ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կատարի Պետության հետ Հայաստանն ունի և՛ զբոսաշրջություն, և՛ առևտուր․ Էդգար Ղազարյանի պնդումները սխալ են

11:38, 12 Փտր, 2025

ՍԽԱԼ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը փետրվարի 10-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Քաթարը միապետական երկիր է՝ «պրոթուրքական, պրոադրբեջանական», Հայաստանի հետ չի ունեցել քաղաքական, տնտեսական կապեր, բայց 2020-ի պատերազմից հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ են այցելում Կատար:

«Ոչ առևտուր կա Քաթարի հետ, զբոսաշրջություն չկա, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր չկան, բայց 2020 թվականի պատերազմից հետո մեկ էլ այն նախագահը, որը փախել է Հայաստանից՝ Արմեն Սարգսյանը, չորս անգամ այցելել է Քաթար: Պատերազմից հետո Քաթար գնացել են նաև Վահագն Խաչատուրյանը, երբ դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․․․Վահե Ղազարյանն էլ էր գնացել, երբ դեռ ՆԳ նախարար էր»,- նշել է Ղազարյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պաշտոնյաների՝ Կատար կատարած այցերի մասին Ղազարյանի պնդումները և պարզել, որ հայ-կատարական հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 90-ական թվականներին, և ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Կատար պաշտոնական առաջին այցը կատարել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ 

Այսպես, Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997-ի նոյեմբերի 5-ին: 2019 թ․-ին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։ 2023 թ․ հոկտեմբերին Կատարի Պետությունը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Երևանում: Դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց ի վեր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի շարք այցեր են կատարվել Կատար։

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Կատար առաջին այցը կատարվել է 1999-ի փետրվարին, երբ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այցելել էր արաբական այդ երկիր։ 

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո պաշտոնական այցով Կատար են այցելել ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը՝ 2002 թ․ ապրիլին, Սերժ Սարգսյանը՝ 2017 թ․ մայիսին, Արմեն Սարգսյանը՝ 2019 թ․ նոյեմբերին։ Դեռ 2002-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանի այցի արդյունքների մասին Արմենպրեսը գրել էր․ «Ստեղծվել է հայ-կատարական միջկառավարական հանձանժողով, որը հայկական կողմից ղեկավարելու է ՀՀ առեւտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտայանը»:

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը, բացի պաշտոնական այցից, ունեցել է նաև երկու աշխատանքային այց՝ 2019 թ․ դեկտեմբերին և 2021թ․ դեկտեմբերին։ Ի դեպ, Էդգար Ղազարյանը սխալվել է՝ հայտարարելով, թե Արմեն Սարգսյանը 4 անգամ է այցելել Կատար․ նախկին նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, արաբական այդ երկիր այցելել է 3 անգամ։

Կատար այց կատարել են նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ 2009 թ․ հունվարին, 2010-ի մայիսին և 2013-ի մարտին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախկին նախարար Արթուր Գրիգորյանը՝ 2011 թ․ հունիսին, ու ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 2017 թ․ հունիսին։

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական այցով Կատարում են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թ․ հունիսին, և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 2024 թ․ ապրիլին։ Իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը (2023-ի մայիսին) և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով են եղել Կատարում։ Ի դեպ, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ՝ 2022 թ․ դեկտեմբերին և 2023 թ․ հունվարին։

Պատերազմից հետո աշխատանքային այց են կատարել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 2023 թ․ դեկտեմբերին և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ 2024 թ․ մայիսին։

2024 թ․ հոկտեմբերին Կատար են այցելել նաև ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին, ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ մասնակցելու «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին։

Կատարից այցեր Հայաստան նույնպես եղել են։ 2015 թ․-ին Հայաստան էր այցելել Կատարի մշակույթի նախարար Համադ բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Քուարին, իսկ 2024 թ․-ին՝ աշխատանքի նախարար Ալի բին Սաիդ բին Սամիխ Ալ Մարրին։ 

Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ 90-ական թվականներից Կատարի Պետության և Հայաստանի Հանրապետության միջև մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են կնքվել:

Էդգար Ղազարյանը նույն ասուլիսում պնդել էր նաև, թե Կատարի Պետության և Հայաստանի միջև առևտուր չկա, զբոսաշրջություն չկա․ «Հիմա գանք հայ-քաթարական հարաբերություններին: Առևտուր չկա Քաթարի հետ, զբոսաշրջություն չկա, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր չկան»։

Մինչդեռ, Կատարի Պետության հետ առևտուր լինելու մասին վկայում է վիճակագրությունը, որի մասին տվյալներ հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կայքում։ 

Արտապատկերումը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից

Իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թ․-ին Հայաստանից շուրջ 11 մլն ԱՄՆ դոլարի արտահանում է իրականացվել Կատար։

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թ․ հունվար-դեկտեմբերին Կատարից Հայաստան է այցելել 228 զբոսաշրջիկ, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 297։ 2022-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև զբոսաշրջության և գործարար միջոցառումների բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին: 

Հայաստանի և Կատարի միջև մշակութային հարաբերությունները վերջին շրջանում նույնպես ակտիվ զարգացում են ապրում։ Փետրվարի 8-ին  Կատարի Պետության մշակութային ամենամեծ հիմնադրամը՝ «Կատարան», հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը։ 2024 թ․ սեպտեմբերին 18-ին Հայաստան էր ժամանել՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը: 2024 թ․ դեկտեմբերին Վահագն Հայրապետյանի «Հայաստանի գույներ» տրիոն երաժշտական երեկո էր ունեցել Դոհայում` յուրովի հնչեցնելով հայկական ջազը «Կատարա» մշակութային կենտրոնում։

Այսպիսով, Էդգար Ղազարյանի հայտարարությունը, թե միայն 2020 թ․ պատերազմից հետո են Հայաստանի պաշտոնյաները սկսել այցելել Կատար, սխալ է, քանի որ Կատարի Պետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 90-ականների վերջին և այդ ժամանակներից էլ ակտիվ փոխայցեր են տեղի ունեցել։ Բացի այդ, սխալ է նաև Ղազարյանի պնդումը, թե Հայաստանի և Կատարի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային կապեր չկան։

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens