ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գլխավոր դատախազի սխալի հետքերով․ բացատրություն

11:06, 29 Հկտ, 2024

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդարանական լսումների ժամանակ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ սխալ թիվ է ներկայացրել։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դատախազին հարց ուղղելիս նկատել է․ «Բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճը ուղղակի սարսափեցնող հանգամանք է․․․»։ 

Պատգամավորի այս հայտարարությունը Աննա Վարդապետյանը անպատասխան չի թողել․ «Խաղաղ պայմաններում մահերի դեպքերի հետ կապված կցանկանայի նշել, որ 2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպքեր, որից 15-ը Ազատ գյուղի հրդեհի դեպքն էր։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ վիճակագրության վրա եք հենվում, երբ ասում եք․․․»։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաև երկրորդ անգամ է պնդել վիճակագրությունը՝ ընդգծելով․ «Եկեք նորից կարդամ այդ վիճակագրությունը, որպեսզի հասկանանք՝ ձեր ասած այդ ահռելի թվերը որտեղ են»։

Այն, որ գլխավոր դատախազը Ազգայն ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս սխալ թիվ է ներկայացրել, պարզվել է  հոկտեմբերի 28-ին «Փաստերի ստուգման հարթակի» «Բանակում մահվան դեպքերը «գրեթե կրկնակի» չեն նվազել․ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը սխալ է» վերնագրով  հրապարակումից հետո։ 

Ըստ այդ հրապարակման, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե 2024 թվականի այս ժամանակահատվածում բանակում խաղաղ պայմաններում մահերի թիվը 2023-ի համեմատ «գրեթե կրկնակի նվազել է»։ 

«Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հնչեցրած թվի վրա, պնդել էր, թե ՊՆ մամուլի խոսնակը սխալ է։

Հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Fip.am-ին ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում վրիպակ է թույլ տվել։ Ըստ նրա, գլխավոր դատախազը նկատի է ունեցել 2023 թվականին բանակում սպանությունների թիվը, որը 22 է:

Իրականում, 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը։

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովում սխալ է ներկայացրել բանակում խաղաղ պայմաններում գրանցված մահերի թիվը, ինչն էլ փաստեր ստուգողների համար դարձել է սխալ պնդման հիմք։ 

Հասմիկ Համբարձումյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)