ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Home Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Զոհերի թիվը՝ պետական գաղտնիք․ ռուսական բանակի անհետ կորածների մասին նոր թիվ է հնչել

12:00, 6 Դկտ, 2024

Ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թվի մասին  ՌԴ պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել․ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների թվեր պաշտոնապես արդեն վաղուց չի բացահայտում։ Պաշտոնական բացատրությունն է՝ «տեղեկության տարածման հատուկ պայմանների ու պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտություն կա»։ 

Այս գերատեսչությունը վերջին անգամ կորուստների թվի մասին խոսել է 2022 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ պատերազմի մեկնարկից 8 ամիս անց։ Այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ այդ ամիսների ընթացքում 5937 մարդ Է զոհվել։ Խոսել էր նաև ուկրաինական կողմի զոհերի մասին՝ ավելի քան 100 հազար։ 

«Կոմերսանտը» հիշում է՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ՌԴ պաշտպանության նախարարությունը ընդամենը 3 անգամ է հայտնել զոհերի թվի մասին․ 2022-ի սեպտեմբերին Շոյգուի հայտարարությունը 3-րդ և վերջին անգամն է եղել։ Այդ ժամանակից ի վեր գերատեսչությունն այլևս չի հայտնել կորուստների մասին, բացառությամբ 2023 թվականի ամռանը, երբ Ուկրաինան անցավ հարձակման։ Հուլիսի 6-ին Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ուկրաինական հարձակումը հետ մղելու երեք օրվա ընթացքում 71 զինվոր է զոհվել, ևս 210-ը վիրավորվել են։

Այս տարի հունիսի սկզբին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ռուսական զինված ուժերի կորուստների մասին թռուցիկ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, թե ռուսական կողմի զոհերը «մի քանի անգամ ավելի քիչ են, քան ուկրաինական կողմից»։ Ուկրաինական կողմի զոհերի թիվը, Պուտինի հաշվարկով, ամսական կազմում է 50 հազար մարդ։ Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ռուսական կողմը չի հայտնում ՌԴ ԶՈՒ կորուստների թիվը, Պուտինը պատասխանել է․ «Որպես կանոն, այդ մասին ոչ ոք երբեք չի խոսում։ Իսկ եթե խոսում են, ապա խեղաթյուրում են իրական թվերը»։

Անցնող շաբաթվա ընթացքում ռուսական բանակի կորուստների, մասնավորապես՝ անհետ կորածների մասին  մի քննարկման ժամանակ անզգուշորեն թիվ է հրապարակել ՌԴ ՊՆ փոխնախարար Աննա Ցիվիլևան՝ տեղեկացնելով, որ պաշտպանական գերատեսչությունն անհետ կորած զինծառայողների ընտանիքներից ու հարազատներից 48 հազար հայտ է ստացել ԴՆԹ թեստ անցկացնելու խնդրանքով։ 

ՌԴ Պետդումայի պաշտպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը խնդրել է այդ թիվը որևէ տեղ չհրապարակել, բացատրելով՝ դա գաղտնի տեղեկություն է։ Ու թեև կլոր սեղանը հեռարձակվել էր ուղիղ եթերում, սակայն հետո տեսագրությունը չի հրապարակվել Պետդումայի կայքում։

Ի դեպ, Агентство-ն գրել էր, որ Աննա Ցիվիլևան Պուտինի բարեկամուհին է, որի աղջկական ազգանունը եղել է Պուտինա։

Բաց տվյալների հիման վրա BBC-ի ռուսական ծառայությանը՝ Mediazona-ի և կամավորների խմբի հետ միասին, հաջողվել է բացահայտել 80,973 ռուս զինվորականների անուններ, որոնք զոհվել են ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ։ Նրանց կեսից ավելին պատերազմի սկզբում կապ չի ունեցել բանակի հետ։ 

Լրատվամիջոցը գրում է՝ կամավոր զինծառայողների շրջանում շարունակվում է  կորուստների սրընթաց աճը․ նրանցից շատերը զոհվում են ռազմաճակատ ուղարկվելուց հետո երկու-չորս շաբաթվա ընթացքում:

BBC-ի ռուսական ծառայությունը կամավոր է համարում նրանց, ովքեր ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր են կնքել լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։ Նրանց թիվը պարունակում է աճել և այժմ կազմում է ռուսական կողմի հաստատված կորուստների ընդհանուր թվի 22%-ը։

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին, կամավորները կազմում էին ընդհանուր զոհերի միայն 14%-ը։

Բանտից ռազմաճակատ գործուղված դատապարտյալների մասնաբաժինը, հակառակը, նվազում է. 2023 թվականի նոյեմբերին նրանք կազմում էին բոլոր կորուստների 26%-ը, իսկ այժմ՝ ընդամենը 18%-ը։

Նոյեմբերի 22-ի դրությամբ, դարձյալ ոչ պաշտոնական աղբյուրներով,  հաստատվել է ռուսական բանակի և այլ ուժային կառույցների ավելի քան 4300 սպաների մահը։ 

BBC-ի ռուսական ծառայության վերլուծությունը կարող է ընդգրկել զոհերի իրական թվի 45%-ից մինչև 65%-ը, և հաշվի առնելով այդ գնահատականը՝ ռուսական կողմի զոհերի իրական թիվը կարող է լինել 120,506-ից 174,064-ի սահմաններում: 

«Մեր հավաքած տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ ռուսական բանակի և ռուսամետ ուժերի (ԴԺՀ և ԼԺՀ) կողմից մահացածների ընդհանուր թիվը տատանվում է 141,506-ից մինչև 197,564 զինծառայող»,— գրում է լրատվամիջոցը։

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

18:36, 11 Սպտ, 2025
Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

17:24, 11 Սպտ, 2025
Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

15:26, 11 Սպտ, 2025
Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

14:15, 11 Սպտ, 2025

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens