Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ֆրանսիական ՀՕՊ-ը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար․ Կորոտչենկոն ադրբեջանական ԶԼՄ-ով կեղծիք է տարածում - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Ֆրանսիական ՀՕՊ-ը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար․ Կորոտչենկոն ադրբեջանական ԶԼՄ-ով կեղծիք է տարածում

11:39, 23 Դկտ, 2024

ՖԵՅՔ

Ռուսական Национальная оборона հանդեսի հիմնադիր, գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն «Մոսկվա-Բաքու» լրատվականին տված հարցազրույցում օրերս հայտարարել է, թե ֆրանսիական ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) համակարգերը, որոնցով զինվում է Հայաստանը, «վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար»։ 

«Արևմտյան տեխնոլոգիաների հիման վրա Հայաստանում ՀՕՊ համակարգերը, հայկական էլիտայի անպատասխանատու վարքագծի արդյունքում կարող են վտանգ ու սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի համար։ Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանում ՆԱՏՕ–ական ՀՕՊ սեգմենտի տեղակայումը տարածաշրջանում անվտանգությանը սպառնացող վտանգ է»,- հայտարարել է Կորոտչենկոն։

Նրա այս հարցազրույցը տարածել են ադրբեջանական մյուս լրատվամիջոցները հետևյալ վերնագրով՝ «Ֆրանսիական ՀՕՊ-ը Հայաստանում վտանգ է քաղաքացիական օդանավերի համար»։ 

Կորոտչենկոն, նկատենք, լրատվամիջոցներում ներկայացվում է որպես քաղաքական գործիչ, ռազմական փորձագետ։ Նա հայտնի է իր ադրբեջանամետ ու հակահայ դիրքորոշումներով։ Ավելին, նա կանխատեսում էր, որ Հայաստանը կարող է վերածվել ներկայիս Սիրիայի։ Այս գործիչը շատ հաճախ է հյուրընկալվում ադրբեջանական լրատվամիջոցներին ու ադրբեջանական շահերից բխող հայտարարություններ անում։ 

Ֆրանսիական ՀՕՊ համակարգերի մասին այս հայտարարությունը հերթականն է։ Ադրբեջանամետ գործչին հավանաբար ոգևորել են դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա, այդ երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ հանդիպումը ու այդ հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության բնագավառում համագործակցության մասին քննարկումները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները»:

Ֆրանսիայի կողմից Հայաստանին մատակարարվող զինատեսակների մասին խոսվել էր դեռևս 2023–ին, երբ Reuters-ը գրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները երեք GM 200 ռադարների վաճառքի մասին պայմանագիր են ստորագրել, ինչպես նաև հուշագիր՝ ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների վերաբերյալ։

Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել

Ռազմական հարցերով մեթոդաբան Վազգեն Ղազարյանն ասում է՝ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը քաղաքացիական ենթակառուցվածքների համար վտանգավոր չեն, դրանք միայն պաշտպանական նշանակություն ունեն և կարող են վտանգավոր լինել միայն հակառակորդի հարձակողական ռազմական տեխնիկայի համար։ «Քաղաքացիական  և ռազմական օդանավերը տարբեր էշելոնների վրա են աշխատում։ Այսինքն՝ քաղաքացիական օդանավերն ունեն իրենց ստանդարտ բարձրությունը, էշելոնը, որին ՀՕՊ մասնագետները հոյակապ տիրապետում են։ Ներկայիս ֆրանսիական ՀՕՊ համակարգերն այնպես են թվայնացված, որ մոնիտորի վրա հստակ է երևում՝ ինչ օդանավ է, և պատահաբար խոցել քաղաքացիական ինքնաթիռ անհնարին է»,- FIP.am-ին ասել է մասնագետը։ 

Ի տարբերություն ֆրանսիական ՀՕՊ համակարգերի, ռուսական С300–ները, որոնք Հայաստանին մատակարարվել էին Ռուսաստանի կողմից, նրա ներկայացմամբ, հին էին, ու ավելի վտանգավոր, քանի որ դրանք թվային համակարգով համալրված չեն եղել, և դրանց էկրանի վրա խոցման առարկան պատկերվել է որպես անորոշ մի կետ։ 

«Արևմտյան ՀՕՊ համակարգերը հագեցած են թվային այնպիսի տեխնոլոգիաներով, որ չեն խոցի քաղաքացիական օբյեկտներ»,- նշում է նա։

Այն, որ Հայաստանը պաշտպանական զենք է գնում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային իրավիճակ կլինի խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։ «Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, ու այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, ու մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը»,- այս տարվա սկզբին հայտարարել էր Պապիկյանը:

Ի դեպ, նկատենք՝ վերջին շուրջ երեք տասնամյակներում երկու օդանավ է խոցվել ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից․ մեկը 2001 թվականին, երբ ռուսական զենիթահրթիռային հեռահար գործողության C200 համակարգը խոցել էր քաղաքացիական «Սիբիր» ավիաընկերության ТУ154 օդանավը, 78 մարդ էր մահացել, իսկ մյուսը՝   2014-ին, երբ ռուսական զենիթահրթիռային БУК համակարգը խոցել էր մալայզիական ավիաընկերությանը պատկանող՝ Ամստերդամից դեպի Կուալա–Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777–ը, ինչի հետևանքով 298 մարդ էր մահացել։

Այսպիսով, ադրբեջանամետ գործիչ Իգոր Կորոտչենկոն սեփական ենթադրությունների հիման վրա կեղծիք է տարածում՝ հայտարարելով, որ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը վտանգ են ներկայացնում քաղաքացիական օդանավերի համար։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ զինվում է սեփական երկրի անվտանգությունը պաշտպանելու համար և որևէ այլ երկրի նկատմամբ նախահարձակ ագրեսիա կիրառելու ծրագիր չունի։  

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens