ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հաշմանդամություն ունեցող անձինք ամենաշատը Շիրակի մարզում են, ոչ թե Արմավիրում․ նախարարի անորոշ հիմնավորումը՝ 857 մլն դրամ ծախսելու համար

15:45, 7 Նյմ, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ոլորտին հատկացվող բյուջետային ծախսերի քննարկման ժամանակ մանիպուլացրել է հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ  վիճակագրական տվյալները։  

Մասնավորապես, 2025 թվականի պետական բյուջեով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրի ուղղությամբ նախատեսվում է հատկացնել շուրջ 3.3 մլրդ դրամ։ Այս գումարից 857 մլն դրամ տրամադրվելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր անկախ կյանքի կենտրոն կառուցելու նպատակով։ Անկախ կյանքի կենտրոնը լինելու է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, այսինքն՝ այն մարզում, որտեղից հենց նախարարն է։ 

Նախարար Նարեկ Մկրտչյանը բացատրել է՝ ինչու այդ կենտրոնը կհիմնվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում․ «Ինչո՞ւ Մեծամոր համայնքը, որովհետև գիտեք՝ Հայաստանի Հանրապետության բնակչության առումով ամենաշատ կենտրոնացված մարզը Արմավիրի մարզն է, և բավականին մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք ապրում են այդ մարզում, և ամենաքիչ ծառայություններն էլ կան հենց այդ մարզում»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է  վիճակագրական տվյալները և պարզել, որ Արմավիրի մարզն ամենևին էլ բնակչությամբ «ամենաշատ կենտրոնացված» մարզը չէ, և այդ մարզում, ի տարբերություն այլ մարզերի, հաշմանդամություն ունեցող անձինք «բավականին մեծ թիվ» չեն կազմում, ինչպես հայտարարել էր նախարարը։

Այսպես, 2022 թվականի մարդահամարի տվյալներով, Արմավիրի մարզում ապրում է 224,174 մարդ՝ ավելի քիչ, քան, օրինակ, Կոտայքի մարզում, որտեղ բնակչության թիվը, ըստ նույն տվյալների, կազմել է 242,695։ Արարատի մարզում, նկատենք, բնակչության թիվը գրեթե նույնական է Արմավիրի մարզին՝ 224,332։

Հայաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2022-ին Արմավիրի մարզում հաշվառվել է հաշմանդամություն ունեցող 13,667 բնակիչ, իսկ 2023-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 13,314։ 

Աղբյուրը՝ Վիճակագրական ծառայություն

Ըստ ՎԾ տվյալների, 2022-ին հաշմանդամություն ունեցող անձինք բավական շատ են եղել Շիրակի մարզում՝ 18,716, այնուհետև՝ Լոռու մարզում՝ 18,546։ Հաշմանդամություն ունեցող անձանց ամենաշատ թվով երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 18,415, 4-րդ տեղում՝ Արարատի մարզը՝ 18,278։ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ևս պատկերը չի փոխվել։ 

Աղբյուրը՝ Վիճակագրական ծառայություն

Այսինքն՝ ըստ Վիճակագրական ծառայության տվյալների, Արմավիրի մարզը հաշմանդամություն ունեցող անձանց թվով ամենացածր դիրքերում է և չի կարող համարվել տարածք, որտեղ, ինչպես նախարարն էր ասում, «բավականին մեծ թվով» հաշմանդամություն ունեցող անձինք կան։

Մյուս կողմից, նախարար Մկրտչյանն ասում է՝ Արմավիրի մարզում «ամենաքիչ ծառայությունները կան», սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արմավիրում կան շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց՝ Արմավիրի զարգացման կենտրոն, Հայ միասնության խաչ, Մայր աթոռ սուրբ էջմիածնի ու ՀԲԸՄ հայորդաց տները, «Հույսի Մեծամոր» ՀԿ-ն, որն ունի նաև հաշմանդամություն ունեցող անձանց կենտրոն, և այլն։

Այսպիսով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Արմավիրի  մարզում հաշմանդամություն ունեցող անձանց քանակի վերաբերյալ մանիպուլյատիվ տվյալների հիման վրա անորոշ հիմնավորումներ է ներկայացրել՝ 857 մլն դրամով անկախ կյանքի կենտրոնը հենց Արմավիրի մարզում հիմնելու համար։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens