ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանում օդի աղտոտվածության տվյալները հավաստի են․ Արսեն Թորոսյանի պնդումն անհիմն է

21:09, 25 Դկտ, 2024

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը Երևանի օդի աղտոտվածության թեմային է անդրադարձել ու իր ֆեյսբուքյան էջում կասկածի տակ դրել շվեյցարական iqair.com կայքի տվյալները։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ բացել է այդ կայքը, ուսումնասիրել ու եզրահանգել․ «Երևան քաղաքի համար տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է  iqair.com կայքում Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները և դրանք համեմատել Երևանի քաղաքապետարանի կայքում առկա՝ Երևանի օդի՝ փոշու մասնիկներով աղտոտվածության ցուցանիշների հարթակի տվյալների հետ:

Շվեյցարական IQAir ընկերությունն իր պաշտոնական կայքում live ռեժիմով հրապարակում է աշխարհի մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում օդի որակի մասին տվյալներ: 

Կայքում նաև կա հրապարակված «Օդի որակի մասին» 2023 թվականի զեկույցը, որտեղ ներառված են օդի որակի մասին տվյալներ 134 երկրների 7812 քաղաքներից։ 

Երևանում, ըստ 2023-ի զեկույցի, օդի աղտոտվածության թույլատրելի նորման գերազանցվել է 5-7 անգամ, ու PM2.5 մասնիկների թիվը կազմել է 26.4։ 

Համեմատության համար նշենք, որ օդի աղտոտվածության ցուցանիշը Թբիլիսիում կազմել է 15.5, Բաքվում՝ 18.8։

Օրինակ, այսօր՝ դեկտեմբերի 25-ի ժամը 19:36-ի դրությամբ, Երևանում օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի PM2.5 կոնցենտրացիան 22.7 անգամ գերազանցում է ԱՀԿ միջին տարեկան սահմանաչափը: Երևանի օդը գնահատվում է որպես «վնասակար» և նույնիսկ խորհուրդ է տրվում դիմակով քայլել։

Արտապատկերումը՝  iqair.com-ից

IQAir-ը խորհուրդ է տալիս Երևանում շրջել դիմակով, փողոցում գտնվելիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (օրինակ՝ հեծանիվ վարելուց), պատուհանները փակ պահել, տանը միացնել օդը մաքրող սարք։ Կայքը Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները վերցնում է 7 կայաններից:

Արտապատկերումը՝  iqair.com-ից

Այս կայքում նշված գույները ցույց են տալիս օդի աղտոտվածության աստիճանը։ Օրինակ՝ մանուշակագույնը «շատ վնասակարն» է, իսկ կարմիրը՝ «անառողջը»։

Արտապատկերումը՝  iqair.com-ից

Երևանում օդի աղտոտվածության վիճակի մասին տեղեկություն տրամադրում է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ հասանելի է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակը։ Այն հնարավորություն է տալիս դիտարկել մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա հստակ տեղեկություն ստանալ: Տվյալները ստացվում են 153 տվիչների միջոցով:

Ըստ այդ հարթակի, դեկտեմբերի 25-ի ժամը 19:36-ի դրությամբ օդի փոշու մասնիկներով աղտոտվածության միջինացված ցուցանիշը կազմել է 177.8, իսկ վերջին 24 ժամվա միջինացված ցուցանիշը՝ 128:

Երևանի օդային ավազանի աղտոտման մակարդակի պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: ՊՈԱԿ-ի տվյալներով, Երևանում դեկտեմբերի 5-11-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ազոտի երկօքսիդի, ինչպես նաև ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 

Ի՞նչ է փոշին կամ կախված մասնիկները (Particulate Matter)

Փոշին (կախված մասնիկները) կոշտ, մանր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդ է: Տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը: PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա՝ ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ: PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ:

Որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները

  • արդյունաբերական գործընթացները,
  • էլեկտրակայանները,
  • տրանսպորտային միջոցները,
  • չասֆալտապատված ճանապարհները,
  • շինարարությունը,
  • գյուղատնտեսությունը,
  • ծխի առաջացման աղբյուրները,
  • կանաչապատ տարածքների պակասը:

Այն, որ Երևանի օդում փոշու պարունակությունն աճ ունի գոնե այս օրերին, հաստատել են նաև Երևանի քաղաքապետարանից։ Դեկտեմբերի 12-ին պարզաբանում էին ներկայացրել, որի համաձայն, Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով պայմանավորված, դիտվում են օդում փոշու պարունակությունների աճ։ «Երևանը գտնվում է գոգավորությունում, և քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք և ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են և մինչև մարտ չեն փչում, Երևանի օդափոխությունը խաթարվում է, և Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում և երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ, օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում են մթնոլորտի ստորին շերտերում, և աղտոտվածության մակարդակը ավելանում է՝ մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն»,- նշվում էր Երևանի քաղաքապետարանի պարզաբանման մեջ։

Այսպիսով, պատգամավոր Արսեն Թորոսյանի պնդումը, թե live ռեժիմով թարմացվող տվյալները iqair.com կայքում կասկածելի են, անհիմն է։ IQAir ընկերության և Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական հարթակի տվյալների տարբերությունը շատ փոքր է: Իսկ բոլոր տվյալները վկայում են, որ Երևանում օդի աղտոտվածությունը բարձր է, օդում փոշու պարունակությունը աճ է գրանցել:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens