Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Defender-ի ցանկից ՀՀ-ն հեռացվել է ոչ թե Պուտին-Փաշինյան զրույցից ժամեր անց, այլ մեկ օր առաջ․ «5-րդ ալիքի» բանախոսի սխալ պնդումը - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Defender-ի ցանկից ՀՀ-ն հեռացվել է ոչ թե Պուտին-Փաշինյան զրույցից ժամեր անց, այլ մեկ օր առաջ․ «5-րդ ալիքի» բանախոսի սխալ պնդումը

14:39, 11 Ապր, 2023

ՍԽԱԼ

«5-րդ ալիքի» «Հարցազրույցի» ապրիլի 11-ի թողարկմանը քաղաքական տեխնոլոգ ներկայացող Վիգեն Հակոբյանը պնդել է, թե ԱՄՆ-ի նախաձեռնած Defender-23 զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից Հայաստանի անունը հեռացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։ 

«․․․Դրանով է պայմանավորված, որ հայտարարվում է և Պենտագոնի կայքում դրվում է՝ մասնակցելու են Defender-23 զորավարժություններին։ Հստակ էդ ամեն ինչը նշված է լինում, և մեկ-երկու ժամ հետո հանկարծ, այն բանից, երբ ՀՀ էսօրվա ղեկավարը խոսում է, օրինակ՝ նույն Վլադիմիր Պուտինի հետ, դրանից հետո Պենտագոնի կայքը այդ բանը, այդ լուրը, լուրը չէ՝ Հայաստան անունը ջնջվում է»,- մասնավորապես, ասել է «5-րդ ալիքի» հյուրը։ 

Ապրիլի 5-ին Պենտագոնի հրապարակած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Defender-23 զորավարժություններին մասնակցող ավելի քան 20 երկրների ցանկում հայտնվել էր նաև Հայաստանի անունը։ 

Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության վերոհիշյալ հաղորդագրությունը խմբագրվել է․ Հայաստանի անունը հեռացվել է զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից։ Իսկ ապրիլի 7-ին,  «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան, Պենտագոնից պարզաբանում են, որ զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի անունն ընդգրկելը «ներքին թիմի թույլ տված վրիպակ էր»։ 

Ապրիլի 7-ին թեմայի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանում էր տվել նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ծրագրում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:  

Երբ է տեղի ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազանգը 

Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տարածեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը։ Նույն օրը՝ Մոսկվայի ժամանակով 12։45-ին, հրապարակվել է հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրությունը։ 

Մինչդեռ, Պենտագոնի կայքից Defender-23 զորավարժություններին մասնակից երկրների ցանկից Հայաստանի անունը հեռացնելու մասին հայտնի է դարձել ապրիլի 6-ին՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից մեկ օր առաջ, և ոչ թե այդ հեռախոսազրույցից «մեկ-երկու ժամ անց», ինչպես պնդում է «5-րդ ալիքի» բանախոսը։ 

Այսպիսով, պնդումը, թե Պենտագոնի կայքից Defender-23 զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից Հայաստանի անունը հեռացվել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից ժամեր անց, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ-ի անունը հեռացվել է այդ հեռախոսազանգից առնվազն մեկ օր առաջ։ 

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: 5-րդ ալիքԱՄՆՎիգեն ՀակոբյանՓաշինյան-Պուտին

Related Posts

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 
Սխալ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 

16:03, 1 Փտր, 2024

«5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման եթերում վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում էթնիկ...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան

14:48, 30 Հնս, 2023

Հունիսի 29-ին «5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման եթերում քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կուրբան Բայրամի (իսլամական աշխարհում տարածված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens