ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Սերգեյ Լավրովը խեղաթյուրել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակագրությունը

11:22, 15 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին իր ամփոփիչ ասուլիսում հերթական անգամ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային խնդրին ու մի շարք իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարել։

Նա, մասնավորապես, ասել է․ «ՀԱՊԿ-ն գործում է, աշխատում է։ Դեռ 2022 թվականի աշնանը մենք համաձայնեցրել էինք Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկումը։ Այդ առաքելությունը պատրաստ էր զսպող դեր կատարել սահմանին։ Սակայն այն ժամանակ մեր հայ գործընկերները ասացին, որ․․․ արդեն համաձայնությունը կայացել էր, բայց հայ գործընկերները վերջին պահին հրաժարվեցին՝ ասելով, որ դժվար է իրենց համար համաձայնել՝ հաշվի առնելով այն, որ 2022-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական եռօրյա սահմանային միջադեպի ժամանակ ՀԱՊԿ-ն չի պաշտպանել դաշնակից երկրի տարածքը»:

Սերգեյ Լավրովը սխալ է ներկայացնում ժամանակագրությունը․ ի՞նչ և ինչպե՞ս է եղել իրականում

2020-ի 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի մայիսին Ադրբեջանը  «սահմանային ճշգրտում» իրականացնելու պատճառաբանությամբ առաջին անգամ ներխուժել է Սյունիքի սահմանային հատվածների ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ դեպքերից հետո հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում իրավիճակը պայթյունավտանգ էր որակել։ 

Եվ հենց այդ ժամանակ պաշտոնական Երևանն առաջին անգամ դիմել էր ՀԱՊԿ-ին՝ 1992 թ․ մայիսի 15-ի՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ անհապաղ խորհրդատվություններ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

«Մեր գնահատականը միանշանակ է՝ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի, մեջբերում եմ, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,- ԱԽ նիստում հայտարարել էր Փաշինյանը։ 

Սակայն Հայաստանի դիմումն անարձագանք մնաց, և այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի սահմանին իրավիճակի սրումը որակել էր «սահմանային միջադեպ» և ավելին՝ հայտարարել էր, որ իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել էր նա:

Երկրորդ անգամ Հայաստանը պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմել է 2022 թվականի աշնանը։ 

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ներխուժեցին դրա մի մասը։ Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԽ նիստ, որի ընթացքում որոշվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին։ Այս անգամ ևս ՀԱՊԿ-ն չարձագանքեց Հայաստանի պաշտոնական դիմումին՝ բավարարվելով միայն հայտարարությամբ։ 

Այդուհանդերձ, ադրբեջանական զորքերը շարունակում են ապօրինի մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ 

Այս ամենից հետո՝ 2024-ի մարտին, հունական Еkathimerini պարբերականին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-2022 թթ.-ին ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. 

«Գործնական արդյունքը (ՀԱՊԿ-ի այս քաղաքականության) այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք ոչ թե արգելափակում ենք ՀԱՊԿ որոշումները, այլ չենք մասնակցում դրանց»,- ասել էր Փաշինյանը։

Լավրովը, վկայակոչելով Պուտինին, ասում է՝ հայ-ադրբեջանական սահման չկա

Սերգեյ Լավրովը, նույն ասուլիսում վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է․ «Նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ չի եղել սահմանազատված և սահմանագծված սահման։ Երբեք։ 2-3 կմ այն կողմ կամ այս կողմ․․․այո, այդ ժամանակ եղել է փոխհրաձգություն․․․Բայց հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը կարծում եմ՝ շատ արդյունավետ կգործեր, սուվերեն որոշում է եղել»։ 

Նա չի մոռացել հիշատակել նաև ԵՄ առաքելության մասին․ «Միաժամանակ, ԵՄ առաքելությունն է հրավիրվել Հայաստան սկզբում երկու ամսով, հետո, ադրբեջանցիների հետ չպայմանավորվելով, հայկական կողմը միակողմանիորեն որոշեց առաքելության ժամկետը դարձնել 2 տարի։ Այնուհետև այդ առաքելությանը միացավ Կանադան, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ի առկայություն։ Մեր տվյալներով, այդ խումբը ավելի շատ զբաղվում է այլ հարցերով, քան Հայաստանի շահերով»։

Հայ–ադրբեջանական սահման չունենալու մասին Սերգեյ Լավրովի պնդումը ճիշտ չէ հենց միայն այն իրողությամբ, որ առանց սահմանների Հայաստանը չէր կարող անվտանգություն երաշխավորող որևէ կազմակերպության հետ կնքել պայմանագիր։ ՀԱՊԿ-ն Հայաստանին իր կազմ է ընդունել Հայաստանի սահմանների մասին ունենալով խիստ որոշակի պատկերացում, հետևաբար ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի առջև ստանձնած իր պարտավորությունը, և Հայաստանի սահմանազատված լինել–չլինելը դրա հետ կապ չէր կարող ունենալ։ 

Ինչ վերաբերում է ՀՀ–ում ԵՄ առաքելության գործունեությանը, ապա Բաքվի սանձազերծած ագրեսիայից շաբաթներ անց ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ առաջին քաղաքացիական առաքելությունը․ որոշումը կայացվել էր Պրահայում 2022 թ․ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում։ Միայն այս որոշումից հետո՝ 2022-ի հոկտեմբերի 12-ին, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան և անհրաժեշտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։ Հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվեցին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։

Չնայած այդ փաստին՝ նույն թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ օգնության փաստաթուղթը՝ նշելով, որ այն քաղաքական գնահատական չի տալիս ադրբեջանական ագրեսիային և չի արձանագրում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան։ ԵՄ երկրորդ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով։ 

Ի դեպ, Սերգեյ Լավրովը նույն ասուլիսում սխալ է ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամկետը․ իր ասուլիսի պահին՝ հունվարի 14-ի առավոտյան, նա ասել է, որ այդ փաստաթուղթն արդեն ստորագրվել է, մինչդեռ իրականում այն ստորագրվել է նրա ասուլիսից շատ ժամեր անց՝ հունվարի 14-ի գիշերը։

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խեղաթյուրում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակագրությունը, սխալ ներկայացնում իրավիճակը և որպես ՀԱՊԿ անգործության արդարացում ակնարկում, թե հայ–ադրբեջանական սահման գոյություն չունի։

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens