ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավելի քան 30 տարի՝ անբարեկարգ․ կառավարությունը մտադիր չէ բարեկարգել Վաղատուր-Գորիս, Վաղատուր-Խնածախ ճանապարհները

12:50, 20 Դկտ, 2024

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Վաղատուր համայնքը դարձավ սահմանամերձ: Մարզկենտրոն Գորիսին այն այժմ կապում է միայն մեկ ճանապարհ, որն անհիշելի ժամանակներից անմխիթար վիճակում է: 

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվում է տարբեր մակարդակներում, հնչում են այն նորոգելու անհրաժեշտության մասին հայտարարություններ, տեղ-տեղ խոստումներ, սակայն իրական լուծում դեռ չկա։ Բնակիչների համար կենսական նշանակության այս ճանապարհի ճակատագրով մարդիկ հետաքրքրվել էին նաև օրերս կառավարության նիստի ուղիղ եթերի ընթացքում վարչապետին հասցեագրված մեկնաբանությամբ։

2020-ի պատերազմի հետևանքով, հիշեցնենք, այս գյուղի արոտավայրերի, խոտհարքների մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ի՞նչ է արվել այս ու Գորիսի գյուղերի միջհամայնքային ճանապարհների բարեկարգման համար։ 

Պարզվում է՝ Վաղատուր-Գորիս ճանապարհը, չնայած խոստումներին, բարեկարգելու ծրագիր կառավարությունը չունի։ 

Դեռևս 2019 թվականին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Վաղատուրը Գորիսի հետ կապող ավտոճանապարհի անմխիթար վիճակի մասին լուրերին, նշել էր, որ հարցը քննարկել է այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«ՈՉ ՄԻ ԳՅՈՒՂ ՉԻ ՄԵՌՆԻ. Վաղատուր, Խնածախ, Խոզնավար գյուղերի ճանապարհների խիստ անմխիթար վիճակի մասին հարցը օրեր առաջ քննարկել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այդ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները ռեալ կարող են իրականացվել 2021 թվականին»,— նշել էր Արմեն Խաչատրյանը: Բայց դրանից հետո որևէ էական առաջընթաց չէր արձանագրվել:

2021 թվականին Վաղատուրի վարչական ղեկավարը, համայնք այցելած Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ներկայացնելով համայնքի խնդիրները, նշել էր, որ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով Գորիս գնալ-գալուց հետո մեքենաները շարքից դուրս են գալիս: Իսկ մարզպետը վստահեցրել էր, որ առաջիկայում կսկսեն հողալցման աշխատանքները: «Վաղատուրում լսեցինք գյուղացիներին, ճանապարհներ կան, որ ռազմավարական նշանակություն ունեն. և՛ գյուղացիներն են օգտվում, և՛ մեքենաներն են ջարդվում, պետք է ճանապարհները սարքել»,- ասել էր Մելիքսեթ Պողոսյանը:

Անցած տարի էլ՝ 2023-ի մարտին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական մեծամասնությունից պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել էր, թե նախատեսվո՞ւմ է արդյոք նորոգել Վաղատուր-Խնածախ ճանապարհը, որով նաև ռազմական նշանակության մեքենաներ են երթևեկում և որը բավականին ծանրաբեռնված ճանապարհ է, ինչին ի պատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ առաջնայնություն է տրվել Խոզնավար գնացող ճանապարհի նորոգմանը։ «Դեպի Խոզնավար գնացող ճանապարհի նորոգման հարցն այս տարի մեր ծրագրերում է։ Ընդհանուր 18.5 կմ է ճանապարհը։ Կառավարության նիստերից մեկում գումար է հատկացվել, այդ ճանապարհը այս տարի կսկսենք»,- ասել էր նախարարը։ 

2023-ը անցել էր, սակայն այդպես էլ ճանապարհի նորոգում չէր սկսվել։

Մեկ տարի անց՝ արդեն այս տարվա գարնանը, գրեթե նույն հարցը բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հետաքրքրվելով, թե ո՞ր փուլում է Խնածախ-Վաղատուր ճանապարհի կառուցումը։ «Խոզնավար-Գորիս հատվածը ո՞ր փուլում է, ես 1-1․5 տարի առաջ լիագումար նիստում հարցրել եմ։ Խնածախ-Վաղատուրը՝ ո՞ր փուլում է»,- հարցրեց Դանիելյանը։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարը, սակայն, հստակ պատասխան չտվեց Խնածախ-Վաղատուրի մասին․ «Ենթադրյալ այնտեղ նախնական ուսումնասիրման ու նախագծերի պատվիրման փուլն է։ Խոզնավար-Գորիս նախագիծը ունենք, 18․3 կմ երկարությամբ է 3․3 կամ 3․8 մլրդ արժողությամբ։ Փորձաքննությունն անցել է, այժմ նախարարությունում է նախագիծը։ Առաջնային ծրագրերից է»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե hիմնանորոգվո՞ւմ են արդյոք Սյունիքի մարզի Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհները կամ արդյո՞ք ծրագրեր կան հիմնանորոգման աշխատանքներ սկսելու համար: 

Նախարարությունից, սակայն, տեղեկացրել են, որ Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:

Արտապատկերումը՝ ՏԿԵՆ պատասխան գրությունից

Ինչ վերաբերում է Գորիս-Խոզնավար ճանապարհին, ապա այն բարեկարգելու մասին այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանի խոստումից անցել է մեկ տարուց ավելի, բայց շինաշխատանքների գնման պայմանագիրը կնքվել է միայն այս սեպտեմբերին։ 

Պայմանագրի արժեքը ընդհանուր առմամբ 2.8 մլրդ դրամ է (թեպետ նախկին նախարարը 3.8 մլրդ դրամի մասին էր ասել-խմբ․)։ 18.3 կմ-անոց ճանապարհի բարեկարգման աշխատանքները տևելու են 3 տարի։   

Արտապատկերումը՝ գնման պայմանագրից

ՏԿԵ նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Վերիշեն-Խոզնավար ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով՝ 2024-ին և 2025-ին: Ըստ գերատեսչության, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ 

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens