ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
No Result
View All Result

Արդյոք Ս. Սարգսյանը խնդրել է Բայդենին առկախել Ցեղասպանության ճանաչման հարցը․ մի պնդման հետքերով

Daniel by Daniel
22:23, 17 Մյս, 2023
Home Առանց վճռի

Factor TV-ի եթերում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն անդրադարձել է 2010 թվականին  դեռևս ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենի և հայ լոբբիստներից մեկի՝ գաղտնի տեսաձայնագրված զրույցին։ 

Ըստ, քաղաքագետի, դրանում Բայդենն իր զրուցակցին հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ վարչակարգին խնդրել է առկախել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ 2008 թվականին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացին չվնասելու համար։  

«Բայդենին լոբբիստներից մեկը միջանցքում կանգնեցրել էր և․․․ հարց հղեց, թե ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը օրակարգ ինչո՞ւ չի մտնում, [Բայդենը] ասում է՝ որովհետև ՀՀ նախագահը զանգահարում է և ասում է մեզ՝ առկախեք այդ հարցը։ Սա պատմություն է, և նման փաստով դուք ուղղակի կխափանեք խաղաղ բանակցային գործընթացը»,- ասել է քաղաքագետը։ 

Շարունակելով թեման, Սիմոնյանն ասել է, որ «հաճախ չափազանց կարևոր, հայանպաստ որոշումները ՀՀ երկյուղած պաշտոնյաների պատճառով չեն իրականացել, և դա միայն Սերժ Սարգսյանի հիմնախնդիրը չէ»։ 

Ինչ է ասում Բայդենը տեսանյութում

Բայդենի ու հայ երիտասարդի զրույցի տեսանյութը հրապարակվել է դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 27-ին՝ marty8465 կոչվող YouTube-յան ալիքում․ դա, ի դեպ, այդ ալիք  ներբեռնված միակ տեսանյութն է։ 

Բայդենին մոտեցած հայ երիտասարդը հայտնում է նրան, որ շատ վրդովված է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ վարչակարգի օրակարգում չէ, և որ ինքն ուզում է իմանալ, թե ի՞նչ պետք է փոխանցի հայ համայնքին։

Ի պատասխան Բայդենն ասում է․ «Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք հետ չենք կանգնել. թուրքերը պետք է ընդունեն իրականությունը։․․․ Ասեք նրանց (հայ համայնքին,-խմբ․), որ այդ ՀՀ նախագահն է զանգել ինձ և ասել. «Մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք»։ Մենք հետ կանգնեցինք։ Դա հիմա անցյալում է։ Ամեն դեպքում՝ իրականությունը կարող է փոխվել»։

Նախագահ Սարգսյանի աշխատակազմից անանուն աղբյուրի կողմից հրապարակված տեսանյութին արձագանքեցին հենց նույն օրը՝ 2010-ի հոկտեմբերի 27-ին․ Սարգսյանի այդ ժամանակվա մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պնդեց, թե երրորդ նախագահը երբևէ չի զանգել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: 

«Վերջինիս նախաձեռնությամբ 2009 թ․-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»,- նշել էր Արզումանյանը՝ առաջարկելով Սպիտակ տանը հրապարակել իր տրամադրության տակ եղած՝ փոխնախագահ Բայդենի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները։ 

Սպիտակ տնից, սակայն, արձագանք այդպես էլ չհաջորդեց, և ի հեճուկս Սարգսյանի աշխատակազմի պաշտոնական համաձայնության, Բայդեն-Սարգսյան որևէ զրույցի սղագրություն կամ ձայնագրություն չհրապարակվեց։ 

Այսպիսով, Բայդենի՝ գաղտնի տեսաձայնագրության ընթացքում արված պնդումները հերքվել են երրորդ նախագահի աշխատակազմի կողմից։ Հետագայում դրանք փաստող նյութեր ևս չեն հրապարակվել։ 

Հետևաբար, Ցեղասպանության ճանաչման հարցն առկախելու՝ Սարգսյանին վերագրվող խնդրանքը մասին պնդումները մնում են չհաստատված, թեև ըստ վկայակոչվող տեսանյութի, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը նման տեղեկություն հայտնել է:  

Նանե Մանասյան

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

18:36, 11 Սպտ, 2025
Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

17:24, 11 Սպտ, 2025
Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

15:26, 11 Սպտ, 2025
Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

14:15, 11 Սպտ, 2025

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens