ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել». նախարարի հայտարարությունը չափազանցված է ու սխալ

11:43, 18 Նյմ, 2024

ՍԽԱԼ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում հայտնել էր, որ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտների) հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել։

«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,— նշել էր նա։

Իսկ վարչապետ Փաշինյանն էլ նշել էր, թե Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, և սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը, ճիշտ է, Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ, բայց նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։ 

Փորձելով հստակեցնել, թե ի՞նչ իրավիճակ է այս ոլորտում, արդյո՞ք կա վիճակագրություն, արվե՞լ են հետազոտություններ, «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարություններ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խնդրել էինք ներկայացնել տեղեկություն, թե ինչ տվյալների հիման վրա էր նախարարը պնդել, որ վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել: Նախարարությունից, ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն իր ելույթի համար հիմք էր ընդունել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։ 

«Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989 թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցիալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»,- նշել են նախարարությունից։

Ինչպես երևում է, նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարությունը և դրանից հետո նախարարությունից ստացված պատասխանը միմյանցից խիստ տարբեր են․ եթե նախարարը պնդում էր, որ վերջին տասնամյակներում 80 հազար կին չի ծնվել, ապա նախարարությունից հայտնում են, որ 1989 թվականից Հայաստանում չի ծնվել 24,659 աղջիկ, ինչի հետևանքով բնակչությունը կնվազի 80 հազար մարդով։ 

Ստացվում է, նախարար Նարեկ Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների հետազոտություններում նախանշված կանխատեսումները ներկայացրել է որպես իրականություն՝ սխալ տվյալներ հանրայնացնելով։ 

Առողջապահության նախարարությունից «Փաստերի ստուգման հարթակը» հետաքրքրվել էր, մասնավորապես, թե վերջին տասը տարում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում քանի՞ աղջիկ չի ծնվել, արդյո՞ք վիճակագրություն վարվում է։ Նախարարությունից, սակայն, արձագանքել են, որ չծնված աղջիկների թվի ճշգրտումը կարող է իրականացվել փորձագիտական գնահատման արդյունքում, ուստի դուրս է ՀՀ առողջապահության նախարարության գործառույթներից։ 

Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք՝ հղիության մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետը այն կատարվում է կնոջ ցանկությամբ՝ գրավոր դիմումի համաձայն: Հղիության 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) և սոցիալական ցուցումների առկայության դեպքում: 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի դեռևս 2011 թ․-ին նախաձեռնած հետազոտությունը հաստատել էր, որ Հայաստանում առկա է հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթ: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում նորածինների սեռային հարաբերակցությունը շեղվել է բնականոնից, որը համարվում է 102-ից 106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Վաղ 2000-ականներին հարաբերակցությունը հասել էր 120 նորածին տղայի՝ 100 նորածին աղջկա հաշվով։ Իրավիճակը համեմատաբար կայունացել էր 2010-ականների սկզբին՝ 114-115 տղա/100 աղջիկ մակարդակում։ 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2013-ին հրապարակված հաջորդ հետազոտությունը կանխատեսում էր, որ եթե հղիության սեռով պայմանավորված  արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին, որի հետևանքով վերարտադրություն չի լինի, և Հայաստանը կկորցնի 80 հազար բնակիչ։ 

Սյուզաննա Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens