կողմից մի քանի լայնածավալ հարձակման դեպքերը։ 

Այսպես, 2024 թ․ ապրիլին ՌԴ-ն թիրախավորել էր Կիևի էլեկտրական էներգիայի սնուցման 50%-ն ապահովող «Տրիպիլսկա» ՋԷԿ-ը։ Ապրիլին, ռուսական կողմը թիրախավորել էր նաև պետական Centrenergo ընկերության երեք խոշոր միավորները՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Հարձակման ընթացքում մեծ վնաս էր հասցվել DTEK ընկերության օբյեկտներին՝ Բուրշտին, Դոբրովին և Լադիժին կոչվող էլեկտրակայաններին, ինչի հետևանքով ընկերությունը հայտարարեց, որ կորցրել է հոսանքի արտադրության մոտ 80%-ն ապահովող ենթակառուցվածքները։ DTEK–ը, նկատենք, Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերություն է։ DTEK-ի վերահսկողության տակ է գտնվում ածխի արտադրության մինչև 90%-ը և երկրի ջերմային արտադրության մինչև 80%-ը։ Այն հիմնադրվել է 2005 թվականին։

2024 թ․ օգոստոսին Ռուսաստանն ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք էր արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Այդ՝ ամենամեծ օդային հարձակումներից մեկի հիմնական թիրախներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներն էին։ Մոտ 8 միլիոն տնային տնտեսություն առանց նախազգուշացման հոսանքազրկվել էր: 

Նման լայնամասշտաբ հարձակում ՌԴ-ն նախաձեռնել էր նաև 2024 թվականի ձմեռնամուտին, երբ Ուկրաինան փորձում էր պահեստավորել բնական գազի ու էլէներիգիայի պաշարները՝ ձմռանը տնտեսություններն առանց ջեռուցման չթողնելու նպատակով։ 

2022-2023 թվականներին ՌԴ զինված ուժերն օկուպացրել են Ուկրաինայի էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովող ռազմավարական օբյեկտների ուղիղ կեսը, այդ թվում՝ Զապորոժիայի ատոմակայանը։ 

Նույն շրջանում ռուսական ուժերը գրավել են կամ թիրախավորել են Ուկրաինայի բազմաթիվ հիդրոէլեկտարակայաններ։ 

2022 թվականին ռուսական կողմը լայնամասշտաբ կիբերհարձակում էր նախաձեռնել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա, ինչի հետևանքով որոշ ենթակառուցվածքների աշխատանքը խափանվել էր։

Նշենք, որ FIP.am-ն ամփոփել է նման հարձակումների մի մասը միայն։ 

ՌԴ-ի պարբերական և նպատակաուղղված հարձակումների հետևանքով 2024-2025 թվականների ձմեռը Ուկրաինան մտել է էներգետիկ պաշարների հսկայական պակասուրդով։ Գազի պահեստավորման ցածր մակարդակը և առանց այն էլ փխրուն էլեկտրական ցանցը ձմռանն ամբողջ երկրում երկարատև անջատումների պատճառ են դարձել։ 

Փաստացի, Լավրովի պնդումը, թե ՌԴ-ն երբեք խնդիր չի դրել շարքից հանել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, չի հաստատվում այդ երկրի զինված ուժերի գործողություններով․  թիրախային,  լայնամասշտաբ և պարբերական հարձակումները հակառակի մասին են վկայում։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens