Իր ընդդիմադիր գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հովանավորչության դեմ պայքարող ամենաակտիվ գործիչներից էր։ Այդուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, վերջին 4 տարում միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերությունը շարունակում է միլիարդանոց պետական գնումներ շահել:
FIP.am-ը փորձել է հասկանալ, թե ինչ են այս ամենի մասին մտածում մեր համաքաղաքացիները և արդյո՞ք հեղափոխությունից տարիներ անց խնամի֊ծանոթ֊բարեկամ ինստիտուտը շարունակում է գործել:
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]