ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Իրավական հետևանք կլինի»․ Հայաստանից մանկատների երեխաների առուվաճառքի մասին տեղեկությունները կեղծ են

16:39, 14 Հնվ, 2025

ՍԽԱԼ

ԱՄՆ-ում բնակվող Արայիկ Սարգսյանը, որը տարբեր աղբյուրներում նշվում է որպես «Աշխարհաքաղաքական ակադեմիայի» նախագահ, YouTube-ի իր ալիքում անդրադառնալով Գավառի մանկատունը փակելու մասին տեղեկություններին, նշել է․ «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Միացյալ Թագավորությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը իր տեղակալի հետ հանդիպում է ունեցել Բրիտանիայի մարդաորսությամբ, մարդկային օրգանների առևտրով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ Քենթի դուքս Միքայելի հետ։ Պայմանավորվել էին Հայաստանից երեխաների, հատկապես մանկատների երեխաների առք ու վաճառքի, խնամակալության անվան տակ Հայաստանից տեղափոխել Անգլիա»։ 

Նույն թեմայի շուրջ նա խոսել է նաև անցած տարվա դեկտեմբերի 9-ին։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ուսումնասիրել Սարգսյանի հայտարարությունների իսկությունը։ Նախ ընդգծենք՝ Հայաստանից երեխաների կամ երեխաների օրգանների վաճառքի մասին որևէ տեղեկություն չի հաստատվում, և սփյուռքահայ բլոգերի պնդումն առնվազն փաստահենք չէ։ 

«Տեղեկատվությունը երեխաների վաճառքի մասին, բնականաբար, անհեթեթություն է, և դա, օրենքով սահմանված կարգով, կունենա իր իրավական հետևանքները»,- FIP.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Ինչ վերաբերում է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի փակվել-չփակվելու մասին տեղեկություններին, ապա նախարարության ներկայացուցիչը նշել է, որ այդ քննարկումները վերաբերում են մանկատան ծառայությունների վերակազմակերպմանը։

«Ոչ թե փակվելու է ՊՈԱԿ-ը, այլ մատուցվող ծառայությունների վերակազմակերպում է նախատեսվում»,— հավելել է Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ ավելի ուշ նախարարությունը մանրամասներ կներկայացնի ծրագրի մասին։ 

Տեղեկություններ Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի և նախարար Նարեկ Մկրտչյանի հանդիպման մասին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի այցի մասին պաշտոնապես հաղորդվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ 

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Մկրտչյան-Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլին հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև 2023-ին ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ 

Քենթի արքայազն Մայքլը բրիտանական թագավորական ընտանիքի անդամ է, որը բրիտանական գահի հերթում 52-րդն է: Նա Եղիսաբեթ II-ի զարմիկն է:

Արքայազն Մայքլը երբեմն ներկայացրել է Եղիսաբեթ II-ին Միացյալ Թագավորության սահմաններից դուրս՝ «Համագործակցության» (անգլ.՝ Commonwealth) հանդիպումներին: Արքայազնը աջակցություն է ցուցաբերում մեծ թվով շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպությունների, ինստիտուտների, առևտրային ասոցիացիաների, հասարակությունների և առողջապահական կազմակերպությունների: 

Բաց աղբյուրներում արքայազն Մայքլի անվան շուրջ պտտվող սկանդալներից մեկի համաձայն՝ 2021 թվականին նա առաջարկել է «մուտք վաճառել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչներին՝ ավելի քան 143,000 ֆունտ ստեռլինգով: The Times-ի կողմից հրապարակված զեկույցը հիմնված էր արքայազն Մայքլի և մարկիզ Ռեդինգի տեսազանգի կադրերի վրա, որը նկարահանվել էր գաղտնի՝ լրագրողների կողմից: Ավելի ուշ թագավորական ընտանիքի ներկայացուցիչը թերթին ասել էր, որ արքայազնը 2003 թվականից ի վեր չի շփվել Ռուսաստանի նախագահի հետ:

Արքայազն Մայքլի աջակցությամբ գործող հասարակական կազմակերպություններից «Երեխաների խնամքի» (անգլ․՝ Care for children) հիմնական գործառույթը երկրների կառավարություններին օգնելն է՝ ստեղծելու ինստիտուցիոնալ խնամքի դրական այլընտրանք՝ երեխաներին տեղավորելով համայնքի սիրառատ ընտանիքներում: Հայաստանում այդ ինստիտուտը կոչվում է «Խնամատար ընտանիք»։ 2024 թ․ հոկտեմբերի դրությամբ Հայաստանում եղել է 105 խնամատար ընտանիք, որոնք խնամակալության են վերցրել 176 երեխա։

Նշվում է, որ Արքայազն Մայքլի աջակցությամբ գործող հասարակական կազմակերպության սոցիալական աշխատանքի և միջազգային զարգացման փորձագետների թիմն աշխատում է ազգային և տեղական կառավարման գերատեսչությունների հետ միասին՝ վերապատրաստելու կառավարության ղեկավարած հաստատությունների անձնակազմին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի՝ ընտանիքի տեղավորման աշխատողներ դառնալու համար: Նրանք իրավասու են հավաքագրել, գնահատել և վերապատրաստել համապատասխան ընտանիքներին, ինչպես նաև տեղավորել, աջակցել և վերահսկել երեխաներին, երբ նրանք հաստատություններից տեղափոխվում են այդ ընտանիքներ:

Կազմակերպությունը ստեղծում է հատուկ ուսումնական նյութեր և ծրագրեր, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր երկրի եզակի քաղաքական և մշակութային առանձնահատկություններին:

Այսպիսով, Արայիկ Սարգսյանի պնդումը՝ Հայաստանի մանկատներից երեխաների կամ երեխաների օրգանների վաճառքի մասին, իրական չեն, կեղծ են։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens