ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ ՊՆ-ն հերքում է, Z ալիքները՝ արդարացնում․ Կուրսկում ուկրաինացի գերիների սպանության լուրի հետքերով

18:31, 16 Հկտ, 2024

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաքաղաքական տնօրինության ղեկավարի տեղակալ, չեչենական «Ախմատ» ստորաբաժանման հրամանատար Ապտի Ալաուդինովը կեղծ է որակել հոկտեմբերի 10-ին Կուրսկի մարզում գերեվարված ուկրաինացի 9 զինծառայողներին մահապատժ ենթարկելու մասին տեղեկությունը։ 

Նա Соловьев Live-ի հոկտեմբերի 15-ի եթերում պնդել է, թե ուկրաինական կողմը նման կեղծ տեղեկություններ է տարածում՝ «կանխելու իր զինծառայողների՝ ՌԴ զինված ուժերին հանձնվելը»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեմայի վերաբերյալ ռուսաստանյան և ուկրաինական տելեգրամյան ալիքների հրապարակումներն ու պաշտոնական հայտարարությունները։ 

Ինչ է հայտնի դեպքի մասին

Հոկտեմբերի 13-ին ուկրաինական Deep State տելեգրամյան ալիքը, հղում անելով Ուկրաինայի զինված ուժերում իր աղբյուրին, տեղեկություն տարածեց ՌԴ Կուրսկի մարզում 9 ուկրաինացի ռազմագերու գնդակահարման մասին։ 

Ըստ տելեգրամյան ալիքի՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին․ հրապարկման մեջ ներկայացված էին նաև դեպքի հստակ աշխարհագրական կոորդինատները, ու գնդակահարված ռազմագերիների լուսանկար էր կցված։ 

Բացի այդ, ի հաստատումն այդ տեղեկության, Deep State–ը վերևից արված լուսանկար է հրապարակել, որում տեսանելի են ուկրաինացի զինվորների կիսամերկ մարմինները՝ դեմքները գետնին պառկած։

Ըստ այդմ, դեպքը տեղի է ունեցել մարզի Զելյոնի Շլյախ կոչվող բնակավայրի մոտակայքում։ Գնդակահարված ռազմագերիներն Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ էին, որոնք, ըստ աղբյուրի, հանձնվել էին ՌԴ ստորաբաժանումներին՝ դիմադրության համար բավարար զենք-զինամթերք չունենալու պատճառով։ 

Ավելի ուշ տեղեկությունն իր տելեգրամյան ալիքում տարածեց նաև Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լյուբինեցը՝ դատապարտելով ՌԴ զինված ուժերի արարքը և նշելով, որ կատարվածը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է։  

Իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։

Z ալիքների ոգևորությունն ու արդարացումները դեպքի առնչությամբ

Դեպքին առաջինն արձագանքել է ռուսաստանցի քարոզիչ, ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական՝  իր 3 միլիոն բաժանորդ ունեցող «Աշխարհը այսօր Յուրի Պոդոլյակայի հետ» տելեգրամյան ալիքում: Նա համապատասխան հրապարակումն արել է Deep State-ի հրապարակումից մոտ մեկ ժամ անց։ 

Պոդոլյական գրել է, թե ռուսական կողմը փոքր ուժերով ներխուժել է ուկրաինական զինված ուժերի թիկունք, և եթե գերեվարեին ուկրաինացի զինծառայողներին սպանելու փոխարեն, ապա «կձախողեին մարտական ​​առաջադրանքը»։ 

Z քարոզիչը (Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական կողմն իր զրահատեխնիկայի վրա օգտագործում էր լատինական Z և V տառերը՝ որպես հարձակման ուղղությունների տարբերանշաններ, ինչի պատճառով էլ պատերազմի ռուսաստանցի քարոզիչներին անվանում են նաև Z բլոգերներ կամ Z քարոզիչներ,- խմբ․), արդարացնելով զինծառայողների սպանությունը, նշել է, որ անօդաչու թռչող սարքերի օպերատորների հետ «այսօր ճակատում մոտավորապես նույն կերպ են վարվում, ինչ դիպուկահարների հետ»: Բլոգերի խոսքով՝ «նրանք պարզապես գերի չեն ընկնում»։

Մեկ այլ՝ 627 հազար բաժանորդ ունեցող Старше Эдды քարոզչական տելեգրամյան ալիքը, երկրորդ համաշխարհային պատերազմի հետ զուգահեռներ տանելով, նշել է, թե որոշ գերմանական ստորաբաժանումների զինծառայողներին, գերեվարելու փոխարեն,  գնդակահարում էին։ Ալիքը, արձագանքելով դեպքին, գրել է, որ «լավ է, բայց քիչ է», ինչպես նաև առաջարկել է Բելգորոդի բնակիչներին հարցնել, թե ինչպիսի՞ն կլիներ նրանց արձագանքը, եթե գերի հանձնված ուկրաինացի զինծառայողներին հետագայում ազատ արձակեին։  

1․3 միլիոն բաժանորդ ունեցող Рыбарь քարոզչական ալիքը գրել է, որ «պետք է մի կողմ դնել մարդասիրական անհեթեթությունները»։ Այն առաջարկել է լսել Ռուսաստանի պաշտպանական հայտարարությունները, համաձայն որոնց՝ Կուրսկ ներխուժած ուկրաինացիներն ահաբեկիչներ են։ 

Ալիքը, արդարացնելով ՌԴ ստորաբաժանումների գործողությունները, գրել է նաև, որ ռազմագերիները «կարող են սպանվել մարտի թեժ ընթացքում, այն պահին, երբ փորձում են փախչել կամ զենք խլել կամ երբ դառնում են ավելորդ բեռ»։ 

Այսպիսով, ուկրաինական տելեգրամյան ալիքը տարածել է փաստարկված տեղեկություն՝ գնդակահարված ուկրաինացիների վերաբերյալ, որն ավելի ուշ հաստատել է նաև այդ երկրի ՄԻՊ-ը։ Տեղեկության տարածումից անմիջապես հետո ռուսաստանյան խոշորագույն և ռազմաքաղաքական ղեկավարությանը մոտ կանգնած քարոզչական ալիքները լծվել են ռուսական զինված ուժերի արարքն արդարացնելու գործին՝ հաստատելով ուկրաինական կողմի տեղեկությունը, որ սպանվածները ռազմագերիներ են եղել։ 

Իսկ տեղեկության տարածումից օրեր անց միայն՝ առանց հստակ հիմնավորումների ու փաստերի, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կեղծ է որակել այն՝ հակասելով ոչ միայն ուկրաինական, այլ նաև իրեն մոտ կանգնած Z ալիքներին։ 

Ծանոթություն․ Ժնևի երրորդ կոնվենցիան (The Third Geneva Convention) ընդունվել է 1949 թվականին և վերաբերում է պատերազմի ժամանակ ռազմագերիների պաշտպանության հարցերին: Այն սահմանում է ռազմագերիների նկատմամբ վարվելակարգը, նրանց իրավունքները, պարտականությունները և պարտավորությունները, ինչպես նաև այն պայմանները, որոնցում նրանք պետք է պահվեն:

Կոնվենցիան սահմանում է ռազմագերիների պատժի արգելք՝ ռազմագերիների նկատմամբ պատժիչ գործողությունները, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը խստիվ արգելվում է:

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens