ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Երբ է Էրդողանը հիշատակում Փաշինյանին․ ապակողմնորոշող պնդումներ ռուսական և հայաստանյան մամուլում

16:50, 5 Հնս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հունիսի 3-ին տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալության ժամանակ բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ 

Փաշինյանը հունիսի 3-ին Անկարայում Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցած բարձրաստիճան հյուրերից էր։ 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հիշատակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը», — մասնավորապես գրել էր ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Թուրքիայում իր թղթակցին։

Հայաստանյան  բազմաթիվ լրատվամիջոցներ՝ news.am,  24news.am, panorama.am, hraparak.am, auroranews.am, pastinfo.am, hayeli.am, oragir.news և այլն, տարածել էին այս տեղեկությունը։ 

Տեղեկության տարածումից որոշ ժամանակ անց հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հերքեցին այն՝ նշելով, որ ՏԱՍՍ-ը խեղաթյուրել է Փաշինյանի՝ Թուրքիա այցի մասին տեղեկությունը։ 

«Էրդողանը Փաշինյանի և մյուս վարչապետերի անունները նշում է նախագահներից հետո»,- գրել էր Civic.am-ը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Թուրքիայի նախագահն իրականում հիշատակել և շնորհակալություն հայտնել է Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համար, սակայն ոչ թե բուն պաշտոնական արարողությանը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ պատվո ընթրիքի ժամանակ։ 

Հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ Էրդողանը ողջունել է միայն մի շարք երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների, մասնավորապես՝ Վենեսուելայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բուլղարիայի,  Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Պակիստանի և մի շարք այլ երկրների ղեկավարներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ 

Էրդողանը ամբիոնից նաև հայտարարել է, որ բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի և հնարավորություն կունենան ավելի ուշ խոսելու պատվո ընթրիքի ժամանակ։ 

Արդեն ընթրիքին թվարկելով պետությունների և կառավարությունների ղեկավարներին, Էրդողանը շնորհակալություն է հայտնում նաև Նիկոլ Փաշինյանին։ 

Այսպիսով,  թեև Էրդողանն իր երդմնակալության բուն արարողության ժամանակ չի հիշատակում Փաշինյանին, սակայն, դա անում է ավելի ուշ կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում՝ ի թիվս այլոց շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին։

Նելլի Լազարյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)