Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Սահմանադրական խառնաշփոթ․ արդյո՞ք ՀՀ վարչապետը պարտավոր է բարձրագույն կրթություն ունենալ - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սահմանադրական խառնաշփոթ․ արդյո՞ք ՀՀ վարչապետը պարտավոր է բարձրագույն կրթություն ունենալ

18:19, 17 Մյս, 2024

Հայ-առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը 24TV լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության հետ կապված օրենսդրական արգելքին ու նշել, որ ներկայիս վարչապետը ևս Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ։ 

Մասնավորապես, նա ասել է․ «Օրինակ, նույն Սահմանադրությամբ վարչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, է ինչո՞ւ չունի։ Թե ունի՞ ու տեղյակ չենք։ Եթե կրթական ցենզի դրույթը խախտել են, ինչո՞ւ չենք կարող խախտել երկքաղաքացիության դրույթը»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռ անցյալ շաբաթ էր գրել ՀՀ Սահմանադրությամբ վարչապետին՝ որպես Կառավարության անդամին պարտադրվող պահանջների մասին, որոնք նույնն են, ինչ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջները։ 

Մասնավորապես, պարզել էինք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այսինքն, բարձրագույն կրթություն ունենալու մասին որևէ պահանջ Ազգային ժողովի պատգամավորին, հետևապես նաև վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ ներկայացված չէ։

Միքայել Սրբազանը հարցազրույցում նաև փորձում է տպավորություն ստեղծել, որ նույնիսկ եթե իշխանությունները խախտել են Սահմանադրության դրույթները, բայց իրենք դա չեն անի․ «Ինչ է թե իրենք խախտել են, մենք իրենց ոճով հո չե՞նք աշխատելու»։ 

Այս պնդումը ևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը չի հակասում Սահմանադրության որևէ դրույթի, իսկ Բագրատ Սրբազանի երկքաղաքացի լինելը հակասության մեջ է 48-րդ հոդվածով սահմանված պահանջներին։ 

Ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի դիպլոմ

Նիկոլ Փաշինյանի՝ բարձրագույն կրթություն չունենալու հարցը բուռն քննարկումների առիթ էր դարձել դեռ 2018 թվականի ապրիլին, երբ նրա գլխավորած «Իմ քայլը» շարժման արդյունքում Սերժ ՍԱրգսյանը հրաժարական ներկայացրեց։ Ապրիլի 28-ին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, կցելով նաև ստուգման գրքույկի նկարները, գրել էր․

«1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը»։

Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջում տարածվեց գրառում, ըստ որի՝ Մայր բուհը պատրաստակամություն էր հայտնում վերականգնել վարչապետի դիպլոմը․ 

«Երևանի պետական համալսարանը իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար»: 

ԵՊՀ-ի այս հայտարարությանն ի պատասխան, Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի պատրասվում վերցնել դիպլոմը։

«Եթե ես մտադիր լինեի վերցնել այն, ապա վերջին 22 տարիներին կկարողանայի դա անել»,- ասել էր նա: 

Երկքաղաքացիության սահմանափակումը՝ միայն նոր Սահմանադրությամբ

ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի միջոցով։ 2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ պետության ղեկավարի՝ նախագահի համար սահմանված միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ չկար։ Նախագահ կարող էր ընտրվել «երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Սահմանադրական բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերն էին իշխող Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունները։ 

Արփինե Հովհաննիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ՀՀ Սահմանադրությունվարչապետ

Related Posts

Կարո՞ղ է Բագրատ Սրբազանը դառնալ ՀՀ վարչապետ՝ ըստ ՀՀ Սահմանադրության
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարո՞ղ է Բագրատ Սրբազանը դառնալ ՀՀ վարչապետ՝ ըստ ՀՀ Սահմանադրության

17:36, 10 Մյս, 2024

Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անհնազանդության երթի ընթացքում լրատվամիջոցների հետ զրույցում, պատասխանելով իր՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին հարցին, նշել է, որ...

Ռուստամյանի փոփոխական կարծիքը վարչապետի լիազորությունների մասին
Պաշտոնական

Ռուստամյանի փոփոխական կարծիքը վարչապետի լիազորությունների մասին

14:30, 4 Հկտ, 2018

«Հայ հեղափոխական դաշնակցության» պատգամավոր Արմեն Ռուստամյանը, 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ վարչապետին տրվող լիազորությունների մասին խոսելով, հայտարարել էր, որ ոչ...

Նիկոլ Փաշինյանը հերքեց Արարատ Միրզոյանին
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հերքեց Արարատ Միրզոյանին

15:16, 1 Հկտ, 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ այցելել է Գյումրի՝ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու...

ԱՊՀ երկրների ղեկավարները նստած չեն այբբենական կարգով (լրացված)
Պաշտոնական

ԱՊՀ երկրների ղեկավարները նստած չեն այբբենական կարգով (լրացված)

15:27, 28 Սպտ, 2018

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ մասնակցում է ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը։ Համացանցում ակտիվ քննարկվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens