ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Կեղծիք. Փաշինյանը ՀԱՊԿ-ից  դուրս գալու պլանների մասին չի հայտարարել

00:21, 1 Հկտ, 2022

ՍԽԱԼ

ՖԵՅՔ

Սեպտեմբերի 30-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առաջին ալիքին ծավալուն հարցազրույց տվեց, որի հիմնական թեման արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերն էին, այդ թվում՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ստեղծված քաղաքական մթնոլորտը, ՀԱՊԿ-ի արձագանքը Բաքվի ագրեսիային և դրա վերաբերյալ Հայաստանի հանրային դաշտում ծավալվող քննարկումները:

Ասուլիսը դեռ չավարտված, Telegram-ում  եւ Twitter-ում սկսեց  տեղեկություն տարածվել, որ իբր Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, թե ըստ գոյություն ունեցող պլանի, «Հայաստանը 2023-ին կսկսի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, եթե Ռուսաստանն ու կազմակերպության մյուս անդամները չկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները»:

Տեղեկությունն առաջինը տարածողներից էին Re:public of Artsakh տելեգրամյան ալիքը, թվիթերյան @ARTSAKHPUBLIC, @301arm, @Armbreakingnews օգտատերերը և այլք: 

Նրանցից ոմանք որոշ ժամանակ անց հեռացրին գրառումը, այդ թվում՝ ներողություն խնդրելով ապատեղեկատվության համար: 

Տարածվող տեղեկությունը կեղծ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում նման բան չի ասել: Մեջբերում ենք ՀԱՊԿ անդամակցության նպատակահարմարության խնդրի շուրջ հարցուպատասխանն ամբողջութամբ.  

Հարց. 2021թ. մայիսից, երբ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը ներխուժեց առաջին անգամ, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Դիմեցինք ՀԱՊԿ-ին այս վերջին իրադարձություններից հետո: Դուք գիտեք, թե ինչ հանրային մեծ դժգոհություն կա ՀԱՊԿ-ի ոչ համաչափ արձագանքի հետ կապված և ինչ քննարկումներ կան դրա վերաբերյալ: Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Նիկոլ Փաշինյան. «Գիտեք՝ ես պիտի ասեմ, որ վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել: Եվ նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից: Բայց ես դրան արձագանքեցի, որ Հայաստանում  հակառակը, մտավախությունը կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իրականում, սա զուտ բառախաղ չէ, շատ լուրջ բովանդակություն է:

Ի  վերջո, եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ: Եվ ՀԱՊԿ-ի նախագահողը՝ նույն անձի մեջ, պիտի բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Հասկանում եք՝ էդ շատ բարդ իրավիճակ է: Եվ իմ այս առաջին հայացքից բառախաղ թվացող ձևակերպումներով ամբողջ պրոբլեմատիկան ձևակերպեցի: 

Ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: Եվ ուզում եմ ձեզ մի էսպիսի նրբության մասին հիշեցնել: Աշխատանքային մակարդակով բազմիցս խոսել եմ, բայց կարծում եմ՝ հիմա պատեհ է, որ հրապարակային այդ մասին խոսեմ: Օրինակ, երբ մենք նախկինում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է: Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք այդ ժամանակ բնականաբար դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը, որ գիտեք՝ դեմարկացված կամ դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց՝ այդ դեպքում այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Մենք դեռ այն ժամանակ հստակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը:

Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար, քանի որ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով: Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն:

Բայց ես ձեզ ուզում եմ հետևյալը ասեմ՝ էնպես չի, որ  Բելառուսի և Ռուսաստանի միջև սահմանը դեմարկացված չէ, դեմարկացված չէ սահմանը նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:

Հիմա, երբ Ադրբեջանն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դեմարկացված չէ, և սահմանային իրադրությունն այդ պատճառով է լարվում, դա նշանակում է, որ օրինակ, տեսականորեն կարո՞ղ է նաև Ադրբեջանը ՌԴ տարածք կամ ՌԴ-ն Ադրբեջանի տարածք ներխուժի, և, երբ ասեն, թե ինչ է կատարվում, ասեն, թե սահմանը դեմարկացված չէ: Ու բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ներսում  ու պրոբլեմներ էլ կան

Բայց ես ձեզ ուրիշ բան եմ ուզում ասել: Արդյո՞ք Հայստանի ու Ադրբեջանի միջև կա սահման: Այո, Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այդ սահմանները կոորդինատներով հայտնի են, և այդ սահմանները Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականին դեկտեմբերի 18-ի համաձայնագրով, որը վավերացված է և՛ Հայաստանի, և Ադրբեջանի խորհրդարանների կողմից,  այդ գոյություն ունեցող սահմանները սահմանվել են որպես պետական սահմաններ:

Սա է ամբողջ պրոբլեմատիկան: Հայաստանը …Երբ ասում են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, թե դուրս չի գա, դա հարցի սխալ ձևակերպում է: Հարցը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞, թե՞ դուրս չի գա, կամ ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ իր պատասխանատվության գոտին, իր կարմիր գիծը Հայաստանում:

Հարց. Երեկ Ստանսիլավ Զասին ըդնունեցիք: Գիտենք, որ առաքելություն է եկել Հայաստան: Այդ առաքելությունը ինչով է զբաղվել այստեղ: Ինչպե՞ս կգնահատեք արդյունավետությունը:

Ն.Փ. — Գիտեք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մի պաշտոն է, որը կատարում է հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունը՝ գալ տեղում իրավիճակը գնահատել և իր գնահատականը ներկայացնել: Երեկ մենք հանդիպում ենք ունեցել և ինքը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների է հանգել: Ես այդ եզրակացությունների համատեքստում մեր դիտողություններն եմ ներկայացրել և առաջարկությունները: Հիմա գիտեք՝ հիմա որոշումները մեծ հաշվով ոչ թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է կայացնում, այլ ՀԱՊԿ խորհուրդը և խորհրդի գնահատականներից է կախված, որտեղ մեր առաջարկությունները ու դիտողությունները, իհարկե  ունենք: Բայց շատ կարևոր է՝ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական այս իրավիճակի վերաբերյալ ձևակերպելո՞ւ է, թե՞ ոչ:

Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը պետք է արձանագրի, և ագրեսիայի ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի: Եվ այսպիսով, պետք է ֆիքսի այն կարմիր գիծը, որը դե յուրե ֆիքսված է, որը ՀԱՊԿ-ի անկյունաքարն է: Եթե ոևէ մեկը գա վերջնական եզրակացության, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, չնայած այդպիսի եզրակացության գալու որևէ հիմք չկա, բայց եթե որևէ մեկը նման արձանագրում անի, ինքը կարձանագրի, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն պարզապես չկա»:

Այսպիսով, ՀԱՊԿ անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ հարցերին պատասխանելիս, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, առավելևս, ամսաթվերի կամ ծրագրերի մասին որևէ բան չի ասել: 

Լուսինե Ոսկանյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens