ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Շարմազանովը մանիպուլացնում է Արայիկ Հարությունյանի խոսքը «ինտեգրացիայի» մասին

12:47, 8 Մրտ, 2023

Լուսանկարը՝ Photolure

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ քննադատելով այն:  

Շարմազանովի խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը մի կողմից հայտարարում է, որ Արցախի ինքնորոշման ու անկախության հարցը անքակտելի իրավունք են ու նրանք համամիտ չեն այլ ճանապարհով հարցի քննարկմանը, մյուս կողմից հայտարարում է, որ եթե Արցախում կան գործիչներ ու ուժեր, որոնք ուզում են քննարկել ինտեգրումը, իրանք ազատ են էդ քննարկումների առումով. «Հո դուք հիմա՞ր չեք: Էդպիսի բան ոնց կարելի է ասել: Արցախի ինքնիշխանությունը, Արցախի անկախությունը քննարկման ենթակա չէ: … Մի կողմից դու հայտարարում ես, որ դու դեմ ես ու չես ստորագրի որևէ թուղթ, որտեղ Ադրբեջանի կազմում Արցախը կինտեգրվի, մյուս կողմից՝ հայտարարում եք ինտեգրացիայի մասին, որ ով որ կուզի… : Այսինքն՝ ես չեմ անի, թող ուրի՞շը անի»,- ասել է Շարմազանովը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները՝ պարզելու, թե արդյոք Շարմազանովի մեջբերումը ճիշտ է: 

Մարտի 6-ին Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ խոսել է փետրվարի 24-ին և մարտի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած արցախյան կողմի և ադրբեջանական կողմի հանդիպումների մասին: Ըստ նրա, երկրորդ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը փորձել է քննարկման առարկա դարձնել ինտեգրացիան, սակայն Արցախի պատվիրակության ղեկավար Սամվել Շահրամանյանը կանխել է խոսակցությունը՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: 

Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»: ԱՀ նախագահն ընդգծել է, որ Արցախը չի ընդունել և չի ընդունելու ադրբեջանական կողմի առաջարկները, և քանի որ Արցախի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չեն շեղվելու, ապա առաջիկայում լինելու են տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայել: 

«Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,— ասել է Արայիկ Հարությունյանը:

Հատկանշական է, որ իր վերջին բոլոր հայտարարություններում Արայիկ Հարությունյանը շարունակում է ընդգծել Արցախի անկախության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորությունը: Միաժամանակ Հարությունյանը ընդունել է, որ Ստեփանակերտը չի խուսափելու շփումներից հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի խնդիրներ լուծելու նպատակով: 

Մասնավորապես, փետրվարի 23-ի ելույթի ժամանակ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում 2020 թվականին ստեղծված իրավիճակը չի կարող և չպիտի ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ. «Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա… Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ: Դա մեր ժողովրդի բնական ու հիմնարար իրավունքն է՝ ամրագրված նաև միջազգային հանրահայտ փաստաթղթերով»։

Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին. «Սա կամակոր որոշում կամ դիրքորոշում չէ, այն հիմնված է բացառապես արցախահայության՝ սեփական հայրենիքում մեր ժողովրդի ինքնորոշման, անվտանգ ու ազատ ապրելու իրավունքից, բացարձակ հայատյացության վրա հիմնված ադրբեջանական համակարգային քաղաքականությամբ պայմանավորված գոյաբանական լրջագույն վտանգների կանխման անհրաժեշտությունից»:

Իսկ մարտի 1-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «…Անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»:

Այսպիսով, Էդուարդ Շարմազանովի պնդումը, թե Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում ազատ են քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիան ու դրանով Արցախի գործող իշխանությունները լվանում են ձեռքերը Արցախի անկախությունից, մանիպուլյատիվ է: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ թեև քաղաքացիական իրավունքի շրջանակում կարող են այլ կարծիքներ լինել, սակայն գործող իշխանության դիրքորոշումը աներկբա է, և կոչ է արել նման խոսակցություններին չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ: Վերջին շաբաթներին ունեցած այլ ելույթներում ևս Արայիկ Հարությունյանը խստորեն դեմ է արտահայտվել Ադրբեջանի հետ ինտեգրացիային՝ չբացառելով հումանիտար հարցերում շփումները: 

Լուսինե Ոսկանյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens