ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«Փոշմանած ու վերադառանալ որոշած» ադրբեջանցին Հայաստանից տեսաուղերձ էր նկարում. Փաշինյանի պնդման հետքերով

21:53, 13 Ապր, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանը երկու ադրբեջանցի զինծառայող է հատել։ Նրանցից մեկին, որը հայտնվել էր Սիսիանի Բնունիս գյուղում, բռնել էին նույն օրը բնակիչները։ 

Ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել ու ձերբակալվել է ապրիլի 13-ին Կապանում։

Նախորդ օրը՝ ապրիլի 12-ին, մամուլը գրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության մասին՝ կասկած հայտնելով, որ դեպքի հեղինակը ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողն է։ 

Ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, սակայն, ի պատասխան մամուլի այդ հրապարակումների, գրեց, թե այդ պահի դրությամբ «հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել»։ Ադրբեջանցի զինծառայողի մասնակցության վարկածի մասին որևէ հիշատակում չկար նաև կոմիտեի՝ ավելի ուշ տարածված հաղորդագրության մեջ։

Իսկ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ իր տեղեկություններով, ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում սպանված տղամարդու հեռախոսը։ 

Ինչ էր ասում վարչապետը ՀՀ մտած ադրբեջանցիների մասին 

Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ մտած ադրբեջանցի զինծառայողների մասին հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։ 

Ի պատասխան, Փաշինյանը, հղում անելով քննչական գործողությունների արդյունքում ձեռքբերված տվյալների, պնդեց, թե ադրբեջանցի զինվորները «փախուստի են դիմել մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով»։ 

«Ամենևին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե տվյալ մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել»,- հայտնաբերված առաջին զինծառայողի մասին ասել էր վարչապետը։ 

Անդրադառնալով այդ պահին դեռ որոնվող երկրորդ զինծառայողին՝ Փաշինյանը, դարձյալ «իր ունեցած տվյալներին» հղում անելով, պնդեց, թե վերջինս «սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, թե փոշմանել է, ուզում ա վերադառնա»։

Հատկանշական է, որ Նախիջևանի կողմից ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը, որը ըստ Փաշինյանի հայտնած տվյալների, մտափոխվել է սահմանամերձ գյուղում՝ դեռ դեպի թիկունք չխորացած, հայտնաբերվել է արևելյան սահմանամերձ Կապան համայնքում։    

«Փոշմանած» ադրբեջանցի զինծառայողի տեսաուղերձը հայի արյուն թափելու մասին

Ապրիլի 13-ին՝ երկրորդ ադրբեջանցուն հայտնաբերելուց ու նույնականացնելուց հետո, համացանցում տարածվեց նրա՝ հայտնաբերվելուց առաջ արված տեսագրությունը․ դրանում նա ասում է, որ «հայի արյուն են թափել, հայի գլխատել»։ 

«Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»,- ասել է ադրբեջանցի զինծառայողը։ 

Այսպիսով, ի հեճուկս Փաշինյանի՝ ԱԺ-ում բարձրաձայնած վարկածի, թե ծառայակիցների «ճնշումներից ու նվաստացումներից փախուստի» դիմած ադրբեջանցի զինծառայողներից մեկը մտափոխվել էր ՀՀ տարածք մտնելիս՝ «հենց սահմանամերձ» գյուղում, վերջինս հայտնաբերվել է Նախիջևանի սահմանից տասնյակ կիլոմետրեր այն կողմ՝ Կապանում՝ հայի արյուն թափելու մասին տեսաուղերձ նկարահանելուց որոշ ժամանակ անց։

Նանե Մանասյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens