ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հյուսիսկորեացիները՝ Ուկրաինայի դեմ ռազմաճակատում․ Կրեմլի հերքումները՝ ընդդեմ փաստերի

18:31, 4 Նյմ, 2024

2024 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա) կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր էր ստորագրվել։ 

Դրանից հետո արևմտյան ու հարավկորեական աղբյուրները՝ հետախուզական ծառայություններին հղումով, սկսել էին տեղեկություններ տարածել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային նոր հիմքի վրա դրված գործակցությունը ենթադրում է նաև Հյուսիսային Կորեայի ներգրավումը ռուս-ուկրաինական պատերազմին։ 

ՌԴ բարձրագույն իշխանությունը սկզբից հերքում էր այդ տեղեկությունները, իսկ ավելի ուշ՝ անուղղակիորեն հաստատում դրանք։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է թեմայի վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումները, պաշտոնական հայտարարություններն ու դրանց վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի արձագանքը։ 

Սկզբից հերքում էին, հետո չէին մեկնաբանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 15-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, առաջին անգամ անդրադառնալով թեմային, հերքեց Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեացի զինվորականների ներգրավման մասին տեղեկությունը՝ անվանելով այն «կատարյալ անհեթեթություն»։ 

«Ես ուզում եմ ասել, որ դա կատարյալ անհեթեթություն է։ Ես մի քանի օր առաջ ասացի, որ մեր տղամարդիկ և մեր զինվորներն արդեն 270,000 պայմանագիր են կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ, բայց այս տվյալն արդեն հնացած է։ Այսօր առավոտյան զեկուցել են 300,000-ի մասին․․․»,- սեպտեմբերի 15-ին ասել էր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ 

Հոկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Քիմ Յոնգ Հյունը հաղորդել էր, որ «մեծ է հավանականությունը, որ Հյուսիսային Կորեան ներգրավվելու է ընդդեմ Ուկրաինայի պատերազմի մեջ»։ 

Պաշտոնական Կրեմլը հոկտեմբերի 10-ին հերթական անգամ հերքել էր այս տեղեկությունը․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նկատել էր, որ ռազմաճակատում հյուսիսկորեացիների ներկայության վերաբերյալ տեղեկությունները «տեղեկատվական ծուղակ են»։ 

Արդեն հոկտեմբերի 18-ին Հարավային Կորեայի հետախուզությունը (NIS) հաղորդել էր, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստան է ուղարկել զինվորների առաջին խումբը, որոնք կպատերազմեն Ուկրաինայում․ նշվում էր, որ արդեն 1500 հյուսիսկորեացի զինվոր է գտնվում ռուսական զորավարժարաններում։ 

Այս հաղորդագրությունից հետո պաշտոնական Փհենյանը ևս միացավ Մոսկվայի հերքումներին՝ պնդելով, թե իրենք «զինվորներ չեն ուղարկել ՌԴ ընդդեմ Ուկրաինայի»։

Օրեր անց The Wall Street Journal-ը հյուսիսկորեացի զինվորների՝ ՌԴ-ում գտնվելու  վերաբերյալ հետախուզական տվյալներ հրապարակեց։ Ըստ աղբյուրի՝ ռուսաստանյան զորավարժարաններում այդ պահին գտնվող հյուսիսկորեացի զինվորականների թիվը շուրջ 3000 էր։ Նշվում էր նաև, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր 12,000 զինվորական ուղարկել ՌԴ՝ այնտեղից Ուկրաինայի դեմ ռազմաճակատին միանալու համար։ 

Հյուսիսկորեացի զինվորները ռուսաստանյան զորամասում․ տեսանյութը  The Wall Street Journal-ի

ՌԴ-ում հյուսիսկորեացի զինվորականների գտնվելու մասին հայտնեց նաև Financial Times-ը՝ մասնավորեցնելով, որ ուկրաինական հետախուզության տվյալներով,  վերջիններն արդեն ՌԴ Կուրսկի մարզում են՝ Ուկրաինայի սահմանից 50 կմ հեռավորության վրա։ 

Պուտինը BRICS-ի գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում արդեն նախկինի նման չէր հերքել հյուսիսկորեացի զինվորականների ներգրավման մասին տեղեկությունը, այլ վկայակոչել էր Փհենյանի հետ ստորագրված ռազմավարական գործակցության պայմանագիրը՝ նշելով, որ դրա 4-րդ դրույթով կողմերը պարտավորվում են ռազմական փոխօգնություն ցույց տալ միմյանց իրենց տարածքային ամբողջականության խախտման, սահմանների վրա հարձակման պարագայում։

Այսպիսով, Մոսկվան սկզբում հերքում էր ընդդեմ Ուկրաինայի հյուսիսկորեական ստորաբաժանումների ներգրավման մասին արևմտյան ու հարավկորեական աղբյուրների տեղեկությունը։ 

Սակայն ավելի ուշ՝ միջազգային մամուլի կողմից հյուսիսկորեացիների՝ արդեն ռազմաճակատում գտնվելու մասին ապացույցների հրապարակումից հետո, ՌԴ բարձրագույն ղեկավարությունը դադարել է այդ տեղեկությունը հերքելուց՝ անուղղակիորեն արդարացնելով ԿԺԴՀ-ի ներգրավումը պատերազմին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens