ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Զանգեզուրի միջանցքի» մասին լուրը խեղաթյուրված է. ինչպես հայկական մեդիան կուլ տվեց ադրբեջանական խայծը

19:53, 6 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Հունվարի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները (1, 2, 3) լուրեր տարածեցին, թե Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, սխալ են ներկայացրել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաիի խոսքերը՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին ասվածը վերագրելով «Զանգեզուրի միջանցքին»։

Մինչդեռ, մամուլի ասուլիսի ժամանակ Էսմայիլ Բաղաին, պատասխանելով Թուրքիայի սահմանին իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքի խնդրի մասին հարցին, նշել է, որ ստեղծված խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական:

«Մեր և Թուրքիայի ջանքերը եղել են, նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկու երկրների համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, փորձել ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ հարցը քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էսմայիլ Բաղաին։ 

Նույն ճեպազրույցի ընթացքում իրանցի դիվանագետը, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշման անփոփոխ լինելը:

Խնդրի մասին պարզաբանում է տարածել նաև իրանական «Միրանպրես» լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ ««Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ հայտարարության» մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուրը «Դանեշջու» լրատվական գործակալության մեդիաքայլն էր, և արտաքին գործերի նախարարությունը Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի որդեգրել»։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությունը խեղաթյուրված ներկայացվելու մասին նշել է նաև իրանագետ Աննա Գևորգյանը: «Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի Բաղաիին հարց տվեցին՝ «Ինչպես է կարգավորվելու բեռնատարների հարցը և արդյոք դա կապված է «Զանգեզուրի դալանի» հետ (Իրանում այդպես են կոչում թուրքական ծրագիրը՝ «Զանգեզուրի միջանցք» ունենալու)։ Ի պատասխան Բաղաին ասել է՝ «ԴԱ ավելի շատ տեխնիկական հարց է, քան քաղաքական»:

Այդ նախադասության մեջ դա-ն վերաբերում է բեռնատարների խնդրին, ոչ թե Զանգեզուրի միջանցքին»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված խեղաթյուրված հոդվածը արտատպվել է նաև հայկական որոշ լրատվամիջոցներում (1, 2), այնուհետև նաև խմբագրվել: 

Նշենք, որ վերջերս Թուրքիան որոշում է ընդունել, ըստ որի՝ իրանական բեռնատարները պետք է վառելիքի հարկ վճարեն, որը համարժեք է սպառման հատուկ հարկի 155%-ին: Հարյուրավոր իրանական բեռնատարներ ամեն շաբաթ մուտք են գործում Թուրքիա՝ որպես հիմնական տարանցիկ երթուղի դեպի եվրոպական երկրներ:

Ի պատասխան` Իրանը ամսվա սկզբին դադարեցրել է վառելիքի մատակարարումը թուրքական բեռնատարներին:

Այսպիսով, Թեհրանի և Անկարայի միջև վառելիքային հարցի շուրջ տարաձայնությունները ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են՝ ներկայացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություն, որն էլ իբրև խայծ հայկական որոշ լրատվամիջոցներ «կուլ են տվել»: 

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens