Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկին բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հայտարարել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) թույլ չի տալիս իր որդուն մասնակցել առաջնությանը եւ կամայական որոշմամբ որակազրկել է նրան։
ՀԲՖ-ից արձագանքել են, որ Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը, խախտել է կանոնները եւ որակազրկվել է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, ի վերջո, ինչու են Հարություն Հակոբկոխյանին որակազրկել եւ արգելել մասնակցել Հայաստանի առաջնությանը։
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]